Բաղրամյանում պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզը վերաբացվել է (լուսանկարներ)

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացման արարողությանը:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից՝ նշելով, որ շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին ու բաղրամյանցիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որևէ կերպ աջակցել են մանկապարտեզի վերաշահագործմանը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն բան՝ երեխաների առօրյան գույներով լցնելու համար:

0105.jpg (502 KB)

Անդրադառնալով վերջին երկու-երեք տարիների ընթացքում Բաղրամյանում ներդրված միջոցներին՝ մարզպետը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է մանկապարտեզների դերն ու նշանակությունը համայնքներում, և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող աշխատանքների արդյունքում էլ տեսանելի է բնակիչների հավատը իշխանության նկատմամբ:

Մարզպետը բարեմաղթել է բաղրամյանցի փոքրիկներին՝ ընդգծելով երեխաների կյանքում մանկապարտեզի սոցիալական, կրթական, դաստիարակչական առանձնահատկությունը և հավելել, որ մարզային իշխանությունն ուշի ուշով հետևելու է համայնքային աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Միջոցառման ավարտին համայնքային իշխանության պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

0106.jpg (867 KB)

Հավելենք, որ 1985 թվականին կառուցված մանկապարտեզը երբեք չի վերանորոգվել և 2016 թվականից դադարել է գործել:

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի շենքը մասնակի վերանորոգվել է, որի ընդհանուր արժեքը կազմել է 27.8 մլն դրամ՝ 50% համայնքի և 50% պետության համաֆինանսավորմամբ: Իրականացվել է մանկապարտեզի տանիքի վերանորոգում, հիմքի ուժեղացում, պատուհանների և դռների քանդում և փոխարինում, շենքի սեյսմիկության ուժեղացում:

2019 թվականին համայնքային բյուջեից լրացուցիչ ևս 18 մլն դրամ արժողությամբ իրականացվել են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներ:

Նույն թվականին մասնավոր ներդրողի և բաղրամյանցիների միջոցներով իրականացվել են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներ՝ 8 մլն դրամ գումարով։

0107.jpg (673 KB)

2020 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմել է 10.2 մլն դրամ, կրկին պետության և համայնքի 50% մասնակցությամբ վերանորոգվել է Բաղրամյանի մանկապարտեզի բակը:

Իսկ արդեն 2019-2020թթ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մասնավոր ներդրողի միջոցներով իրականացվել են մանկապարտեզի վերանորոգման, բակային տարածքի բարեկարգման, «Focus on Children Now-FCN» բարեգործական կազմակերպության աջակցությամբ խմբասենյակային գույքով և Փարաքար համայնքի միջոցներով՝ խոհանոցային կահույքի ու սարքավորումների ձեռքբերման աշխատանքները։

Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 90 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա: Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:

Տպել
1514 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ