Միասնական սոցծառայության Ախուրյանի ՏԿ աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ապօրինի վարձատրություն ստանալու համար

Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել անապահովության համակարգում հաշվառված անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոիտեն և տեղեկացրել, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Հաղորդագրության մեջ ասված է․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:

Մասնավորապես, 2020 թ. աշնանը ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու խնդրանքով Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակից Գ. Հ.-ին է դիմել վերջինիս կողմից սպասարկվող տարածքի բնակիչ Ն. Ղ.-ն: Տեղեկանալով վերջինիս կողմից կնոջ և երեխաների հետ տարբեր հասցեներում հաշվառված լինելու հանգամանքի մասին՝ Գ. Հ.-ն Ն. Ղ.-ի ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ կնոջ և երեխաների հաշվառման հասցեն փոխելու հարցում ուղղորդելու համար, Ն. Ղ.-ից պահանջել է 29.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերջինս, սակայն, չի համաձայնվել և խոստացել է նպաստի իրավունքից օգտվելու դեպքում իր կարողությունների սահմաններում նրան տալ որոշակի գումար:

2020 թ. դեկտեմբերի 25-ին Ն. Ղ.-ի ընտանիքը հաշվառվել է անապահովության գնահատման համակարգում և սկսել օգտվել ընտանեկան նպաստի իրավունքից, որից հետո` Գ. Հ.-ն Ն.Ղ.-ից ստացել է 5.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ մեկ այլ նպաստառուի ընտանիք ոչ պատշաճ փաստաթղթերի հիման վրա ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք, որի հետևանքով որպես ընտանեկան նպաստ ավելի վճարված 306.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնել չկարողանալու պատճառով նպաստառուի ընտանիքի անդամը դիմել է Գ. Հ.-ին, ով խոստացել է օգնել նրան: Գ. Հ.-ի օգնությամբ նպաստառուի ընտանիքի անդամը ներկայացրել է հետգանձման ենթակա գումարը զիջելու վերաբերյալ դիմում, և արդյունքում վերադարձվել է գումարի մի մասը: Հիշյալ նպաստառու ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերադարձման ենթակա գումարի մի մասը զիջելու հարցում ուղղորդելու համար, 2021 թվականի նոյեմբերի 30-ին Գ. Հ.-ն նպաստառուի ընտանիքի անդամից ստացել է 10.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է Ախուրյանի տարածքային կենտրոնի մեկ այլ աշխատակցի` Վ. Խ.-ի կողմից անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպք: Մասնավորապես` 2021 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում Վ. Խ.-ն փաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձից ընդունելու և ընթացք տալու համար նպաստառուից ստացել է 18.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Հ.-ին և Վ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Տպել
679 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ