Հարցն այն է՝ ինչպես պետք է արվի գազի մատակարարումը. տնտեսագետը՝ Հայաստան-Իրան ստորագրած փոխըմբռնման հուշագրի մասին

Նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում էր:

Այցի ընթացքում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ստորագրված հուշագրին՝ տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ հուշագրով կոնկրետություն այնքան էլ չկա, թե ինչ զարգացումներ են լինելու, բայց Հայաստանը միշտ էլ Իրանի հետ կապված մտադրություններ ունեցել է:

«Հարցն այն է, թե այդ մտադրություններն ինչպես կյանքի կկոչվեն: Տվյալ համագործակցությունը մեզ կարող է տալ մատակարարումների մասով դիվերսիֆիկացիա, ինչի կարիքը ՀՀ-ն ունի, սակայն մենք այստեղ բախվում ենք ենթակառուցվածքների խնդրին: Օրինակ, թե ինչպես պետք է արվի գազի մատակարարումը: Գաղտնիք չէ, որ ժամանակին Իրանը պլանավորում էր Հայաստանն օգտագործել որպես տրանզիտ երկիր՝ իրանական գազը հյուսիսային ուղղությամբ արտահանելու համար: Սակայն այդ ջանքերը ձախողվեցին: Ցանկության դեպքում պետք է նոր գազատար կառուցել, ինչը իրականություն չեմ կարծում, թե դառնա»,- ասում է նա:

Անդրադառնալով այս հայտարարության և ՌԴ-ի հետ հարաբերությունների կապին՝ տնտեսագետը նկատում է՝ միմյանց հետ կապ չունեն. «Կախված է՝ նոր ենթակառուցվածքների մասով թիրախներ և նպատակներ կսահմանվե՞ն, թե՞ ոչ: Եթե խոսքն առկա ենթակառուցվածքների մասին է, ապա դա ոչ մի կերպ սպառնալիք չի պարունակում ՌԴ-ի համար: Եթե խոսքը նոր խողովակաշարի կառուցմանն է վերաբերում, ապա Ռուսաստանը սպառնալիք կարող է համարել: Բայց ես չեմ կարծում, որ հարցը հիմա դրան կհասնի»:

Դիտարկմանը՝ կողմերը խոսել են նաև առևտրաշրջանառության մասին՝ նշելով, որ այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտություն կա, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ, տնտեսագետն ասում է՝ այստեղ խնդիր կա առևտրաշրջանառության ուղղության մասին:

«Հիմա էլ Իրանի հետ մենք ունենք առևտրաշրջանառության բավականին ակտիվ աճ: Բայց բացարձակ ակտիվությամբ աճում է ներմուծումը Իրանից, քան արտահանումը: Ստացվում է՝ Իրանի հետ առևտրում մենք ունենք բացասական հաշվեկշիռ, և այն գնալով խորանում է: Պետք է ինտենսիվ աշխատենք այն ուղղությամբ, որը մեզ հնարավորություն կտա խթանել արտահանումը: Վերջին 8 ամիսներին 80 տոկոսով ավելացել է Հայաստանից Իրան արտահանումը, բայց այն կազմում է 70 միլիոն, իսկ ներմուծվել է 350 միլիոն դոլարի ապրանք: Այսինքն՝ մենք 5 անգամ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում»,- շեշտում է տնտեսագետը:

Քթոյանի խոսքով՝ խնդիրը մեր երկրի ներսում է: Ըստ նրա՝ մշակող արդյունաբերության զարգացման հեռանկարային ծրագրեր ու ռազմավարություն կային, որ ակնկալվում էր՝ պետք է կյանքի կոչվեր. «Երբ մենք կունենանք մրցունակ տնտեսական համակարգ, ի վիճակի կլինենք ավելացնել գիտատար արտադրանքի մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում, այդ ժամանակ կկարողանանք Իրանի շուկան արդյունավետ օգտագործել, և հնարավոր կլինի արտահանման աճ ապահովել: Ես դրա պոտենցիալը տեսնում եմ, ուղղակի պակասում են հետևողականությունը, համակարգված աշխատանքը: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ոչ թե օգտագործում ենք Իրանի մեծ շուկան, այլ դառնում իրանական ապրանքների ներմուծման շուկա: Մշակող արդյունաբերության ոլորտում կարող ենք հասնել մեծ արդյունքների, խոսքը քիմիական, մետաղամշակման, մեքենաշինության արդյունաբերության մասին է»:

Վերջինս նշում է՝ եթե խոսում ենք արդյունավետության բարձրացումից, չի նշանակում, թե պետք է միայն ներդրումային նախագծեր անել, այլ պետք է զարգացնել կրթությունը, իրավական համակարգը, մարդկային ռեսուրսները: Տնտեսությունը պետք է ընդունել որպես ամբողջական համակարգ և առաջ շարժվել:

Տպել
1222 դիտում

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում