Անձնավորված որակումներ չեն կարող լինել. Վաղարշակ Հակոբյանը՝ Արփի Դավոյանին ուղղված մեղադրանքների մասին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի նկատառմամբ՝ ՔՊ-ը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ժողովրդավար է և աշխատում է թափանցիկ:

«Հրապարակվեց արդյունք, որի հետ մեր որոշ գործընկերներ համամիտ չէին: Տեղի ունեցավ վերահաշվարկ, եղան ճշտումներ, և դրանց արդյունքում հրապարկվեց վարչության նոր կազմը: Ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ինչպես բոլոր ընտրություններում, այդպես էլ այս դեպքում առաջնորդվել են օրենքով, և վերահաշվարկն ու արդարության վերհանումը ցույց են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը. «ՔՊ-ը միակ կուսակցությունն է, որն իր ընտրություններն անցկացնում է այսպիսի բաց և թափանցիկ կերպով, ինչու չէ, նաև՝ ընդունում վրիպումները»:

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էր համագումարին ԶԼՄ-ների մուտքն արգելված, նախորդ ընտրություններին այդպես չէր, Հակոբյանը նկատում է՝ ընտրությունների ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակվել է:

«Օնլայն հարթակում հասանելի է եղել նիստը: Իսկ թե ինչո՞ւ է որոշվել այս անգամ ԶԼՄ-ների մուտքն արգելել, չեմ կարող ասել. ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվել»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ վերահաշվարկի ու սխալ տվյալներ հրապարակելու «մեղավորությունը» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանինն է, հետևաբար կուսակցությունը նրան է մեղադրում, այսպես ասած, այս իրավիճակի համար, զրուցակիցը շեշտում է՝ որևէ անձնավորված մեղադրանք չի կարող հնչել քաղաքական թիմի որևէ անդամի հասցեին:

«Եղել է խնդիր, վերահաշվարկ է եղել, արդյունքները հիմք ենք ընդունել ու անցել առաջ: Այստեղ ոչ մի անձնական որակումներ չեն կարող հնչել»,- ասում է նա:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքներում փոփոխություններ են եղել, քանի որ սխալ վերահաշվարկ է իրականացվել:

Մասնավորապես, արված վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից՝ տեղը զիջելով պատգամավոր Արսեն Թորոսյանին և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին։

Այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացրել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակը, ըստ ստացած քվեների, ունի հետևյալ տեսքը՝ այստեղ:

Տպել
3632 դիտում

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված, մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել