Անբարոյականություն է ասել՝ դուք չուզեցաք ճորտ լինել, դրա համար պատերազմ եղավ. Միսկարյանը՝ Պուտինի հայտարարության մասին

ՀԱՊԿ-ի արտահերթ նիստը հերթական «ջուր ծեծոցին» է: 2020-ի պատերազմից հետո մենք Վարդենիսում սպասում էինք ՀԱՊԿ դիտորդներին, սակայն նրանք մինչև հիմա չեն եկել: Ինչ-որ դրական բան ՀԱՊԿ-ից անիմաստ է ակնկալել, իսկ բացասականը կա. շարունակում են խանգարել Հայաստանի ինքնորոշմանը ու շարունակելու են:

«Հայկական ժամանակ» հետ զրույցում անդրադառնալով այսօր կայացած ՀԱՊԿ արտահերթ նիստին՝ ասում է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը:

Դիտարկմանը՝ երեկ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի խաղաղության տարբերակով Լեռնային Ղարաբաղը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, Միսկարյանը նշում է՝ իրականում Վաշինգտոնի տարբերակը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ադրբեջանին, քանի որ այդ տարբերակով Արցախի ժողովուրդը հնարավորություն է ստանում բնակվել այնտեղ, միևնույն ժամանակ Ադրբեջանն ու Ռուսաստանը Հայաստանի հանդեպ լծակները կորցնում են:

«Էժան մանիպուլյացիա է Ռուսաստանի կողմից, ինչպես հաճախ նրանք անում են: Այսպիսի հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն, իրենք ամեն կերպ փորձում են Հայաստանին պահել թակարդի մեջ՝ որպես կոնֆլիկտի կողմ: Հիմա պայքար է գնում Արցախի ժողովրդի իրավունքների համար, իսկ դրանք կարող են պաշտպանվել միայն եվրոպական մարդակենտրոն արժեբանության շրջանակներում, բայց ոչ մի դեպքում ռուս-ադրբեջանական քաղաքականության տիրույթում»,- ասում է նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Ադրբեջանին տալ 5 շրջանները, իսկ Ղարաբաղի հետ կապը պահելու համար ՀՀ-ին կտրվեն Քարվաճառը և Լաչինը, սակայն ՀՀ-ը չի համաձայնել ու գնացել է իր ճանապարհով, ինչը բերել է պատերազմի, զրուցակիցը նկատում է՝ այս կոնֆլիկտի ծնողը, զարգացնողը, հրահրողը, պահողը եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Ըստ նրա՝ վերջինս իր քաղաքականությունը Կովկասում վարել է կոնֆլիկտների միջոցով: Վրաստանի հետ՝ Աբխազիան, Ադրբեջանի հետ՝ Արցախը, մի փուլում էլ Հայաստանի ու Վրաստանի հետ՝ Ջավախքի հարցով:

«Այսինքն՝ այս քաղաքականությունը նոր չէ: Մեծ հաշվով Հայաստանում 30 տարի իշխել են ռուսական կամակատարները, խնդիրները չեն լուծվել և միայն մի պատճառով. դա պետք չէր Ռուսաստանին: Եթե Ռուսաստանը դրա ցանկությունն ունենար, կամակատարներն այդ հարցերը վաղուց լուծած կլինեին: Իսկ երբ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ունենալ ազատ ու ինքնիշխան պետություն, մեղադրել ու ասել՝ դուք չուզեցաք ճորտ լինել, դրա համար պատերազմ եղավ, անբարոյականություն է»,- ընդգծում է Միսկարյանը:

Վերջինս վստահեցնում է՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանին անընդհատ կախյալ վիճակում պահելը:

«Ադրբեջանը Ղարաբաղյան կոնֆլիկտն օգտագործում է ներքին քաղաքական դաշտում օպոնենտներին ճնշելու, ընդդիմություն ձևավորելուն խոչընդոտելու համար: Հայաստանը կարող է թույլ լինել, երբ կոնֆլիկտի մի կողմն է: Երբ ՀՀ-ն այլևս չլինի կոնֆլիկտի կողմ, կարող է հզորանալ, իսկ դա Ադրբեջանին պետք չէ: Ռուսաստանի համար էլ Ղարաբաղյան կոնֆլիկտը թարմ պահելն արդեն երկար տարիների քաղաքական գիծ է: Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը երաշխավորված է միջազգային օրենքներով, և միջազգային հարաբերությունները նման կոնֆլիկտների լուծման փորձ ունեն: Հայաստանը որպես կոնֆլիկտի կողմ ոչ մի դեպքում իրավունք չունի ներգրավված լինել դրա մեջ: Կարող է միայն ներկայացնել Արցախի շահերը, պաշտպանել, պայքարել»,- ասում է նա:

Հարցին՝ ՀՀ իշխանությունները բազմիցս են ասել, որ ամեն բան անում են՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու համար, իրատեսական համարո՞ւմ է, Գարեգին Միսկարյանը դրական պատասխան է տալիս. «Կարծում եմ՝ պետք է Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան: Բայց այլ հարց է, թե ես ինչ եմ տեսնում Արցախի իշխանությունների կողմից: Ես տեսնում եմ քաղաքականություն, որը միտված է բանակցային մանդատը Ռուսաստանին տալուն, որպեսզի ՌԴ-ը ներկայացնի շահերը, ոչ թե Արցախը դառնա սուբյեկտ»:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա թվիթերյան գրառման մասին, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել ՌԴ-ի ներկայացրած առաջարկների շուրջ, անդրադառնալով այն շահարկումներին, թե միգուցե Սոչիում Նիկոլ Փաշինյանը պայմանագիր ստորագրի՝ զրուցակիցը նշում է՝ այս գրառումը և նոր պայմանագիրը բացարձակապես որևէ կապ չունեն իրար հետ:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարածը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ, այստեղ միայն բուն տեքստը չէ: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, խաղաղության պայմանագիր ասելով, չեն հասկանում խաղաղություն: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «ջրի երես հանել» նրանց երեսպաշտությունը: Պետք է շարունակել նման քաղաքականություն վարել: Պետք է ցույց տալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը և շահերը չեն կարող ստորադասվել բարեկամ կամ ոչ բարեկամ պետությունների շահերին: Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, պետք չէ ՀՀ-ին վերաբերվել հարճին նման, ինչպես եղել է 30 տարի»,- շեշտում է նա:

Տպել
1271 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին