Ֆրանսիական կողմը պատրաստակամ է իրականացնել համատեղ ծրագրեր․ Փարիզում է եղել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այցով Փարիզում էր: Պատվիրակության կազմում էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Փարիզի քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի հետ:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը։

Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքային խորհրդին ի պաշտպանություն հայ ժողովրդին ընդունած բանաձևի համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալը մեծապես կարևորել է Փարիզի հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Լևոն Հովհաննիսյանը նաև վստահություն է հայտնել, որ հետագա համատեղ ջանքերի շնորհիվ կարող է էապես մեծացնել համագործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում:

Երևանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժան-Լյուկ Դըվինազի հետ։ Բարձր գնահատելով սենատոր Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Սենատի վերջերս ընդունած բանաձևը համահեղինակելու համար՝ մեծապես արժևորելով 44-օրյա պատերազմի ընթացքում ու նաև դրանից հետո բարեկամ Ֆրանսիայի՝ հայ ժողովրդի հանդեպ ուշադրությունն ու աջակցությունը:

Փարիզում գտնվող փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի խորհրդական Անն-Լուիս Մեսադյոյի հետ: 2011թ. հաստատված երկկողմ բարեկամական և գործընկերային կապերը թարմացվել են Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև վերջերս ստորագրված եռամյա համագործակցության ծրագրով։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու համատեղ արդյունավետ ծրագրեր, որոնք կծառայեն հետագա գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ժակ Պերրինի և նախկին քաղաքապետ, այժմյան սենատոր Ֆիլիպ Պեմեզեկի հետ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքը գործակցում են դեռևս 2006 թվականից: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու աշակերտների փոխանակման, ինչպես նաև մշակութային համատեղ շարունակական ծրագրեր: Պատվիրակությունն այցելել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի հարակից այգի, որտեղ տեղադրված է Երևանի քաղաքապետարանի նվեր տուֆակերտ խաչքարը։

Երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև «Քաղաքները կենսաբազմազանության համար» (C4B) միջազգային աշխատաժողովին: Փարիզի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, «Էքսպերտիզ Ֆրանս» և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են մոտ երկու տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են կայուն զարգացման նպատակների հիմքով Երևանի ռազմավարական պլանը, «Երևան՝ կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը, քաղաքային կենսաբազմազանության ռազմավարության իրագործման հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները: Բացի այդ, ներկայացվել են Երևանում իրականացված և ընթացիկ կանաչ նախաձեռնությունները, դրանց գործիքակազմերը: Երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են նաև պլենար քննարկումների և ծանոթացել այլ պետությունների փորձին ու իրագործած ծրագրերին:

Տպել
664 դիտում

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը