Երևանում FINTECH360 միջազգային համաժողովին մասնակցել է 200 պատվիրակ (լուսանկարներ)

10/11/2022 schedule17:30

Նոյեմբերի սկզբին Երևանում կայացել է FINTECH360 միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների բանկային, ՏՏ, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, մասնագիտացված ասոցիացիաների 200 ներկայացուցիչներ։

Ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում արդի միտումների և նորարարությունների քննարկման միջազգային հեղինակավոր հարթակ դարձած FINTECH360 համաժողովն անցկացվել է Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Fintech360-7.jpg (9.84 MB)Fintech360-1.jpg (225 KB)

FINTECH360-ի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը: Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Խաչատրյանին և Դավիթ Սահակյանին ուշադրության և աջակցության համար՝ Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշել է Հայաստանի բարձր ներդրումային գրավչությունը և թափանցիկ ու բաց տնտեսական քաղաքականությունը։

Համաժողովի գործնական ծրագիրը բացել է Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը՝ ներկայացնելով բանկերի ռազմավարությունն ու մարտավարությունը թվային հեղափոխության դարաշրջանում։
Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը կիսվեց արհեստական բանականության բազայի վրա հիմնված սքորինգի ներդրման հաջող փորձով:

Fintech360-3.jpg (159 KB)Fintech360-8.jpg (8.42 MB)

Յունիբանկն առաջիններից էր Հայաստանում, որ ավտոմատացրեց առանց գրավի սպառողական վարկերի հայտերի ուսումնասիրությունը և բացառեց որոշում կայացնելիս մարդկային գործոնը: AI տեխնոլոգիայի ներդրմամբ Յունիբանկը երկու անգամ բարձրացրեց վարկային պորտֆելի որակը՝ հաստատելով ստացած հայտերի ավելի քան 50%-ը:

Բանկային ոլորտում AI և նեյրոնային ցանցերի գործնական կիրառման թեման շարունակեց Արհեստական բանականության զարգացման լաբորատորիաների ասոցիացիայի փոխնախագահ Ռոբերտ Վասիլևը։
DPP Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Home Credit բանկի նախկին տնօրեն Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին հանդես եկավ վերջին ժամանակների ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ ապառիկ վճարման ծառայությունների վերաբերյալ՝ «BNPL-ը համաշխարհային շուկայում. Առաջին հիասթափությունները և անորոշ ապագան» զեկույցով:

Մեկ այլ արդիական թեմա է բանկերի և այլ վարկային կազմակերպությունների պրակտիկայում տվյալների օգտագործման հեռանկարները: Digital Caramel-ի հիմնադիր Արսեն Սուլթանյանը, OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան և Ucom-ի ֆինանսական տնօրեն Սիմոն Առաքելյանը քննարկեցին Big Data-ի ընձեռած հնարավորությունները՝ ֆինանսական հաստատությունների հաճախորդների վարքագծային բնութագրերը վերլուծելիս:

Earlyone-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը ներկայացրեց «Հաճախորդների փորձը phygital-ում. մանրածախ բանկերի ապագան» զեկույցը:

Պանելային քննարկումները FINTECH360 համաժողովի ծրագրի կարևոր մաս են: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց անհպում վճարումների և մոբայլ ծառայությունների զարգացմանը նվիրված քննարկումը։ Պանելի մոդերատորն էր Վիկտոր Դոստովը։ Քննարկմանը մասնակցեցին ArCa վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը և STAK Money Transfer-ի խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը։

Մեկ այլ պանելային քննարկում, որը վարում էր OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան, կենտրոնացած էր նեոբանկերի ապագայի վրա: Bedford Pay LTD-ի տնօրեն Վլադիսլավս Բորովիկսը, ECA Countries-ի գործադիր տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը և Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին կարծիքներ փոխանակեցին այս թեմայով:

Համաշխարհային գլոբալիզացիայի միտումը նույնպես օրակարգում էր, որը ներառում էր բարձր մասնագիտացված մոբայլ հավելվածների վերափոխումը մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի: Ինտեգրման հեռանկարները և արագ փոփոխվող տնտեսական լանդշաֆտին հարմարվող բանկերի խնդիրներն իրենց զեկույցներում քննարկել են WaveAccess-ի նախնական վաճառքի մենեջեր Սերգեյ Պոնոմարենկոն, ECA երկրների կառավարիչ տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը, Skolkovo Fintech Hub-ի տնօրեն Պավել Նովիկովը:

Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը կիսվեց իր գործնական փորձով՝ խոսելով այն մասին, թե ինչպես են փոխվում աշխատանքային միգրանտների կարիքները թվայնացման դարաշրջանում։ Նա նշեց, որ եթե 2021 թվականին Յունիստրիմում օնլայն ծառայության մասնաբաժինը կազմում էր 41%, ապա 2022 թվականին այն արդեն կազմում է 55%։ Այս տարի մոբայլ հավելվածի ներբեռնումների թիվն ավելացել է 8 անգամ։

«Կանաչ» ֆինտեխը ESG օրակարգի շրջանակներում. սա պանելային հերթական քննարկման թեման էր, որը վարում էր ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը։ PwC Armenia-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը, Climate Finance and Institutes-ի ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանը, Յունիստրիմ բանկի Խորհրդի անդամ Ելենա Ռեչկալովան խոսել են «կանաչ» ներդրումների շուկայի արագ աճի և զարգացման մասին։

«Ներդրումային հնարավորությունները և արժեթղթերի շուկաները» քննարկման շրջանակներում տեղի ունեցավ մտքերի ինտենսիվ փոխանակում։ Մոդերատորի դերը ստանձնել էր FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկմանը մասնակցում էին POD Consulting FFF-ի տնօրեն Ֆիլիպ Դելմոտը, BPIFRANCE-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատուկ խորհրդական Ժերոմ Կլաուզենը, AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը, AICA&CrowdVentures-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, ANIF-ի ARFI հարթակի ղեկավար Էդգար Էվոյանը: Արմբրոկի պորտֆելային մենեջեր Դմիտրի Դորոֆեևը կիսվեց թեմայի վերաբերյալ իր տեսլականով. նա հանդես եկավ «Պորտֆելային ներդրումներ ֆիզիկական անձանց համար. փոփոխությունների ժամանակը» թեմայով զեկույցով:

Fintech360-4.jpg (8.08 MB)

ENFINT-ի գլխավոր խորհրդատու Սվետլանա Մարկովան խոսեց բանկերում մեքենայական ուսուցման մոդելների ներդրման պրակտիկայի մասին՝ պիլոտային ծրագրից մինչև արդյունաբերական հարթակի ստեղծում։
Renaissance Capital-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը ներկայացրեց «Մեծ ջրհեղեղը և տնտեսական աճի հայկական տապանը» թեմայով զեկույցը:

«Թվային արժույթների ներդրման մոտեցումները և կենտրոնական բանկերի դերն այդ գործընթացում» թեմայով պանելային քննարկումը վարում էր НПС-ի վարչության նախագահ Ալմա Օբաևան:

Համաժողովը չի շրջանցել նաև կիբերանվտանգության կարևոր խնդիրը, որը սերտորեն կապված է Open Banking հայեցակարգի հանրահռչակման հետ։ Քննարկումը վարում էր Earlyone-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը, փորձագիտական կարծիքներով հանդես եկան CyberHUB-ի համահիմնադիր, SoftConstruct-ի ռազմավարական խորհրդատու Սամվել Մարտիրոսյանը, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, InfoSec-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գասպարյանը, «Արմսոֆթ»-ի ավագ խորհրդատու, ՀԱՀ դասախոս Արա Չալաբյանը։

Fintech360-2.jpg (295 KB)

Համաժողովի ավարտին VisionLabs-ի կոմերցիոն տնօրեն Իլյա Ռոմանովը ներկայացրեց ֆինանսական ոլորտում մարդակենտրոն տեխնոլոգիաների և մեքենայական տեսողության կիրառման նոր միտումները։

Ինտենսիվ քննարկումներից հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվել է Հայաստանի պատմական ժառանգությունը: Մշակութային հարուստ ծրագիրը ներառել էր նաև էքսկուրսիաներ Գառնի և Գեղարդ:

Պատվիրակներին սպասում էր լավաշ թխելու մաստեր-կլաս և ավանդական ըմպելիքների համտես, հայկական դուդուկի դյութիչ հնչյունների ներքո:

Fintech360-5.jpg (249 KB)Fintech360-6.jpg (223 KB)

Տպել
2928 դիտում

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին