Դրանք հնչեցրածս տեսակետներին հակադարձելու անկարողություն են. Չախոյանը՝ իր հասցեին հնչող քննադատությունների մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսել է պաշտոնավարման գրեթե 2 տարվա, իր անձի շուրջ հաճախ հնչող քննադատությունների, ընդդիմադիրներին խիստ քննադատելու, իր անվան հետ ասոցացվող կայքերի, էջերի և այլ հարցերի մասին: 

Չախոյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Չախոյան, շուտով կլրանա երկու տարին, ինչ պետական համակարգում բարձր պաշտոն եք զբաղեցնում: Գաղտնիք չէ, որ մեր երկրում դուք ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկն եք և հաճախ եք հայտնվում քննադատությունների կենտրոնում հատկապես ձեր նշանակումից հետո: Ինքներդ ինչո՞վ եք պայմանավորում այսքան շատ քննադատվելը:

- Ընդհակառակը, շատ կզարմանայի, եթե իմ հասցեին քննադատություն չլիներ։ Ընդհանրապես առողջ քննադատությանը միայն կողմ եմ, քանի որ այդ կերպ հարթակ է ստեղծվում՝ որևէ հարցի շուրջ այլ տեսակետներ և մոտեցումներ քննարկելու և դրանց շուրջ խորհելու համար։ Այն, որ Հայաստանում ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկն եմ, կարծում եմ, դրա պատճառն իմ ցուցաբերած հանրային ակտիվությունն է, քանի որ, ինչպես մինչ պաշտոն ստանձնելը, այնպես էլ դրանից հետո չեմ կարող անտարբեր ու անմասն մնալ այն ամենի հանդեպ, ինչ կապված է մեր երկրի հետ։ Հենց սրանով են պայմանավորված իմ անձի շուրջ քննադատությունները: Եվ, բնական է, որ հնչեցրածս տեսակետները ոչ բոլորի սրտով են լինելու։

- Նախկինում դուք ավելի շատ էիք ֆեյսբուքյան գրառումներ անում, հիմա դրանք էական նվազել են: Ժամանակի խնդիր ունե՞ք, թե՞ ասելիքն է պակասել:

- Որպես այդպիսին՝ ասելիքս չի պակասել և չի էլ պակասի։ Դեռևս մոտ 2 տարի առաջ՝ պաշտոնին նշանակվելուց հետո, ՀԺ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել էի, որ  կշարունակեմ գրառումներ անել, եթե ժամանակս բավականացնի։ Ամբողջ խնդիրը  ժամանակն է և ստանձնածս պաշտոնը, քանի որ հիմա, որպես պաշտոնատար անձ, չեմ կարող ինձ թույլ տալ անդրադառնալ ամեն տեսակ հարցերի։  

- Ձեր գրառումներում հաճախ եք սուր քննադատության ենթարկում ընդդիմադիր գործիչներին և նրանց գործողությունները: Չե՞ք կարծում, որ երբեմն կարելի է ավելի մեղմ լինել, երկխոսության ուղիներ գտնել:

- Շատ ժամանակ ստիպված եմ լինում փաստերով հակադարձել արմատական ընդդիմության կեղծ թեզերին ու հայտարարություններին, օրինակ, երբ հայտարարում էին, որ Ֆրանսիայի հրապարակում նստացույց անելիս ԵՊՀ-ի 80 տոկոսը դասադուլ է արել, կամ երբ հայտարարում էին, թե Ֆրանսիայի հրապարակում մոտ 30,000 մարդ կա, այնինչ թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարներն ի ցույց էին դնում, որ հրապարակում հավաքվածների թիվն անգամ 5000-ը չի գերազանցում։ Լուսանկարներ հրապարակելով, ընդամենը փաստերով եմ հակադարձել ընդդիմադիրներին։ Դա սուր քննադատությո՞ւն է, չեմ կարծում։ Իսկ ինչ վերաբերում է երկխոսելուն. փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը հենց ինքն է հրաժարվել երկխոսելու հնարավորությունից, քանի որ խորհրդարանն է այն վայրը, որտեղ պետք է երկխոսեն. իսկ իրենք ընտրել են փողոցը։

- Հաճախ որոշ լրատվամիջոցներ, կամ, այսպես ասած, տարբեր իրադարձություններ, գործողություններ, հայտարարություններ վերլուծելու ռազմավարություն որդեգրած էլեկտրոնային հարթակներ ձեր հայտարարություններն են վերլուծում՝ դրանք համարելով մանիպուլյատիվ: Ինչպե՞ս եք արձագանքում դրանց: Շրջանցո՞ւմ եք, թե՞ այնուամենայնիվ, մտորելու տեղիք են տալիս:

- Ինչպես արդեն ասացի, առողջ, հիմնավորված քննադատությանը միայն կողմ եմ, բայց էժան եմ գնահատում այն որակումները, երբ առանց հիմնավորումների, միայն վերնագրերի մակարդակով հնչեցրածս տեսակետները որակում են որպես մանիպուլյատիվ։ Բնականաբար, նման դեպքերում այլ բան չի մնում, բացի շրջանցելուց։ Իսկ հիմնավորված հակադարձումներն ու քննադատությունները խորհելու տեղիք են տալիս, քանի որ հակառակ տեսակետի շուրջ միշտ էլ մտածելու կարիք կա։

- Այդ նույն վերլուծող, այսպես ասած, հարթակները հաճախ նաև ձեզ հետ շաղկապված կայքերի, էջերի մասին են խոսում: Ի վերջո, ըստ ձեզ, ինչո՞ւ եք այսքան հետաքրքրություն առաջացրել: Եվ կա՞ն արդյոք նման կայքեր, էջեր, թե՞ դրանք էլ, շատ խոսակցությունների նման, հրապարակ նետված խոսակցություններ են, որոնք պարբերաբար շրջանառվում են:

- Այն, որ սոցիալական ցանցերում արածս գրառումները դեռևս պաշտոն ստանձնելուց առաջ հրապարակվում էին բազմաթիվ լրատվական հարթակներում, շատերին, հիմնականում արմատական ընդդիմադիրներին վախ էր ներշնչում, թե կապ ունեմ այս կամ այն կայքի, լրատվամիջոցի կամ հարթակի հետ։ Ի դեպ, դա թերևս վերջիններիս անկարողությունն է բացատրել, թե ինչու և ինչպես են տարածվում գրառումներս։ Պատճառը թերևս մեկն է, եթե սխալ տեսակետ կամ կարծիք հայտնեի, դժվար թե սոցիալական ցանցերում և այլ հարթակներում այդչափ տարածվեին գրառումներս ու հայտարարություններս։ Մեղադրանքները, բնականաբար, անհիմն են և հիշեցնում են խոհանոցային բամբասանք։ Նմանատիպ խոհանոցային բամբասանք տարածողները նույնիսկ մի քանի անգամ հրապարակային հայտարարել են, թե դատական հայց են ներկայացնելու իմ դեմ, իրավական հետևանքներ են լինելու, բայց մինչ օրս գոնե մեկ դատական հայց չի ներկայացվել։ Անլուրջ են։ Նմանատիպ մեղադրանքները դիտարկում եմ որպես վախի դրսևորում, հնչեցրածս տեսակետներին հակադարձելու անկարողություն։

- Հաճախ նաև ձեզ քննադատում են, որ վարչապետի հետ կապված այս կամ այն հարցով դուք գրառումներով կամ պարզաբանումներով եք հանդես գալիս, նշում են, թե վարչապետի խոսնակի պարտականնությունների կատարման է նմանվում ձեր մոտեցումը: Ինչպե՞ս կհիմնավորեք դուք: Եվ ձեր գործառույթները ի պաշտոնե որո՞նք են:

- Ի պաշտոնե կատարում եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարտականությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում և տարատեսակ լրատվամիջոցներում բավականին շատ է։ Որոշ հայտնի շրջանակներ, շատ հաճախ նենգափոխելով այդ թվում նաև վարչապետի ու պաշտոնական հայտարարությունները, փորձեր անում քաղաքական դիվիդենտներ շահել։ Հիշեք միայն, թե Ֆրանսիայի հրապարակում տեղավորվելուց հետո ընդդիմությունը քանի անգամ հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալու, պատրաստվում է հեռանալ Հայաստանից կամ Հայաստանում էլ իշխանություն չունի։ Կամ, ինչպես ասում էր Ինքնիշխան Սաղաթելյանը, «Հայաստանում երկիշխանություն է»։ Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ երբեմն ստիպված եմ լինում գրառումներով պարզաբանումներ տալ, հայտարարություններ անել, որպեսզի ձախողվեն ապատեղեկատվությամբ հանրությանը մոլորեցնելու բոլոր փորձերը։

Տպել
2612 դիտում

Ստամբուլում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)