Ամեն հաջորդ վայրկյանը կորուստ է, եթե հաշվի չառնես արագ փոփոխվող տենդենցները․ Գյումրիում միջազգային գիտաժողով է մեկնարկել

Յուրաքանչյուր հաջորդ վայրկյանը կարող է բաց թողնված հնարավորություն լինել ոչ միայն Հայաստանի, Շիրակի մարզի և Գյումրու համար, այլ՝ աշխարհի տնտեսական իրողության։ Եվ դա է պատճառը, որ շատ արագ պետք է հասկանալ, թե նոր տնտեսական աշխարհակարգում ո՜ւր է գնում աշխարհը։

Այս հստակ ուղերձով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում մեկնարկեց մասնաճյուղի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպված՝ «Նոր տնտեսական աշխարհակարգը․ անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը։

311738119_571364238322897_1678146547604348351_n.jpg (310 KB)լ.jpg (499 KB)

Շիրակի առաջին մարզպետ, մասնաճյուղի հիմնադիր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Արարատ Գոմցյանը ելույթի իր խոսքում ասաց՝ այս գիտաժողովն աշխարհաքաղաքական ու տնտեսական բարդ ժամանակահատվածում օրախնդիր է, պետք է տնտեսության մեջ ճիշտ առաջ շարժվելու համար իրատեսական ճանապարհներ որոնել ու գտնել։

«Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հետայսու տարբեր պետությունների հակամարտություններն ու տարատեսակ բախումները դառնալու են մեր տնտեսական կյանքի առօրյան, և դրանց ուժգնության հաշվարկների մեղմման, որոշ դեպքերում կանխարգելման համար անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր երկրի տնտեսական մտքի արդյունավետ ներուժը։

Դրանք հնարավորություն կտան, որ տարբեր երկրների տնտեսությունների փոխշահավետ համագործակցության սկզբունքով բացահայտենք արդյունավետ զարգացման հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով նաև նմանօրինակ տնտեսագիտական միավորների գործունեության միջազգային փորձն ու հաջողությունները»,- շեշտեց Արարատ Գոմցյանը։

311607137_570676195058368_2396825502780688158_n.jpg (354 KB)311408599_570685338390787_8691863487993562459_n.jpg (414 KB)311734896_570686341724020_4520850413812993900_n.jpg (373 KB)

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակից, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդրա Լեշչինսկայան ևս կարևոր համարեց գիտական այն երեք օրերը, որոնց ընթացքում լսելու են մասնագիտական վերլուծություններ, փորձելու են եզրահանգումներ անել և գալ ընդհանուր հայտարարի։

Լեշչինսկայան հանդես եկավ «ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման գնահատումը ժամանակակից իրողությունների համատեքստում» թեմայով զեկույցով։

311689495_570685161724138_6603504343984596173_n.jpg (264 KB)

Այնուհետև զեկույցով ներկայացավ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Լյուքսեմբուրգի համալսարանի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Զարուհի Հակոբյանը: Զեկուցման թեման էր «Սոցիալական մեդիա հարթակների կարգավորում. ցանցերում բևեռացման լուծման մեխանիզմը»:

Գիտաժողովը մեկնարկել և անցկացվելու է 3 հիմնական բաժիններով՝ «Համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարները կայուն զարգացման համատեքստում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության դերը նոր տնտեսական աշխարհակարգի ապահովման գործում», «Նոր տնտեսական աշխարհակարգի իրավական, սոցիալ-քաղաքական և մշակութային առանցքները»:

311816645_571375394988448_8646357942706824439_n.jpg (140 KB)311520730_571363954989592_3851150520624752528_n.jpg (225 KB)

Գիտաժողովի համար ընտրված «Նոր տնտեսական աշխարհակարգը․ անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագիրը երկար քննարկումների արդյունքում է ծնվել։

Մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ երբ քննարկել են խորագիրը, հասկացել են, որ, հաշվի առնելով աշխարհի տենդենցները, պետք էր գլոբալ թեմա, որովհետև լոկալ օրակարգերն այլևս մեծ դերակատարություններ չունեն, քանի որ աշխարհը մտնում է գլոբալ օրակարգ։ Հատկապես ինֆորմացիոն այս դարաշրջանում, երբ յուրաքանչյուր հաջորդ տեղեկատվություն մեկ ժամ հետո արդեն հին է, ոչ ակտուալ, ոչ պիտանի։

«Շատ կարևոր առողջապահական հետքովիդյան տենդենցներ, շատ կարևոր գլոբալ օրակարգ թվային աշխարհում՝ թվային փող, թվային միջավայր, վիրտուալ միջավայր, վիրտուալ հարաբերություններ, վիրտուալ հարաբերություններում վիրտուալ փողերի առկայություն։ Սրանք օրակարգեր են, որոնք մենք՝ տնտեսագետներս, գիտենք և առկա իրավիճակներում տնտեսագիտական օրինաչափությունների հիման վրա փորձում ենք ապագայի կանխատեսումներ անել։

Բայց հիմա մեր իրականությունը շատ արագ է փոխվում: Այն օրինաչափությունները, որոնք երեկ հայտնաբերել ենք տնտեսագիտական ոլորտում, հենց այսօր իսկ կարող են շատ հին լինել, և նոր տնտեսական հարաբերություններն ու նոր տնտեսական աշխարհակարգն ստեղծեն իրենց ձևաչափին համապատասխան օրենքներ ու օրինաչափություններ, որին մենք պարտավոր ենք հետևել, որովհետև ամեն հաջորդ վայրկյանը կորուստ է, եթե դու սա հաշվի չես առնում»,- նկատեց Պետրոսյանը։

311695623_570685188390802_2167186948240814960_n.jpg (319 KB)311444038_570685115057476_3054707693009114873_n~.jpg (206 KB)

Միջազգային այս գիտաժողովին ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են գիտաժողովի նյութերի երկու ժողովածուում:

«Այն գիտական աշխատությունը, որը զուտ արվել է, որպեսզի գիտական հոդված հրապարակվի, ինձ համար երբեք գիտական արժեք չունի։ Այն պետք է ներկայացնի խնդիր ու լուծում, որը տնտեսության համար լոկալ կամ գլոբալ մակարդակում կլինի կիրառական»,-վստահ է Կարեն Պետրոսյանը։

Ընդհանուր առմամբ, Գյումրիում մեկնարկած միջազգային գիտաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ-ի և ՌԴ-ի տարբեր համալսարանների, կառույցների ավելի քան 100 ներկայացուցիչ:

311736618_570684435057544_7406668448069208648_n.jpg (417 KB)308870676_570687375057250_2067191000418967494_n.jpg (567 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
6286 դիտում

Արսեն Խանջյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Պրահայի արքեպիսկոպոսը Մայր Աթոռին է նվիրել Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը

Նավթի և գազի նոր գործարքների փորձ՝ կլիման փրկելու փոխարեն. Ադրբեջանում COP29-ից առաջ խոշոր սկանդալ է

Վրաերթ Արմավիր քաղաքում. մեքենան ու վարորդը հայտնաբերվել են, տեղափոխվել ոստիկանություն

Թալիբների պատվիրակությունը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

Վրաստանի վարչապետը Բաքվում կմասնակցի COP29 գագաթնաժողովին

Հրդեհ՝ Վանաձորի քաղաքային գերեզմատան մոտ

Փոքրիկ «հսկան». «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով երեխա է ծնվել (լուսանկարներ)

Բլոգերը սյուն չէ, որի վրա կարելի է տեղադրել կամայական գովազդ. քաղաքացիներն ահազանգում են խաբեությունների մասին

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա երիտասարդ

Ալեն Սիմոնյանը Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է պատարագի

Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը դարձել են Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ

ՏԻՄ արդյունավետությունը մեծապես կախված է հանրության ակտիվ մասնակցությունից. Հայկ Ղալումյան

Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասի սպանության պատճառը SMS հաղորդագրությունն է եղել. մանրամասներ

Շարունակելու ենք աշխատել համայնքային կարողությունները բարելավելու, հզորացնելու ուղղությամբ. Սանոսյան

Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու որդին փորձել է կախվել բակի աստիճանից. կանխել է քույրը

Երբ կարելի է բողոքարկել կամավոր ատեստավորման արդյունքները. ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Երևանում ու մարզերում սպասվում է անձրև, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

39-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79 հազար դոլարը՝ անցնելով բոլոր ռեկորդները

Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել. Մովսես Հարությունյան

Փրկարարները հայտնաբերել են Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին

Արագածոտնում կինը համացանցում խարդախության և խաբեության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ

Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիևը՝ Շոլցին

Կառավարություն-համայնք կապը կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները. Խուդաթյան

Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում

Համայնքներն են մեր պետության զարգացման հիմքը. Դանիելյանը շնորհավորել է ՏԻՄ օրվա առթիվ

Թրամփը հաղթել է նաև վերջին «տատանվող» նահանգում և ստացել ընդհանուր 312 ընտրական ձայն

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման նախապատրաստության մասին

Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել գիտության ոլորտում գիտնականների աշխատավարձը. Անդրեասյան

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան հարվածել է արգելապատնեշին և կողաշրջվել. կան տուժածներ

«ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհ և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ

Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ

Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը