Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի՝ մի քանի ժամով փակմանը։ Նրա խոսքով՝ այդ փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է:

«Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ ու պահանջարկներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ու արձանագրվել բոլոր կողմերի կողմից: Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, ու նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը. միտումնավո՞ր, թե՞ ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասաց  նախարարը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ բանակցության արդյունքում հարցն արագ հարթվել է:

Անդրադառնալով ԼՂ տարածքում ՀՀ ԶՈՒ ներկայության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ Միրզոյանը շեշտեց՝ ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի. «Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգը, այդ ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ։ Այս պահին գոյաբանական վտանգը կա։ Կրկնում եմ՝ ՀՀ-ն այնտեղ որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունի»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: 

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները ավելի ուշ տվել էին դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: 

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին և հայտնել, որ Արցախում պատշաճ կերպով վերահսկվում է ընդերքօգտագործողների գործունեությունը:

Դեկտեմբերի 4-ին էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավանի տարածքում. կային թեթև վնասվածք ստացած անձինք:

Տպել
831 դիտում

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում