Իրանի սուրբ Ջամքարան մզկիթի գմբեթին բարձրացվել է վրեժխնդրության դրոշը. Սաուդյան Արաբիայի համար այն նախազգուշացու՞մ է

Իրանի իշխանությունները կարմիր դրոշ են բարձրացրել Կում քաղաքի՝ շիա մահմեդականների համար սուրբ Ջամքարան մզկիթի գմբեթի վրա։ Սա Իրանում համարվում է վրեժխնդրության նախազգուշական նշան, որը համարժեք է պատերազմի հայտարարմանը, հայտնում է Shia News-ը։

«Այս կարմիր դրոշը բարձրացվել է սպասավորների, ուխտավորների և Ահմադի և Մուհամմեդի սրբավայրի շուրջ հավաքված մարդկանց ներկայությամբ՝ Հազրաթ Մասումեի սրբավայրի շուրջը։ Դրոշը բարձրացվել է Հազրաթ Շահերագի սրբավայրի փիրուզագույն գմբեթի վրա՝ ի հիշատակ 15 նահատակների, ովքեր մահացան չորեքշաբթի»,- գրում է հրատարակությունը։

Shia News-ը նշում է, որ խոսքը հոկտեմբերի վերջին Շահ Չերազի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մասին է, երբ շիաների սրբավայրում հրաձգության հետևանքով 15 մարդ էր զոհվել:

Ինչպես նշում է իրանական պետական FarsNews գործակալությունը, կարմիր դրոշը բարձրացվել է Սաուդյան Արաբիայի մտավախությունների ֆոնին՝ Իրանի հարձակման վերաբերյալ:

Հոկտեմբերի 26-ին երեք զինված անձ հարձակվել էր Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերախ շիա մահմեդական մզկիթի վրա։ Ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել էր, ևս 40-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն եղել։ Հարձակման համար կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապված ահաբեկիչները:

FarsNews-ը գրում է, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է. Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկություններ է տարածել ԱՄՆ-ի հետ այն մասին, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա:

Կանադական Toronto Star պարբերականը, հենվելով իր աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, հայտնում է, որ Իրանը պատրաստվում է հարվածել Սաուդյան Արաբիային մոտակա 48 ժամերի ընթացքում։ 

Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ բանակը գտնվում է բարձր պատրաստականության վրա:

Միաժամանակ, Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են, և երկրի իշխանությունները կարող են ենթադրել, որ դրանք «սնվում են» Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Իրաքից։ Կարճ ժամանակ է անցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Իրաքը Իրանի կողմից հրթիռակոծվել էր բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով:

Նշենք, որ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո ևս կարմիր դրոշ էր բարձրացվել, որը նշանակում էր ԱՄՆ-ի կողմից Իրանին «պատերազմի հայտարարման պատասխան»։

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաև շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի ներկայացուցիչները սպանվել էին հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետևանքով:

Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել էր անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել էին, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել էր, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների», և նրան վերացնելով՝ իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:

Թեհրանը խոստացել էր դաժան վրեժխնդրություն, որից հետո հարվածներ էին հասցվել Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին։ 

Տպել
1237 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)