Պուտինը, Զատուլինը, Սալավյովը սիրում են հայերին, չեն սիրում, այս ի՜նչ ինտիմ, էրոտիկ հարաբերութուններ են. Ռուբեն Բաբայան

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ Կոնստանտին Զատուլինին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու որոշումը մի փոքր ուշացած քայլ էր, պետք էր վաղուց անել:

«Կարծում եմ՝ այդ քայլը պետք է կիրառվի ոչ միայն Զատուլինի, այլ բազմաթիվ լրագրողների նկատմամբ, որոնց դժվար է լրագրող անվանելը: Նրանք ավելի շուտ քարոզիչներ են, որոնք վարում են Հայաստանի պետականության դեմ ուղղված քաղաքականություն, փորձում ՀՀ քաղաքական կյանքի վրա ունենալ ազդեցություն, որը անթույլատրելի է»,- ասում է նա:

Ըստ Բաբայանի՝ ՌԴ-ում մի շարք պետական այրեր կան, որոնք տարիներ շարունակ պարզապես անհարգալից վերաբերմունք են դրսեւորել Հայաստանի, այստեղ ապրող ու գործող անձանց նկատմամբ:

«Մենք հաճախ հարցը տեղափոխում ենք ինտիմ, ինչ-որ անհասկանալի զգացական մակարդակ՝ սիրո՞ւմ է, չի՞ սիրում, Զատուլինը, Պուտինը, Ժիրինովսկին, Սալավյովը սիրո՞ւմ են հայերին, չե՞ն սիրում... այս ի՜նչ ինտիմ, էրոտիկական հարաբերութուններ են: Կա հարգանք, կամ չկա այն, ուրիշ ոչինչ: Ընդ որում, այդ հարգանքը քո հանդեպ պետք է տածեն թե՛ դաշնակից, թե՛ հակառակորդ երկրների քաղաքական այրերը: Իսկ հարգանքը օդից չի ընկնում: Նախ, պետք է ինքնդ քեզ հարգես, իսկ եթե ինքնդ քեզ հարգում ես, ապա այլ երկրում ապրող որեւէ պաշտոնատար անձի չպետք է թույլ տաս, որ քիթը խոթի այնտեղ, որտեղ անելիք չունի»,- նկատում է Բաբայանը:

Ըստ զրուցակցի՝ այստեղ նաեւ մեծ բացթողում ունեն մեր պաշտոնյաները. տարիներ շարունակ եղել են ընդդիմություն-իշխանություն բողոքներ, մեկը մյուսի մասին՝ գանգատներ դրսում՝ այլ երկրի քաղաքական գործիչների ներկայությամբ, ինչն էլ չէր կարող անհետեւանք մնալ: 

«Թե՛ մեր ընդդիմությունից, թե՛ իշխանությունից այլ երկրում բողոքելը պարզապես ստրկամտություն է: Եվ անպայման կուզեմ շեշտել. կարծեմ վերջերս էր՝ մի գովելի բան նկատեցի՝ ԵԽԽՎ-ում նիստի ժամանակ իշխանական պատգամավորները պաշտպանեցին, այ դա շատ ճիշտ մոտեցում է, պետք է միշտ այդպես լինի: (-խմբ. նկատի ունի ԵԽԽՎ-ում Հայկ Մամիջանյանի ելույթը, որը թուրք նախագահողը փորձել էր ընդհատել, եւ ՔՊ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը պաշտպանել էին նրա խոսելու իրավունքը, որի արդյունքում Մամիջանյանը շարունակել էր ելույթ ունենալ): Մի կարեւոր բան պետք է հասկանանք՝ ի վերջո, մենք պետությո՞ւն ենք, թե՞ գաղութ: Եթե պետություն ենք, ուրեմն մեզ պահենք արժանապատիվ, եթե գաղութ ենք, հայտարարենք, որ գաղութ ենք ու մեր հոգսերը, ներքին անհաշտություններն աշխարհին պատմենք»,- նկատում է նա ու հավելում՝ աշխարհում ցանկացած կայացած երկրի ներկայացուցիչ առաջնորդվում է հենց այդ սկզբունքով:

Ռուբեն Բաբայանը նաեւ շեշտում է՝ Հայաստանից դուրս ապրող ու գործող ոչ մի անձ, անգամ հայկական ազգանունով, իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին: «Զատուլին, գնա քո ընտանիքի, քո երկրի հարցերը լուծի, այնտեղ այնքան անելիք կա»,- ասում է նա:

Անդրադառնալով տարատեսակ հայտարարություններին, թե Հայաստանի նման դիրքորոշումը կարող է պետական մակարդակով լարվածություն առաջացնել ՌԴ-ի հետ՝ վերջինս նկատում է՝ Ադրբեջանում այսօր սեւ ցուցակի անծայրածիր շարք կա, որտեղ բազմաթիվ ռուս պետական քաղաքական այրեր ու մշակույթի գործիչներ են ներառված, մինչդեռ Ադրբեջանն ու Ռուսաստանը շարունակում են լինել շատ ավելի բարիդրացիական հարաբերություններում, քան բազմաթիվ երկրներ:

«Նույն Տիգրան Քյոսայանի մուտքը արգելված է Ղազախստան, սա Ռուսաստանի հետ դաշնակից երկիր է: Կարծեմ նույն Զատուլինն այնտեղ էլ է անցանկալի անձ: Ինչպե՞ս եղավ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն իդեալական հարաբերությունների մեջ են: Կրկին փորձում են մեզ հետ խոսել սպառնալիքներով, վախեցնելով: Մեծ ու պատժող եղբոր այդ զգուշացումներին պետք է վերջ դնել»,- շեշտում է նա:

Ըստ Բաբայանի՝ պետք չէ ողբերգություն ապրել ու օրակարգային հարց սարքել Զատուլինի արգելքը. «Բոլոր նրանք, ովքեր շփվել են տարբեր մակարդակի ռուսական չինովնիկների հետ, պետք է նկատած լինեին, որ նրանք առաջնորդվում են «կուդա վի դենիտես» սկզբունքով: Հայաստանը ոչ մի տեղ գնացող չէ, Հայաստանը ամուր կանգնած է, սա մեր հողն է, մեր երկիրը, ու մենք մնալու ենք այստեղ: Մեզ տարիներ շարունակ ընդունել են Ռուսաստանի արբանյակ: Եկեք չխաբենք իրար, այդպես էր աշխարհի ընկալումը մեր հանդեպ: Մեզ ոչ ոք՝ որպես ինքնուրույն միավորի, չէր ընկալում, մենք նոր-նոր ենք կենդանության նշաններ ցույց տալիս»:

Բաբայանի կարծիքով՝ այսօր կապ չունի՝ երկրի ղեկն ո՜ւմ ձեռքին է, նման գիծ տանողի համար երկրում ապրող յուրաքանչյուր անձ պետք է լինի թիկունք: Ըստ նրա՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տանում է Հայաստանի պետականության հաստատման գաղափարը:

«Արտասահմանում գտնվող իմ բազմաթիվ ծանոթներն ու ընկերներն ասում են, որ Հայաստանը սկսել է ինքնուրույն քաղաքականություն վարել: Կան մարդիկ, որոնք համոզված են, որ Հայաստանն այս աշխարհում ինքնուրույն չի կարող ապրել, անպայման պետք է լինի ինչ-որ երկրի տակ: Հաճախ են ասում՝ Ռուսաստանի տակից դուրս գանք, ինչ անենք, գնանք մտնենք Թուրքիայի՞ տակ: Սա ինչ մտածողություն է՝ անպայման ինչ-որ մեկի տակ լինել: Եթե ես ինչ-որ մեկի տակն եմ, ազգային պատկանելիությունս մեծ հաշվով արդեն ինձ այնքան էլ չի հուզում»,- եզրափակում է նա:

Տպել
1719 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան