«Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգում է շինծու գործով դատապարտված Վիգեն Էուլջեքյանը. Ազատություն

Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի մայրը՝ տիկին Բեատրիսը, որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել. «Ըսավ՝ բան մը ըրեք, ինձի ազատեք հոստեղեն։ Ձայնը տխուր է, շատ տխուր է, լալու պես կխոսի»։

Մայրը տագնապած է, «Ազատության» հետ զրույցում ասել է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։

Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը նույնն է պնդում. «Վիգենը 95 կգ էր, հիմա 45 է դարձել: Վիգենը հիվանդ է, հաց չի ուտում։ Կարմիր խաչը ասել է, որ հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք ուղարկել։ Հիմա ես նույնպես իր համար ծանրոց եմ պատրաստում»։

Լինդան ծանրոցի պարունակությունն է ցույց տալիս, դուստրը՝ Քրիստինն է ընտրում մթերքը, հրահանգել են, որ տուփերը միայն անգլերեն կամ թուրքերեն տառերով պիտի լինեն, արաբերեն ոչ մի բառ։

Վիգենի կինն արաբախոս է, բայց ամուսնու հետ պետք է այդ լեզվով չխոսի. սա նույնպես Բաքվի բանտապահների պահանջն է. - «Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ ցանկանում էր արաբերեն խոսել և ինչ-որ բան փոխանցել, իրեն արգելում էին։ Այդ ժամանակ գոռոցներ լսեցի... Վիգենը ասաց՝ արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնում՝ անձնական իրերի հետևից, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։

Վիգենն ընդամենը մեկ շաբաթ էր առաջնագծում եղել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Լինդան լիբանանյան բոլոր հեռուստաալիքներով խնդրում է ազատ արձակել ամուսնուն, դիմում է Լիբանանի ու Հայաստանի իշխանություններին. - «Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունն էլ խոսի Վիգենի մասին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլչեկջյանի նկատմամբ ազատազրկման ապօրինի որոշում կայացվեց՝ շինծու քրեական գործով դատական նիստերից հետո նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

Լիբանանի քաղաքացին մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, որպես վարձկան՝ ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին մասնակցելու, ահաբեկչություններ կազմակերպելու համար:

Հայ հանրությանը հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին նա նախ տեղափոխվել էր Երևան, ապա՝ Շուշի, վերաբնակեցման ծրագրով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ադրբեջանական զինծառայողները գերի էին վերցրել Վիգենին ու նրա հետ մեքենայում եղած Մարալ Նաջարյանին, որի հետ Էուլչեկջյանը 9 տարի քաղաքացիական ամուսնության մեջ է եղել: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդության շնորհիվ ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբանան: 

Էուլչեկջյանի գործով կա ընդամենը մեկ վկա՝ նույն Մարալ Նաջարյանը, որի տված  «ցուցմունքի», ինչպես նաև «Վիգենի ինքնախոստովանական ցուցմունքի» վրա է հենց կառուցվել մեղադրանքը:

Էուլչեքջյանը պնդում է, որ չի կռվել Ղարաբաղում, իսկ խրամատներում պարզապես լուսանկարվել է, իսկ ձեռքին եղած զենքով առհասարակ չի կրակել: Հենց այդ նկարներ են հայտնաբերվել Վիգենի հեռախոսում գերեվարվելու ժամանակ: Անցնող մի քանի դատական նիստերի ժամանակ Վիգենը մի քանի անգամ ցուցմունք է տվել, դատավորն ու մեղադրող դատախազն էլ գտել են, որ վերջինս շատ տեղեկություններ թաքցնում կամ սխալ է մատուցում, քանի որ խոսքերում հակասություններ են տեսել: Էուլչեկջյանը, ի պատասխան, պնդել է, որ մեղավորը ադրբեջաներենի թարգմանիչն է, որը խեղաթյուրում է իր խոսքերը: Դատարանը, սակայն, վերջինիս պնդումն արժանահավատ չի համարել:

Վիգեն Էուլչեկջյանը գերեվարվել էր Շուշիի մոտ հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց։ Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը և ավտոբուսով տեղափոխել Բաքու։ 

Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին միայն 2021 թվականի փետրվարին էր թույլատրվել բանտում այցելել Վիգենին: Ապրիլին Վիգենին հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ թույլատրել էին զանգել ընտանիքին:

Տպել
904 դիտում

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)