Քաղաքացին իրավունք չունի մետաղական ձողով հարձակվել ոստիկանի վրա. Ֆիդանյանը՝ Լոռիում տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասաց, որ այն տեսակետը, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, չի համապատասխանում իրականությանը:

«Հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն: Իրականում տեղի է ունեցել լրիվ հակառակ պրոցեսը՝ քաղաքացիների կողմից դրսևորվել են ոչ օրինաչափ գործողություններ: Ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն քրեական վարույթի շրջանակներում»,- նշեց նա: 

Ֆիդանյանի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, որի համար պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, արդյունքում տեղի է ունեցել սույն միջադեպը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձոր քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Հարցին՝ արդյոք դեպքը կապվա՞ծ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան հետ, փոխոստիկանապետը դժվարացավ պատասխանել՝ հայտնելով, որ տեղի է ունեցել ակնհայտ վարչական իրավախախտում:

Նրա խոսքով՝ տուժածների թվում պարեկային ծառայության 2 ծառայող են: Առկա տեսագրություններով էլ ակնառու է, թե ինչպես են քաղաքացիները մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկներին:

«Ոստիկանական բարեփոխում չի նշականում, որ ոստիկանը պետք է կանգնի, և յուրաքանչյուր անձ մետաղական ձողով հարձակվի և վնասի նրան, ու ոստիկանությունն այդ պարագայում որևէ քայլ չձեռնարկի: Դա բարեփոխում չէ»,- նկատեց Ֆիդանյանը:

Վերջինս, անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում սույն նախագիծը կլինի Ազգային ժողովում, սակայն դեռևս կմնա պետաիրավական կամ պաշտպանության հանձնաժողովի շրջանակներում, որից հետո կդրվի քննարկման:

Անդրադառնալով նաև հանցագործների բացահայտման հարցին՝ փոխոստիկանապետը ընդգծեց, որ մեծ թվով հանցագործներ արդեն իսկ բացահայտվել են պարեկային ծառայության աշխատանքի շնորհիվ, իսկ թե ինչու դրանից հետո դատարաններում համապատասխան որոշումները չեն իրականցվել կամ դատարան անգամ չեն հասել, պետք է հասկանալ, թե որ փուլում որ կառույցն ինչ գործառույթ ունի: Այս պարագայում ոստիկանության գործառույթը հանցանք կատարած անձանց հայտնաբերելն է:

«Իրականությանը չի համապատասխանում այն եզրույթը, որ ոստիկանությունը լավ չի աշխատում»,- շեշտեց փոխոստիկանապետը:

Տպել
790 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ