Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ժողովն ատենապետել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: 

«Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: 

Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ։

Կարևոր անդրադարձ կատարվեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ 

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։

Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքներին։ Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաև անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին և վիրավորում ստացած զինվորականներին։ Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար։ Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ։

Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը։

ԳՀԽ անդամները, արժևորելով հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրությունները կատարեցին նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել և ամբողջացնել հայեցակարգը։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կարևորությամբ անդրադարձավ եկեղեցականների պատրաստության, հոգևոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին։ Այս առնչությամբ որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ հոգևոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգևոր կրթության ապահովման ուղղությամբ։

Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել   ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական և վարչական, կյանքին առնչվող հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
654 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է