Հանգուցյալ հոգիների արթնացում․ ոմանց համար տոն, ոմանց համար՝ քրիստոնեական արժեքների պղծում. Հելոինը Հայաստանում

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Հելոինը։ Կելտական արմատներ ունեցող այս տոնը կապված է հին կելտացիների ժամանակի պատկերացման հետ: Կելտերը տարին երկու ժամանակահատվածի էին բաժանում՝ լուսավոր և մութ: Մութ ժամանակաշրջանն սկսվում էր նոյեմբերով և նշանավորվում այս տոնով՝ Հելոինով: Սույն տոնին բնորոշ է երկրային և անդրշիրիմյան աշխարհների սահմանների թուլացումը: Ըստ տոնի գաղափարի՝ հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա:

Մեր երիտասարդությունը Հելոինն սկսել է նշել վերջին տարիներին, հիմնականում հայկական որոշ ակումբներն են կազմակերպում տոնի հետ կապված միջոցառումներ։ Երիտասարդների մի խումբ էլ քաղաքի կենտրոնական փողոցներում փորձում է կա՛մ վախեցնել մարդկանց, կա՛մ զարմացնել արտասովոր կերպարներով։ Նկատենք՝ Հելոինի օրերին հայ հասարակությունը բաժանվում է մի քանի խմբի․ մարդիկ, որոնք սիրում են և տոնում այն, մարդիկ, որոնք չեն սիրում, ոմանց համար առհասարակ միևնույն է, հասարակության մի մասի կարծիքով էլ՝ այն սատանիստական է բնույթով և քրիստոնյա հասարակության համար՝ անընդունելի:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ․ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը, անդրադառնալով տոնի խորհրդին և հայ երիտասարդների շրջանում այն նշելուն, նկատում է՝ պետք է իմաստություն ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի հրաժարվել ավելորդապահությունից։

«Աստված իր կերպարով ստեղծեց մարդուն, և կերպավորվել՝ նշանակում է լինել Աստծուն դեմ։ Հիշատակություններ կան, թե ինչպես Կայենի սերունդը խառնվեց Սեթի սերունդի հետ, ու սպանությունները, պատերազմները շարունակվեցին։ Ես չեմ կարող ասել՝ ինչի հետ է կապված այս տոնը, դրան վերաբերող շարժումը, որովհետև ամբողջ աշխարհում տխուր վիճակ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Տերը Շահենը շեշտում է՝ այն, ինչ կատարվում է աղանդավորների ձեռքով կամ գրանտների միջոցով, քանդում է երկիրը: «Այսօր եկեղեցին նշում էր Սրբ. Ստեփանոսի տոնը, ինչո՞ւ Հելոինը նշող երիտասարդները չէին մասնակցում»,- ընդգծում է նա։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի կարծիքով էլ՝ Հելոինը մեր երկրում շատ մեծ տարածում չունի, այդ պատճառով դրան դեմ շարժումներ կամ ակցիաներ իրականացնել ևս պետք չէ։

«Մեծ տարածում տոնը չունի, առանձնապես դեռահասներին է գրավում, նրանց, ովքեր եվրոպամետ հայացքներ ունեն։ Շատ ակումբային երևույթ է։ Երիտասարդությունն ապրած մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, և պետք չէ այն նշելը ծանրացնել։ Դա հակառակ ազդեցությունը կունենա, ուստի պետք է թողնել, որ աստիճանաբար մարի»,- կարծում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ տոնը մեր մշակույթի հետ որևէ առնչություն չունի: Հելոինը կորցրել է նաև իր ավանդական ձևը, որին ի սկզբանե միտված է եղել տոնը։ Ըստ Պողոսյանի՝ այժմ այն վախեցնելու, զվարճացնելու միջոց է դարձել, մինչդեռ ուներ այլ իմաստ։

«Ննջեցյալների հոգիների հետ կապված տոն էր։ Դդումը, որի մեջը ճրագ են վառում, նպատակն է, որ հանգուցյալների հոգիները այցելեն իրենց, այսինքն՝ միտված է հանգուցյալների ոգու հանգստությանը, ոչ թե գալով՝ ահաբեկեն։ Հիմա դարձել է զվարճանքի միջոց՝ կողքինին ահաբեկելու միջոցով։ Սակայն ինչպես մտել է մեր հասարակություն, այնպես էլ կգնա»,- ասում է ազգագրագետը։

Նրա դիտարկմամբ՝ տոնը ինչ-որ առումներով ունի սատանիստական միտումներ, բայց պետք չէ հատուկ ճնշում գործադրել դրա դեմ։ Հնում հայերն էլ են հավատացել և՛ չար ոգիների գոյությանը, և՛ դրանց քշելու մեթոդներին։ Մինչ այսօր էլ մարդիկ կան, որոնք ամեն շաբաթ խունկ են ծխում՝ չար հոգիներին քշելու համար, նկատում է նա:

«Տոնը կարևոր գործառույթ ունի․ մարդը դրանից պետք է դրական լիցքեր ստանա, հանգստանա, բավականությամբ լցվի։ Մենք չարին քշելու տոներ ունենք, բայց տոներ էլ ունենք, որոնք դրական լիցքեր են տալիս։ Հելոինի փոխարեն Բարեկենդանը հրաշալի տոն է, մարդիկ ժողովրդական խաղերի միջոցով հետաքրքիր ժամանակ են անցկացնում։ Մենք մեր մշակույթը գնահատելու կարիք ունենք»,- ընդգծում է զրուցակիցը։

Պողոսյանը նկատում է՝ հայկական մշակութային համակարգն ուժեղ է, և այն ինչ խորթ է, կարող է հետ մղել։ Ազգագրագետի խոսքով՝ պետք չէ, որ հասարակությունը ատելությամբ լցվի այս տոնի նկատմամբ․ «Ատելությունը լավ բան չէ, պարզապես մարդը պետք է հասկանա՝ իրեն հարկավո՞ր է այս տոնը, թե՞ ոչ։ Մարդը միշտ էլ ընտրության հնարավորություն ունի»։

Տպել
1064 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին