Հայկական Պոլիսը՝ նոր պատուհանից. Ստամբուլում տեղի է ունեցել լրագրող Սագօ Արեանի գրքի շնորհանդեսը

Ստամբուլում տեղի է ունեցել լրագրող Սագօ Արեանի՝ «33 ձայն Ստամբուլից. ինչպե՞ս ճանաչեցի պոլսահայությանը» վերնագրով գրքի շնորհանդեսը։ 

«Որտեղի՞ց մտնեմ,- ասացի ինքս ինձ։ Վերքերի և անցյալի ձայների որոնումն էր, որ հետս առաջին անգամ տարա Պոլիս... Այս գիրքը սովորական հարցազրույցների կամ գաղափարների ժողովածու չէ, այլ Պոլսում ապրված հարցազրույցների արգասիք է։ Այս աշխատությունը սկիզբ է դնում նոր ընթացքի, որտեղ շեշտակիորեն ընդգծվում է հայկականությամբ շնչող և ապրող Պոլիսը՝ լայն և բոլորին հասանելի պրիզմայով դիտելու հնարավորությունը»։ 

Սագօ Արեան

316038399_1531002487312501_2100911707122563922_n.jpg (73 KB)

Ինչպե՞ս են ապրում Թուրքիայի հայերը, ի՞նչ խնդիրներ, մտահոգություններ ունեն, ինչպե՞ս են հնագույն Պոլիս քաղաքում պահպանվում հայերենը, հայկական մշակույթը, և ի՞նչ ջանքեր են գործադրում պոլսահայերը՝ ազգային դիմագիծը չկորցնելու համար։ Ինչո՞ւ են այնտեղ ապրող հայերից ոմանք գերադասում թուրքերեն խոսել, իրենց երեխաներին օտար դպրոցներ ուղարկել, ի՞նչ գին ունի անվտանգությունը...

317399442_1138391320373854_8065091019568644821_n.jpg (187 KB)

Լրագրող, հրապարակախոս Սագօ Արեանը վերջին տաս տարիների ընթացքում բազմիցս շփվել է Ստամբուլի հայության հետ՝ փորձելով նրանցից ստանալ այս հարցերի պատասխանները: Նա ստամբուլաբնակ 33 հայերի հետ կատարած իր հարցազրույցները ամփոփել է գրքի մեջ՝ փորձելով մեկ հարթակում լսելի դարձնել հայության ամենատարբեր խավերի ձայնը: 

317852938_656003766078518_5910875240510925638_n.jpg (129 KB)

Վավերական նշանակություն ունեցող գիրքը գրվել և հրատարակվել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի և Թուրքիայի գործադրած ջանքերի և դրանից բխող մթնոլորտի պայմաններում, և գրքի մեջ, բնականաբար, անդրադարձ կա նաև այդ հարցին: Ստամբուլի հայերն իրենք են փորձում պատասխանել, թե ի՞նչ կտա այդ հարաբերությունների բնականոնացումը երկու կողմերին, ի՞նչ դրական և բացասական կողմեր ունի, անխուսափելի՞ է արդյոք հարևանների հետ հաշտության գնալու ճանապարհը, թե՞ այն կարելի է նաև անտեսել… 

Ստամբուլի Ֆերիգյուղի «Շիրինօղլու» սրահի մեջ տեղի ունեցած գրքի շնորհանդեսը հովանավորել էր Թուրքիայի Հայոց պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալյանը, որը հայրական բարձր գնահատանքի արժանացրեց սույն աշխատությունը։ Ձեռնարկին ներկա էին Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զեքիյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, հոգևոր այրեր, գործարարներ, հասարակական և կրթական գործիչներ։

Հիշեցնենք, որ Սագօ Արեանը նաև Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի թղթակիցն է։

317443864_865329471488634_3040232015107495579_n.jpg (138 KB)

Սագօ Արեանը և «Հայկական ժամանակ»-ի թղթակից Լիլիթ Պողոսյանը

Շնորհանդեսի բանախոսները՝ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն ու «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, Ս. Խաչ Դպրեվանքի խնամակալության ատենապետ պրոֆ. Թորոս Ալճանը, երգչուհի Սիբիլն ու լրագրող Բիանքա Սարըասլանը, բարձրաձայնեցին պոլսահայ համայնքի նորօրյա վիճակն ու այն մարտահրավերները, որոնք ծառացել են անցնող տասնամյակների ընթացքում։

Մամուլի ասուլիսն առիթ դարձավ, որ լրագրողի գիրքն արդարացնի իր ծնունդը. ներկաներն առնչվեցին ներհամայնքային բազմաշերտ խնդիրների՝ Թուրքիայի Հանրապետության փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականության ազդեցությունը հայ համայնքի վրա, թաղային խորհուրդների ընտրությունները, հայության ներսում առկա երկպառակությունները, ազգային արժեքներին դավանող հայերի աստիճանաբար նվազելն ու առհասարակ հայի նահանջը սեփական արմատներից, նույնիսկ՝ հայերենից, դպրոցից։

Այս մտահոգությունների մթնոլորտում բանախոսները անդրադարձան խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով  համայն հայության կյանքում պոլսահայ համայնքի ուրույն դերն ու կարևորությունը։

317496058_1405071403648296_5573939565427984908_n.jpg (183 KB)

Ձեռնարկի ավարտին մասնակիցները ջերմորեն շնորհավորեցին լրագրողին այսօրվա Պոլիսը նոր պատուհանից՝ անկեղծ լույսի ներքո ներկայացնելու հաջող փորձի առիթով։

«Շատ խիստ չդատեք, կարդացեք և ձեր սրտի պատուհանից նայեցեք այսօրվա Պոլիսին, որի տևական ներկայությունն իրական օղակ է՝ մի ոսկեեզր օղակ մեր ժողովրդի հավերժության մեծ մատյանի մեջ»,- ասում է հեղինակը։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Տպել
1312 դիտում

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած