ՀՀ-ն ու Ադրբեջանը պաշտոնապես պատերազմի մեջ չեն, պետք է քննարկվի հարաբերությունների կարգավորման պայմանագիրը. Նորիկյան

Ադրբեջանցիների գործողությունները հասկանալի են, նրանք ամեն մի պատրվակ փորձելու են օգտագործել՝ հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաև՝ քաղաքական գործընթացներում առավելության հասնելու և իրենց օրակարգը թելադրելու համար:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը ադրբեջանցիների իրականացրած սադրանքներին, երբ վերջիններս բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Նորիկյանի խոսքով՝ ադրբեջանցիների քայլերի պատճառներն ակնհայտ են՝ ստացել են հնարավորություն՝ վիժեցնելու Ստեփանակերտ-Երևան հաղորդակցության գործունեությունը, ինչը, վերջինիս կարծիքով, տարակուսանք է առաջացնում, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը ամբողջովին գտնվում է ռուսական խաղաղապահ զորամիավորումների իրավասության ներքո:

«Պետք է արձանագրել՝ ադրբեջանցիները կլինեն քաղաքացիական անձի՞նք, թե՞ զինված ուժերի ստորաբաժանումներից, որևէ ձևով որևէ ազդեցության հնարավորություն չպետք է ունենան Լաչինի միջանցքի նկատմամբ: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստները հնարավորություն են ունենում հայտնվել Լաչինի միջանցքում և պարալիզացնել Ստեփանակերտ-Երևան ճանապարհը: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը յուրաքանչյուր պահի կարող է կաթվածահար անել հաղորդակցությունը Ստեփանակերտի և Երևանի միջև»,- նկատում է նա:

Քաղաքական գործիչը ընդգծում է՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջադեպի վերաբերյալ ոչ թե պատշաճ տեղեկացված պետք է լինի, այլ այդ հրամանատարությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի, թե ինչպես է իր իրավազորության ներքո գտնվող տարածքում որևէ ակցիա իրականացվում. «Նրանք պարտավոր են ապահովել այդ միջանցքի բնականոն գործունեությունը: Հայկական կողմը հստակ քայլեր պետք է իրագործի՝ զրկելու ադրբեջանցիներին Լաչինի միջանցքը որպես գործիք օգտագործելու հարցում»:

Հարցադրմանը՝ ի՞նչ կարծիք ունի այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց՝ ռուս խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում ձևական բնույթ է կարում, Նորիկյանն ասում է՝ կարող ենք այդպես արձանագրել:

«Խաղաղապահների լիազորությունների շրջանակը հստակեցված չէ կամ առնվազն հայկական կողմի համար հասանելի չէ, որովհետև բացի եռակողմ հայտարարության 6-րդ կետից, այլ նորմատիվ իրավական ակտ, որով կսահմանվեն խաղաղապահ առաքելության իրավասությունները, մեզ հայտնի չեն: Պետք է հասկանանք՝ կոնկրետ դեպքերում խաղաղապահներն ի՞նչ գործառույթ են իրականացնելու. պետք է կրակի՞, զգուշացնի՞,  ձերբակալի՞ կամ ի՞նչ անի: Անհասկանալի է, թե խաղաղապահներն ի՞նչ իրավասություններ ունեն ու ի՞նչ են կարողանալու անել կամ չանել»,- նշում է զրուցակիցը:

Զրուցակցի խոսքով՝ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ գործողությունների՝ չպետք է «մռութին տալու» ռազմավարություն ունենալ, այլ պետք է ռազմական հավասարակշռությունը վերականգնելու քաղաքականություն վարել. «Մեր խնդիրը որևէ սադրանքի տուրք չտալն է, չպետք է սադրանքին սադրանքով պատասխանել: Մենք պետք է ստեղծենք այնպիսի անվտանգային միջավայր, որ Ադրբեջանը, մեր պաշտպանական համակարգով պայմանավորված, զսպված քաղաքականություն վարի»:

Բայրամով-Լավրով հանդիպմանն էլ անդրադառնալիս քաղաքական գործիչը շեշտում է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերություններն է՛լ ավելի են ջերմացել:

«Ըստ էության՝ մենք գործ ունենք ռազմավարական սինխրոնացման հետ: ՌԴ-ն տարածաշրջանում, ի դեմ Ադրբեջանի, ձեռք է բերել ռազմավարական գործընկերոջ, և պատահական չէ, որ այս տարվա փետրվար ամսին՝ Ուկրաինայի հետ ռազմական բախման նախօրեին, Ադրբեջանի հետ կնքվեց ռազմական բնույթի պայմանագիր, ինչը ենթադրում է, որ այլ հարթություն են տեղափոխվել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Լավրովը հայտարարեց, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը: Իսկ ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: Հայաստանն ու Ադրբեջանը երբեք պաշտոնապես պատերազմական հարաբերությունների մեջ չեն եղել: Պետք է քննարկվի Հայաստան և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միտված պայմանագիրը»,- ասում է նա:

Նորիկյանը վստահ է՝ մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր չի կնքվելու, քանի որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեկն է՝ կորզել Հայաստանից ինչ հնարավոր է:

«Եթե այդ պայմանագիրը լինելու է ՀՀ-ի համար պարտադրված, ապա այն երկար կյանք չի ունենա: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ այդ պայմանագիրը բխի նաև Հայաստանի շահերից»,- ընդգծում է նա:

Տպել
2090 դիտում

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)