Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հայ-թուրքական գործընթացը դանդաղե՞լ է վերջին շրջանում, ինչին ի պատասխան՝ Քալընը նախ հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման մասին՝ ասելով.

«Դա այս գործընթացի ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, քանի որ դեմ առ դեմ հանդիպմանը տրված ցուցումները, մասնավորապես՝ գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն ամբողջացնելու վերաբերյալ ցուցումները, ծայրաստիճան կարևոր էին: Մեր հատուկ ներկայացուցիչները՝ դեսպան Քըլըչը և իր գործընկեր Ռուբինյանը, այս թեմաները կանոնավոր կերպով քննարկում են: Մեր ԱԳ նախարարն էլ իր գործընկերոջ հետ շարունակում է խոսել այս թեմայի շուրջ: Այս ամսվա սկզբին էլ սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում տեղի ունեցավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում»:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ կամուրջի վերանորոգման, սահմանը բացվելու ժամանակ անցուդարձի վերահսկողության, մաքսային վերահսկողության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ տեխնիկական նախապատրաստության ուղղությամբ աշխատանք է տարվել:

«2 կողմում էլ արվել են այդ աշխատանքները: Նույնիսկ մերոնք գնացել, հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն կրկին անգամ բոլոր այս քայլերի իրականացումը կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ: 

«ՀՀ-ի հետ այդ գործընթացն իրականացնելիս մենք միշտ մի բան ենք ասում՝ ցանկանում ենք, որ ողջ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար միջավայր ստեղծվի: Դրա համար էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացը պետք է անխափան կերպով առաջ գնա»,- նշել է Քալընը:

Քալընի խոսքով՝ իրենց համար ծայրաստիճան կարևոր է, որ 2 գործընթացն առաջ գնա համաժամանակյա կերպով և Ադրբեջանի հետ համակարգմամբ: 

Տպել
598 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ