Սա ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ-ի կողմից Ադրբեջանին ու Ալիևին մատուցած ծառայություն. Չախոյանը՝ Մինասյանի հայտարարության մասին

«Արծվիկ Մինասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չարամտորեն փորձում էր համոզել, թե վարչապետ Փաշինյանի հայտարարած՝ «բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել ճանապարհներն ու հաղորդակցությունները բացելու շուրջ» արտահայտության մեջ վարչապետի հայտարարած «հաղորդակցությունը» նույն միջանցքն է»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանի հնչեցրած հայտարարություններին:

Ըստ Չախոյանի՝ սա ոչ այլ ինչ է, քան ՀՅԴ-ի՝ Ադրբեջանին ու Ալիևին մատուցած ծառայություն, որի դիմաց, բնականաբար, ակնկալում են նաև վարձատրություն իշխանության տեսքով։

«Որովհետև մինչ օրս միայն Ալիևն է հայտարարել, թե Հայաստանը պետք է միջանցք տա Ադրբեջանին։

Ի գիտություն Արծվիկ Մինասյանի ու մնացյալ ընդդիմադիրների՝

ՀՀ սուվերեն տարածքով միջանցք չի լինելու, դրա շուրջ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր և ոչ մի պայմանավորվածություն չկա։ Կա միայն Ալիևի կեղծ պահանջ, որին աջակցում է ՀՅԴ-ը և փորձում համոզել հանրությանը, թե հաղորդակցությունը նույն միջանցքն է։

Ավելին՝ Արծվիկ Մինասյանը հայտարարում է, թե նոյեմբերի 5-ին իրականացվել է միասնության հանրահավաք, բայց նույն հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կա բաժանում՝ «կա՛մ Նիկոլի հետ եք, կա՛մ հայրենիքի»:

Վերջին միամիտի համար անգամ ակնհայտ է, որ միասնության կոչ անող ու բաժանարար գծեր քաշող ընդդիմադիրների միակ նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ սխեման շատ հասարակ է. միասնության կոչով մարդկանց դուրս հանել փողոց ու հասնել բաղձալի իշխանափոխությանը»,- նկատել է Չախոյանը:

Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն էր։ Հարցազրույցի թեման հանրահավաքն էր և ընդդիմության օրակարգը։

Պատասխանելով այն հարցին, թե հանրահավաքի միջոցով հայտարարված միասնությունը տեղի չունեցավ՝ Մինասյանը նշել է՝ «իրենք չեն կարող միասնական լինել այն մարդկանց հետ, որոնք հանձնում են Արցախը և փորձում ՀՀ տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, քանի որ հայտարարված բանավոր պայմանավորվածությունները՝ ճանապարհներն ու հաղորդակցությունները բացելու շուրջ», ըստ Մինասյանի, նշանակում է հենց միջանցք տրամադրել»։

Անդրադառնալով հարցազրուցավարի այն պնդմանը, որ ընդդիմությունը փողոցով իշխանափոխություն է ցանկանում և դրա համար չի գնում Ազգային ժողով՝ Մինասյանը պատասխանել է, որ հիմա էլ են ԱԺ-ում, իսկ իրենց ուզածն իշխանությունը չէ։ 

Տպել
2200 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան