Գնաճի դեմ հիմա հնարավոր չէ պայքարել. տնտեսագետը՝ տնտեսական աճի և կենսամակարդակի մասին

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տնտեսական աճն արագացել է: 2022 թվականի 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, մեր ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ՀՀ-ում հունիսից սկած է տնտեսական աճն արագացել, և նկատելի է արտաքին առևտրի հետ կապված ոլորտների աճը: Նշենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով:

«Աճել է մեծածախ առևտուրը, մանրածախը ոչ այդքան, դա էլ կապված է գնաճի հետ, ինչը բացասական ազդեցություն է ունենում մանրածախ առևտրի վրա: Այս տնտեսական աճը զգալիորեն կապված է Հայաստանից դուրս կատարվող իրադարձություններով, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմով: 14,8 տոկոս ՀՆԱ-ի աճի կեսը պայմանավորված է այդ հանգամանքներով: Մինչ այդ իրադարձությունների տեղի ունենալը՝ տնտեսական աճը 7-8 տոկոս էր, ինչը կրկին լավ ցուցանիշ էր, սակայն՝ ոչ այդքան բարձր: Կարող ենք ասել՝ Հայաստանն ավելի շատ հաջողում է միջազգային լարված իրավիճակում, քան՝ ձախողում: Իրավիճակը, իհարկե, կարող է փոխվել, դա կազդի նաև Հայաստանի վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Դիտարկմանը՝ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով, զրուցակիցը նշում է՝ մի քանի տարի է, ինչ կլիմայական փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսության վրա:

«Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտում կան գործընթացներ, որոնք էլ ավելի ուշադրություն են պահանջում Կառավարությունից: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում գյուղատնտեսության ոլորտին: Ճիշտ չէր գյուղատնտեսության նախարարությունը միացնել էկոնոմիկայի նախարարությանը, չպետք է թերագնահատել այդ ոլորտը»,- կարծում է նա:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՀՀ մեծ ներհոսքին և այդ ֆոնին նոր ներդրումային ծրագրեր իրականացնելուն՝ Միքայելյանը նկատում է՝ ներդրումային առաջարկներով պետք է հանդես գալ, գեներացնել գաղափարներ, օրինակ՝ կարող է ստեղծվել մարմին, որը կզբաղվի ներդրումային այդ առաջարկներով:

«Իսկ ինչ վերաբերում է ներհոսքին, այս պահին առաջին և կարևոր քայլերից մեկն այն պետք է լինի, որ չպետք է թույլ տրվի, որ դրամն այսքան արժևորվի: Պետք է կուտակել գումարներ պետության պահուստային հիմնադրամում: Դա թույլ կտա իրականացնել պարտքների մարում, զինտեխնիկայի գնման նպատակով լրացուցիչ գումար կարող է լինել, կամ ընդհանրապես պահուստային գումար դառնալ պետության կարիքների համար: Հաջորդ տարին համաշխարհային տնտեսության մեջ բարդ է լինելու: Եթե հիմա հաջողակ իրավիճակ է, հաջորդ տարի հնարավոր է հաջողակ չլինի մեզ համար. կուտակված լրացուցիչ գումարները չէին խանգարի մեզ»,- նկատում է տնտեսագետը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ՀՀ-ում խոսում են տնտեսական աճի մասին, սակայն երկրում գնաճ է, աղքատության բարձր մակարդակ կա, մարդկանց կենսակերպը չի փոխվում՝ Հրանտ Միքայելյանն ասում է՝ գնաճի դեմ հիմա հնարավոր չէ պայքարել:

«Կոչեր են հնչում, որ գնաճը պետք է զսպվի, բայց դրա գինը կարող է լինել տնտեսական աճի անկումը, ինչն անցանկալի է: Այո՛, տնտեսական աճը և կենսամակարդակը անմիջական փոխկապակցված չեն: Կարող է լինել տնտեսական աճ, սակայն կենսամակարդակը կարող է նվազել կամ աճել: Հետագայի համար կարող է կուտակվել տնտեսական պոտենցիալ՝ կենսամակարդակի բարձրացման համար: Դա կարող է լինել մի քանի տարիների ընթացքում: Կենսամակարդակի բարձրացման մասին եթե խոսենք, ապա պետք է եկամուտները բարձրացվեն, հարկերը նվազեցվեն, բայց սա կարճաժամկետ լուծում է: Որպես երկարաժամկետ լուծում կարող  է լինել, օրինակ, աշխատատեղերի բացումը»,- նշում է զրուցակիցը:

Տպել
3205 դիտում

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին