Դոլարի անկումը Հայաստանի ՏՏ ոլորտը կդարձնի անմրցունակ․ ընկերությունները ֆինանսական կորուստներ կկրեն, առաջ կմղվի գնաճը

Վերջին ամիսներին դոլարը պարբերաբար արժեզրկվում է։ Դիցուք՝ եթե երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 396.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.68 դրամով, ապա այսօրվա տվյալներով՝ արժեզրկումը միջինը կազմում է 394.29 դրամ, վաճառքը՝ 404.06 դրամ:

Դոլարի աննախադեպ անկումը, ըստ ոլորտի փորձագետների, բացասական ազդեցություն է թողնելու և թողնում տարբեր ոլորտների վրա։ Բացի տնտեսության նկատմամբ ունեցած հետևանքներից, դոլարի փոխարժեքի տատանման հետևանքով տուժելու է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Որոշ մասնագետների խոսքով՝ դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի ՏՏ ոլորտը դառնա անմրցունակ․ ընկերությունները մեծ թվով գումարներ կորցնեն, մյուս կողմից էլ՝ դոլարի արժևորումը կհանգեցնի գնաճի։

The crowdfunding formula ընկերության հիմնադիր Նարեկ Վարդանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՏՏ ոլորտին սպասվող վնասներին, նշում է՝ դոլարի արժեզրկումը հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների վրա շատ կտրուկ և մեծ ազդեցություն է ունենալու, որովհետև այն առավելությունը, որն ունեին հայկական ընկերությունները, արժեզրկման հետևանքով կկորցնեն:

«Այսինքն՝ մեր ընկերություններն աշխատավարձերի համեմատաբար ցածր լինելու տեսանկյունից ունենում էին առավելություն արտասահմանյան ընկերությունների նկատմամբ։ Հիմա տեղի ընկերությունների ծախսերը 25 տոկոսով մեծացել են, ու շատերը պատրաստ չեն այդ ծախսերին։ Այս պարագայում այն ընկերությունները, որոնք ունեին մեծ թիմեր, պահպանում էին պայքարը միջազգային մեծ ընկերությունների դեմ, արդեն չեն կարող նույնը շարունակել, որովհետև աշխատավարձային բազան, որը հիմնական ծախսն է ԱյԹի ընկերությունների, կհավասարվի միջազգային զարգացած երկրների արժեքներին, որի արդյունքում մեր ընկերությունները կդառնան անմրցունակ»,- մանրամասնում է նա։

Ըստ Վարդանյանի՝ եթե արժեզրկումը երկար շարունակվի, ապա ՏՏ ոլորտի խնդիրները նույնպես դժվար փուլ կմտնեն։ Բարձր ծախսային պայմանները և գլոբալ անկայունությունը լուրջ հարված կարող են ունենալ ոլորտի նկատմամբ․ «Գրեթե բոլոր ընկերություններն իրենց եկամուտներն ստանում են դոլարով և գործում միջազգային շուկայում, դրանք բերում են Հայաստան ու փոխանակում դրամով։ Եթե 6 տարի առաջ սա նպաստավոր էր, հիմա՝ ոչ։ Այս դեպքում եկամուտները բավականին քիչ կկազմեն»։

Նրա խոսքով՝ առաջիկա 4 տարվա ընթացքում ՏՏ ոլորտի ընկերությունները կառնչվեն բավականին մեծ ճգնաժամի։ Ներկայիս ու սպասվող ճգնաժամը կհաղթահարեն նրանք, ովքեր ճկուն են ու պատրաստված։ Սկսնակ ընկերությունների համար դժվար փորձություն է լինելու, կարծում է Վարդանյանը, որոշներն էլ չեն կարողանալու հաղթահարել իրավիճակը։

Ստեղծված վիճակը կնպաստի նաև, որ ընկերությունները կկորցնեն իրենց աշխատակիցներին, ասում է նա: «Նույնիսկ կարող է ինչ-որ կերպ արտագաղթին նպաստել, քանի որ ՀՀ-ում բնակվելով՝ կարող են աշխատել միջազգային ընկերությունների հետ։ Շատերը գուցե փոխեն ընկերությունները, որտեղ աշխատում են և գնան ավելի կայուն սեկտոր, ինչն էլ զգալի վնաս կհասցնի ՏՏ ոլորտին։ Երբ տաղանդը դուրս է գալիս ՏՏ սեկտորից, մեծ դժվարություններ են առաջանում»,- կարծում է նա:

Հարցին՝ արդյոք դոլարի արժեզրկումից կտուժե՞ն նաև ՀՀ տեղափոխված ՏՏ ոլորտի ընկերությունները, Վարդանյանի խոսքով՝ գուցե տուժեն, բայց կարող են նաև դրական արդյունքներ ունենալ․ «Այն ընկերությունները, որոնք դոլարային եկամուտ ունեն, կհայտնվեն վատ վիճակում, իսկ ովքեր եկամուտը ստանում են ռուբլիով, ունենալու են օրգանիկ առավելություն հայկական ընկերությունների նկատմամբ։ Ստացվելու է, որ ՌԴ ընկերություններն ավելի բարձր աշխատավարձ ու եկամուտ կունենան, քան հայկական ընկերությունները»։

Զրուցակիցը նկատում է՝ անբարենպաստ վիճակում կհայտնվեն նաև ստարտափերը:

«Իրենք ամենից շատ կտուժեն, որովհետև այն ընկերությունները, ովքեր ներդրումներ են ստացել, ստացել են դոլարով։ Մասնավորապես, նոր սկսնակ ստարտափերը, ովքեր չունեն կայուն եկամուտներ և ճկունություն, շատ դժվար վիճակում կհայտնեն։ Օրինակ, եթե ստարտափը ստացել է 1 մլն ներդրում, ապա ստացվում է, որ ստացել է 800 հազար դրամ, ավելի քիչ քանակի, քան վերջին տարիների ընթացքում էր, երբ դոլարի փոխարժեքը կայուն էր»,- ասում է նա:

Տնտեսագետ, tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանն էլ մեր զրույցում նկատում է՝ մարտ ամսից դոլարն արժեզրկվեց, քանի որ ՌԴ-ից մեծ քանակությամբ դոլար և այլ տարադրամ եկավ Հայաստան, և այդ տարադրամի քանակությունը մեծացավ: «Համապատասխանաբար դոլարի գինը ընկավ, հիմա շարունակվում է ՌԴ քաղաքացիների հոսքը, որոնք իրենց հետ շարունակում են բերել տարբեր արտարժույթներ, որի արդյունքում արտարժույթի գինը շուկայում իջնում է»,- ասում է Թավադյանը։

Ըստ նրա՝ դժվար է կանխատեսել՝ դոլարի արժեզրկումը երկար կտևի՞, թե՞ ոչ, կախված է ՌԴ քաղաքացիների հոսքի շարունակական աճով․ որքան ՌԴ քաղաքացիները շարունակական աճ ունենան ՀՀ-ում, այդքան դոլարի և այլ արտարժույթի գինը նվազելու է։

«ՀՀ քաղաքացիները հակում ունեն իրենց խնայողությունները պահել դոլարով, քանի որ ունեցել ենք երկար ժամանակաշրջան, երբ դոլարը կայուն է եղել, և վստահությունը դոլարի նկատմամբ ավելի բարձր էր։ Շուկայում անշարժ գույքի և մեքենաների գինը որոշվում է դոլարի գնով, սակայն դա սխալ հակվածություն է, որովհետև դոլարի քանակությունը և գինը ՀՀ կենտրոնական բանկը ուղիղ չի կառավարում։ ԿԲ-ն ուղղիղ կերպով կառավարում է դրամի գինը և դրամի քանակությունը: Նշեմ որ մեզ մոտ բանկային համակարգը բավականին ուժեղ է, և այս պահին ավելի լավ վիճակում է, քան համաշխարհային ֆինանսական շուկան։ Ուստի քաղաքացիները պետք է իրենց խնայողությունը պահեն դրամով և չզբաղվեն շուկայական սպեկուլացիաներով։ Դոլար կամ այլ արտարժույթ անհրաժեշտ է գնել միայն կարիքի դեպքում»,- ընդգծում է տնտեսագետը։

Թե այս նվազումը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, Թավադյանի խոսքով, տնտեսության վրա կարևոր չէ դոլարի արժեզրկումը, որքան ընդհանուր աճը, որը պայմանավորված է ՌԴ քաղաքացիների հոսքով․ «Ռուսաստանի քաղաքացիները բավականին մեծ քանակությամբ կապիտալ են բերել Հայաստան, իսկ տնտեսության վիճակը չի կարելի բնութագրել դրամ և այլ փոխարժեքների հարաբերությամբ, այլ մարդկանց աշխատանքի և այս պարագայում քանակի մեծացմամբ, որի հետևանքով ունենք երկնիշ տնտեսական աճ»։

Տնտեսագետի խոսքով՝ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պահպանվելու են և՛ երկնիշ գնաճը, և՛ երկնիշ տնտեսական աճը։

Տպել
1898 դիտում

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում