«Գնիր մեկը, մյուսը ստացիր նվեր». մարքեթինգային հնա՞րք, թե՞ իրական զեղչեր. ինչ է «սև ուրբաթը»

Նոյեմբերի վերջին ուրբաթ օրը աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, «սև ուրբաթ» է հայտարարվում, երբ գնորդներին տարբեր խանութներ կամ ընկերություններ առաջարկում են ապրանքներ գնել զգալի զեղչված գներով: Դրանց մասին գայթակղիչ առաջարկները մի քանի օր առաջ սկսում են «հետապնդել» մարդկանց. «սև ուրբաթին ընդառաջ՝ մեծ զեղչեր», «գնիր մեկը, մյուսը ստացիր նվեր, «50-80 տոկոս զեղչ՝ բոլոր ապրանքներին» և այլն:

Նկատենք, սակայն, որ «սև ուրբաթը» հիմնականում մարքեթինգային խոշոր հնարք է, կարելի է ասել՝ ծուղակ: Օրինակ՝ «մինչև 80%» զեղչերը շատ հաճախ իրական չեն. սովորական օրերին այդ նույն ապրանքները կամ ծառայությունները նույն գինն են արժենում կամ նույնիսկ ավելի էժան են:

«Սև ուրբաթի» վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցումներ է իրականացրել որոշ քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով՝ օգտվո՞ւմ են արդյոք այս օրերի զեղչերից և որքանո՞վ են վստահում:

Հարցվածներից շատերը նշում էին, որ խանութները շատ հաճախ ոչինչ էլ չեն զեղչում, այսինքն՝ այն գինը, որն իբրև զեղչ փակցված է լինում հագուստին, նույնն է, ինչ ամիսներ առաջ: Նրանց խոսքով՝ հիմնականում 50 տոկոս և ավելի զեղչերը չեն համապատասխանում իրականությանը։ Որոշներն էլ կարողացել են «սև ուրբաթի» շրջանակում իսկապես զեղչված ապրանք գնել։

«Ես ինքս օգտվում եմ այս առիթներից։ Պետք է ասեմ, որ կան խանութներ, որ իրականում զեղչեր են անում։ Այսինքն՝ 40 տոկոս զեղչը համապատասխանում է»,- մեզ հետ զրույցում ասում է քաղաքացի Մարինե Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ գոհ է նաև էլեկտրոնիկայի խանութների զեղչերից, որոնք իսկապես գործում են։

Քաղաքացի Մարուս Ասրյանն էլ նշում է՝ երբեմն խանութները զեղչի անվան տակ շփոթմունքի մեջ են գցում մարդկանց: Իր փորձով է համոզվել, որ զեղչերը կա՛մ չեն լինում իրական, կա՛մ էլ զեղչվում են, սակայն ոչ նշված 20-70 տոկոսի չափով․ «Ներս ես մտնում խանութ, տեսնում ես՝ գրված է՝ զեղչ, նայում ես ապրանքի հին ու նոր գինը, հասկանում ես, որ էական տարբերություն չկա։ Օրինակ՝ ինչ-որ խանութից զգեստ էի ուզում գնել, սպասեցի այս օրվան, քանի որ հայտարարել էին, թե 50 տոկոս զեղչ ունեն։ Սակայն 42 հազար դրամից զգեստը ընդամենը դարձել էր 39 հազար 700 դրամ»։

Շատերն էլ նախընտրում են իրենց «սև ուրբաթյան» գնումները անել առցանց կայքերից՝ առաքումների միջոցով։ Քաղաքացի Լուսինե Կարապետյանի խոսքով՝ առցանց տարբերակը իրոք մատչելի է, և այնտեղ իսկապես երևում են այս օրերի զեղչերը: «Դեռ մի քանի օր առաջ ամերիկյան օնլայն գնումների կայքում իրեր էի նշել, որոնք պատրաստվում էի գնել։ Սպասեցի «սև ուրբաթին», և զեղչերից շատ գոհ եմ։ Օնլայն տարբերակով ավելի մատչելի է և որակյալ, քանի որ տեղի խանութները երբեմն զեղչում են ոչ որակյալ և մոդայիկ հագուստները։ Օնլայն տարբերակով նույնիսկ հասցրել եմ ամանորյա նվերները գնել»,- ասում է նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ՝ այն, որ «սև ուրբաթին» արտադրանքները շուտ և շատ են սպառվում, ճիշտ է, սակայն որոշ դեպքերում դրանք ոչ թե զեղչեր են, այլ մարքեթինգային հնարքներ։ Ըստ նրա՝ բոլոր առումներով բիզնեսը փորձում է գնալ մարքեթինգային հնարքի, սակայն եթե վերահսկողություն չկա, այդ հնարքները չարաշահվում են։

«Այս օրերին մեր սպառողը թե՛ իրական, թե՛ կեղծ զեղչերի կհանդիպի։ Հնարավոր է նաև՝ հակառակը լինի․ ապրանքը թանկանա զեղչի անվան տակ։ Միանշանակ չենք կարող գնահատական տալ, որ այս զեղչերից ոչ մի օգուտ չի լինի: Պարզապես մեզ մոտ այս ոլորտում դեռ բացթողումներ կան, որոնք եթե չլինեին, կկարողանայինք կարգավորել, որ մեր սպառողը կեղծ զեղչերի չհանդիպեր»,-  մեզ հետ զրույցում ասում է նա։

Ըստ Պիպոյանի՝ այս ոլորտը կարգավորելու համար օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ։ Այդպիսի կարգավորում մշակել էր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ), այնուհետև գործընթացը շարունակել էր Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն դեռևս որևէ օրենք այս մասով չի ընդունվել։

«Այլ բան է օրենք ունենալ, այլ է, երբ դա կիրառվի ամբողջ ուժով։ Հույս ունեմ, որ օրենքը կընդունվի, և հանձնաժողովն էլ այս առումով ակտիվ կլինի։ Այսինքն՝ պետք է հստակեցնել՝ ե՞րբ բիզնեսը կարող է զեղչ հայտարարել, որքա՞ն կարող է տևել, ո՞ր ապրանքների նկատմամբ է զեղչը գործում։ Այս հարցերը ներկայումս կարգավորված չեն։ Հիմա բիզնեսը մի պարտավորվածություն ունի․ հարկայինին տեղեկացնել զեղչի մասին, որպեսզի հարկերը հարկվեն՝ ըստ զեղչի: Բայց ինչ է իրականում անում բիզնեսը․ 10 հազար դրամ ապրանքը բարձրացնում է օրինական եղանակով 20 հազար դրամ, հետո 20 հազար դրամը՝ իջեցնում 12 հազար դրամ և հայտարարում 40 տոկոս զեղչ։ Եթե օրենսդրական կարգավորում լիներ, ապա կհստակեցվեր այն ելակետային թիվը, որի նկատմամբ կիրառվելու էր զեղչը»,- նշում է նա։

Զրուցակցի խոսքով՝ լինում է, որ «սև ուրբաթի» զեղչերի հարցով մարդիկ երբեմն իրենց կազմակերպությանը բողոքներն են ներկայացնում:

«Օրինակ՝ երբեմն գնի փոփոխություն տեղի չի ունենում, բայց զեղչ է հայտարարում։ Իսկ եթե օրենք ունենայինք, ապա կունենայինք նաև պաշտպանված սպառող։ Քաղաքացու բողոքը մենք ուղղորդում ենք համապատասխան պետական կառույց ու սկսում հսկողություն իրականացնել այն պետական կառույցի վրա, որը լիազորված է այդ հարցով զբաղվել: ՀԿ-ները այդ հարցերում որևէ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն»,- ընդգծում է նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը սպառողներին հորդորում է զեղչերով գնումներ կատարելիս լինել ուշադիր, չգնել այն ապրանքը, որն արդեն ունեն․ «Սպառողը  տեսնում է, որ այս կամ այն ապրանքը էժան է, ունի ֆինանսական միջոց, միանգամից գնում է դա։ Պետք է ուշադիր լինել և ոչ պիտանի գնումներ չկատարել»։

Տպել
1855 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ