Երևան
2 °C
Հանգուցյալի համար հուշապատումների պատրաստման հատուկ էջն արդեն պատրաստ է: «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ անդրադարձել էր նորաստեղծ հիշատակի էջին ու մանրամասներ հայտնել:
Husher.am ծառայությունն անհատական QR կոդ է տեղադրում գերեզմանաքարերի վրա, որը սքանավորելու դեպքում բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա բացվում է տվյալ անձնավորության հիշատակի էջը: Այս էջում ներկայացվում են մահացածի կյանքն ու գործունեությունը՝ լուսանկարների ու տեսանյութերի, հիշողությունների, մեջբերումների, կարծիքների, նամակների եւ ցանկացած այլ բնույթի տեղեկատվության հիման վրա:
Էջն ակտիվացնելուց հետո տեղադրվել է նաեւ կարճ տեսանյութ, որի միջոցով ներկայացվում են ծառայության մանրամասները: Տեսանյութը, մասնավորապես, այնտեղ առկա տեղեկատվությունը հանրությունը ոչ միանշանակ է ընդունել, ու այն քննարկումների տեղիք է տվել:
Որոշ մարդկանց կարծիքով՝ այս նախաձեռնությունը պարզապես խայտառակություն է, եւ նման ձեւով անարգվում է հանգուցյալի հիշատակը, որոշների կարծիքով էլ՝ սա պարզապես լավ գումար աշխատելու նոր բիզնես գաղափար է: Իհարկե, բացասական կարծիքների կողքին տեղ են գտել նաեւ չեզոք եւ դրական տեսակետները:
Շատերի համար էլ այս նախաձեռնությունը պարզապես սեւ հումորի թեմա է դարձել, օգտատերերից ոմանք զավեշտալի համեմատություններ են անում տեսանյութի մեկնաբանություններում: Ստորեւ ներկայացնում ենք մի քանիսը. «Պետք է դագաղի մեջ տեսախցիկ տեղադրել, որ պետք եկած ժամանակ թոռները կարողանան տատիկ-պապիկի հետ խոսել», առանց QR կոդ՝ քարը քար չի», «չիպավորում են», «բա որ QR կոդս ցմահ բլոկեն», «հոգեհանգիստն էլ «zoom»-ով լինի ու վերջ»:
«Հայկական ժամանակ»-ը նաեւ հարցումներ է անցկացրել բնակիչների շրջանում՝ հասկանալու, թե առցանց տիրույթից դուրս ինչ կարծիքներ կան նախաձեռնության վերաբերյալ: Հարցումն իրականացրել ենք մայրաքաղաքում: Հարցվածները հիմնականում դրական կարծիք են հայտնել:
70-ամյա Մելանյա Ս.-ը, որը չցանկացավ իր անունը նշվի, մեզ հետ զրույցում ասաց, որ նախաձեռնության մասին առաջին անգամ մեզնից է լսում. «Իմ կարծիքով՝ վատ բան չեն մտածել: Թող անեն, դա էլ ինչ-որ մի ձեւ սփոփանք է հարազատ կորցրածների համար»: Դրական կարծիք հայտնեց նաեւ 55-ամյա Վարդան Կ.-ը: Քաղաքացու կարծիքով՝ հատկապես լավ գաղափար է որդեկորույս ծնողների համար:
«Ես, իհարկե, չգիտեմ, թե այդ մարդիկ ինչպես են օգտվելու, բայց ձեր պատմածով ենթադրում եմ, որ ահագին բան կարելի է քարի վրա ցույց տալ: Կգնան, կմիացնեն ու կնայեն որդու նկարները: Ես էլ ունեմ հարազատի կորուստ, երիտասարդ տղա՝ 44-օրյա պատերազմում, ու մի բան է տանը նստած նրա նկարները նայել, մեկ այլ բան՝ գնալ շիրիմին. կարծես հոգեւոր կապ է ստեղծվում: Կարծում եմ՝ լավ գաղափար է»,- ասաց զրուցակիցը:
29-ամյա Բելլա Ա.-ն էլ կարծիք հայտնեց, որ լավ գաղափար է: Վերջինս եւս զինվորների համար հատուկ էջեր ստեղծելը առանձնացրեց:
74-ամյա Աիդա Մ.-ն էլ նկատեց, որ սոցիալական նման իրավիճակում սա հավելյալ բեռ է դառնալու շատերի համար, որովհետեւ մեկն անելու է, մյուսներն էլ փորձելու են «հետ չմնալ»: «Ես, օրինակ, չեմ ուզենա, որ հարազատներս ինձ համար նման բան անեն, ինչքան, որ կհիշեն, թող այդքան պատմեն իմ մասին, չեն ուզի՝ թող ոչինչ չպատմեն: Կարծում եմ՝ ժամանակն է՝ մենք վերջ տանք այդ ճոխ թաղումների սովորությանը: Մարդուն սիրել ու գնահատել է պետք կենդանության օրոք»,- ասաց նա:
Նախաձեռնության հեղինակ Մնացական Ներսիսյանն էլ մեր զրույցում հայտնեց, որ արդեն բավականին շատ պատվերներ են ստանում: Վերջինս նաեւ նշեց, որ նախաձեռնության վերաբերյալ որոշակի բացասական մեկնաբանությունների ինքն էլ է ծանոթ:
Անդրադառնալով հումորներին՝ Ներսիսյանը նկատեց. «Տհասության մասին է խոսում, որովհետեւ նման թեմայի վերաբերյալ հումոր անելը անսրբություն է»: Ըստ նրա՝ առաջին 10 պատվերը զոհված զինծառայողների հարազատներից են ստացել ու որոշել, որ դրանք պետք է անվճար պատրաստեն: Սակայն հետագայում ծառայությունը վճարովի է լինելու, զոհված զինծառայողի հուշաքարի համար նախատեսված էջի արժեքը 60 հազար ՀՀ դրամ է, իսկ սովորական քաղաքացիներինը՝ 90:
Հիշատակի էջ պատվիրող անձի հետ պայմանագիր է կազմվում, ասաց նա: Պայմանագրի հիմնական դրույթներից մեկն այն է, որ հարազատը ներկայացնի հանգուցյալի գերեզմանի ու մահվան վկայականը:
«Սա հատուկ է արվում, որ մենք վստահ լինենք՝ հանգուցյալի հարազատները տեղեկացված են եւ կողմ են, եթե անգամ պատվիրատուն իրենք չեն»,- շեշտեց նա: Ներսիսյանը նաեւ հայտնեց, որ ՍՊԸ-ի հաշվեհամարին նախատեսված գումարը փոխանցելուց հետո՝ մոտավորապես 10 օրվա ընթացքում, անձի հուշերը հավաքվում են ու պատրաստվում: «Եթե նյութերը, նկարները ավելի քիչ են, աշխատանքն ավելի արագ ենք ավարտում»,- հավելեց նա:
Ստարտափի հեղինակը նաեւ մանրամասնեց՝ մահացած անձի մասին ողջ տեղեկատվությունը գեներացվում է QR կոդի միջոցով եւ տեղադրվում գերեզմանաքարի վրա: Վերջինիս ընդգծմամբ՝ QR կոդի միջոցով գեներացված տեղեկատվությունը կարող է լինել ե՛ւ ծածկագրի տակ, ե՛ւ առանց դրա՝ կախված հանգուցյալի հարազատի ցանկությունից:
«QR կոդն առանձին փոքրիկ քարով տեղադրված է լինում գերեզմանաքարին: Այն տրամադրելու հետ մեկտեղ մենք հանգուցյալի գերեզմանի տեղադիրքը նշում ենք քարտեզի վրա եւ տեղադրում հիշատակի էջում: Այսպիսով՝ հիշատակի էջի միջոցով հնարավոր է նաեւ գտնել գերեզմանը եւ երթուղի նշել»,- հավելեց Ներսիսյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր
Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան
Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները
Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ
Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով
Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին
Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ
Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն
Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան
© 2024 Հայկական ժամանակ