Աննկարագրելի զգացողություններ ունենք. պատերազմում միակ որդուն կորցրած Վարդանյանները երկվորյակ են ունեցել

44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 19-ամյա Նորիկ Վարդանյանին կորցրած Լիլիթ եւ Վահրամ Վարդանյանները զույգ երեխա են ունեցել:

Երեխաները ծնվել են արտամարմնային հղիության միջոցով: 41-ամյա Լիլիթի մոտ հենց առաջին փորձից է հաջողվել ու ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցել:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից 3 ամիս անց՝ 2021 թվականի փետրվարի 21-ին է մեկնարկել ծրագիրը: Կառավարության որոշմամբ՝ օժանդակ վերարտադրողական միջոցներից պետպատվերով կարող են օգտվել նաեւ պատերազմի հետեւանքով որդի կորցրած ծնողները: Մինչեւ այդ էլ անպտղության բուժում, արհեստական բեղմնավորում, սերմնավորում կատարվում էր որդեկորույս բոլոր այն ծնողների համար, ովքեր դիմում էին: Սակայն այն իրականացվում էր բացառության կարգով: Ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է պետությունը:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նորածինների հոր՝ Վահրամ Վարդանյանի հետ:

Երեխաների հոր խոսքով՝ սկզբում ծնվել է որդին՝ Դավիթը, ապա դուստրը՝ Տաթեւը: Դավիթը 2 կգ 700 գրամ քաշով է լույս աշխարհ եկել, դուստրը՝ 2 կգ 380 գրամ: Ըստ հոր՝ նորածին որդին շատ ծանրակշիռ է, ինչպես ավագ եղբայրն է եղել, դուստրը՝ երբեմն աղջկական չարաճճիություններ է անում: Լիլիթն ու Վահրամը եւս մեկ դուստր ունեն, որն արդեն 17 տարեկան է: Հայրն ասում է՝ ավագ դստեր հետ կռիվ են անում, թե ով պետք է երեխաներին գրկի:

«Այս բալիկներս մեծ ուրախություն են բերել իմ տուն: Դեռ ուշքի չեմ եկել, աննկարագրելի զգացողություններ ունեմ: Առավոտյան 10-ին պետք է գնայի աշխատանքի, բայց ժամը երկուսից հետո նոր ինձ զոռով տնից հանել են: Կինս ասում էր՝ հեսա երեխաները կծնվեն, իրենց լացի ձայներից տնից կփախչես, բայց հակառակը եղավ»,- ժպիտով պատմում է նա:

Վահրամ Վարդանյանը նշում է՝ ոչ մի դեպքում չէր ցանկանա տղա երեխային կորցրած որդու՝ Նորիկի անունով կոչել: Նրա համոզմամբ՝ սխալ է: «Բալիկներիս ունեցել ենք, որ ապրելու, կյանքի նոր նպատակ լինի, իսկ ինչ վերաբերում է Նորիկի անունը դնելուն, Նորիկս մեկն է ու մեկն էլ կմնա: Տա Աստված՝ 10 բալիկ էլ ունենաք, բայց Նորիկ չեն լինի: Նրանք կարող են ինչ-որ մի վերք լավացնել, կյանքումս փոփոխություն մտցնել, բայց չեն կարող Նորիկիս տեղը փոխարինել: Գուցե հետագայում երեխաներս մեծանան եւ որոշեն իրենց զավակներից մեկի անունը դնել, բայց ես չեմ կարող: Թող մեծանան, հետո կիմանան, թե իրենց եղբայրը՝ Նորիկն ով է եղել ու ինչ է արել»,- ընդգծում է Վարդանյանը:

Զավակ կորցրած եւ նոր հայր դարձած հոր դիտարկմամբ՝ հայ ազգը 4 սերունդ կորցնելուց հետո գոնե մեկ սերունդ պետք է կարողանա վերականգնել. «Կուզենամ մենք լինենք շատերի համար օրինակ, ու կապ չունի՝ հայ ընտանիքները զոհված որդի ունե՞ն, թե՞ ոչ, թող բոլորն էլ զավակներ ունենան եւ մեր արմատները պնդացնեն»:

Խոսելով զոհված որդու մասին՝ վերջինս պատմում է՝ Նորիկը փոքր է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն: Հետո 14 տարեկան հասակում որդին ասել է, որ ուզում է գալ Հայաստան: Եկել է, հայրական տատիկ-պապիկի տանն է ապրել, որոշ ժամանակ անց ծնողներին ասել է, որ չի ուզում հետ՝ ՌԴ վերադառնալ: Հայրն էլ, հաշվի նստելով որդու ցանկության հետ ու չցանկանալով, որ ընտանիքը բաժան-բաժան ապրի, վաճառել է Ռուսաստանում իր բիզնեսը, վերջացրել բոլոր գործերն ու վերադարձել հայրենիք, հաստատվել Արմավիր քաղաքում: Ծնողներն անգամ չեն իմացել, որ Նորիկը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Նորիկ Վարդանյանը ծառայել է Արմավիրի ռազմաուսումնական զորամասում, ապա խնդրել, որ իրեն առանց խաղարկության տեղափոխեն Արցախ: Ըստ հոր՝ Նորիկի հետ շփվում էին ոչ թե որպես հայր ու որդի, այլ մտերիմ ընկերներ: «Շատ խելացի էր, որ մեկ-մեկ մեծահասակներով խոսում էինք, գալիս խառնվում էր: Մի երկու անգամ դեպք եղավ, ասացի՝ քիչ խոսիր, դու մեծերի խոսակցությունից ի՜նչ ես հասկանում, հետո զգացի՝ վիրավորվում է, էլ ինձ երբեք նման բան թույլ չտվեցի: Երբ խոսում էր, հասկանում էի, որ խելացի ու փաստարկված է կարծիք հայտնում»,- վերհիշում է հայրը:

Ընտանիքի հայրը կահույքի արտադրամաս ունի Արմավիրում, ասում է՝ որդին ազատ ժամանակ միշտ օգնում էր իրեն. «Ես առողջական խնդիրներ ունեի, հենց մի քիչ ազատ ժամանակ էր ունենում, վազում էր մոտս օգնելու, որ հանկարծ ֆիզիկապես չծանրաբեռնվեմ»:

Նորիկը 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է, մեկ շաբաթ անց՝ զոհվել: Ընտանիքն ի սկզբանե իմացել է այդ մասին, սակայն տղայի մարմինը չեն կարողացել գտնել: Զոհվելուց միայն 3 ամիս անց նոր հայտնաբերել են նրա մասունքները:

զինվոր.jpg (68 KB)

Տպել
3586 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին

Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը

Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները

Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր

Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան

Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները

Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ

Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի

Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում

Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)

Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)

Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար

Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել

Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ

ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով

Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները

Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին

Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ

Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են

«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն

Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան