Ֆրանսիայի Սենատի որոշումը ուղերձ է միջազգային իրավակարգի դեմ ոտնձգող ագրեսոր պետություններին. Բաբաջանյան

«Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի 296 «կողմ» և մեկ «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունված հայանպաստ բանաձևով Ֆրանսիան կատարեց կարևորագույն դիվանագիտական և քաղաքական քայլ, որն ունակ է ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը՝ ենթարկվելով հաղթողի «իրավունքը» բանեցնող Ադրբեջանի և իր դաշնակիցների մեծածավալ ճնշումներին»:

Այս մասին հայտարարություն է տարածել «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդը, որը իր էջում հրապարակել կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը

«Խիստ էական է, որ Ֆրանսիայի հարաճուն աջակցությունը Հայաստանին ձեռք է բերում ինստիտուցիոնալ բնույթ և ձևակերպվում է որպես պետական քաղաքականության դրույթ՝ ամրագրված օրենսդիր մարմնի վերին պալատի քաղաքական փաստաթղթում:

Սա վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացման մեծ ներուժի մասին, որի կենսագործումը կարող է լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունն Անդրկովկասում և խթանել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը:

Ուշագրավ է, որ Սենատում բանաձևի քննարկմանը պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը:

Սա ազդու խորհրդանշական քայլ է, որը բանաձևում Արցախին նվիրված հիմնարար դրույթների հետ մեկտեղ ուղղված է Արցախի շուրջ անվտանգային սպառնալիքների լիցքաթափմանը և Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման ուղղությամբ Ֆրանսիայի հանձնառության ձևակերպմանը: 

Պակաս կարևոր չէ, որ ներկայիս փոթորկուն միջազգային իրավիճակում, երբ վերատեսության է ենթարկվում գլոբալ անվտանգության համակարգը, Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, ցույց է տալիս իր հավատարմությունը համապարտադիր կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, որտեղ հավասարապես ապահովված են ինչպես մեծ ու ազդեցիկ, այնպես էլ փոքր և սահմանափակ ռեսուրսներով պետությունների ու ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները: Սա ուղերձ է միջազգային իրավակարգի դեմ ոտնձգող ագրեսոր պետություններին, որ վերադարձ ուժի իրավունքին չի լինելու, և մարդկությունը դիմագրավելու է արյունարբու բռնապետների հարուցած մարտահրավերին:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Հայաստանի ու Արցախի սատարման այս աննախադեպ քաղաքական ակտի համար, որը, լիահույս ենք, ունենալու է համարժեք զարգացում և դառնալու է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության անկյունաքարային երաշխիքներից մեկը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ երեկ 295 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը ընդունել է բանաձև, որով պահանջում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից:

Տպել
3194 դիտում

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը