Ծառայության նկատմամբ վարչապետը հիմա էլ ունի նույն լիազորությունը. պատգամավորը՝ անվտանգային համակարգի բարեփոխման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ անվտանգային համակարգում իրականացվում են շրջադարձային բարեփոխումներ՝ ԱԱԾ-ից հանում են այն ծառայությունը և ծառայությունները, որոնք Ազգային անվտանգության ծառայության բուն գործառույթների մեջ չեն մտնում, և դրանով թեթևացվում է ԱԱԾ-ի բեռը:

«Այդ ծառայությունը գերծանրաբեռնված ռեժիմով է այսօր աշխատում, և երկրորդ՝ կարևորվում է պետական պահպանության դերն ու նշանակությունը, և առանձին ստատուս տալով՝ ապահովվում է այս ծառայության զարգացումը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ տանել-չտանելուն, այս պահին էլ այդ ծառայության նկատմամբ ՀՀ վարչապետը ունի նույն լիազորությունները, ինչ կլինի բարեփոխումներից հետո: Ուղղակի ծառայության նպատակահարմարությունից և ավելի արդյունավետ ծառայություն կազմակերպելու նպատակահարմարությունից է բարեփոխումն իրականացվում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ արտաքին հետախուզական ծառայության անջատումով ԱԱԾ-ին մնալու է սահմանադրական կարգի պահպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը և այդ ծառայության բուն գործառույթները․ «Իհարկե, նրանք, ավելի կենտրոնանալով իրենց բուն գործառույթների մեջ, ավելի արդյունավետ են լինելու և ավելի լավ արդյունքներ են գրանցելու: Սա պարզ տրամաբանություն է»,- նշեց պատգամավորը:

Արտաքին հետախուզական ծառայությունը, Խաչատրյանի խոսքով, ծառայություն է մատուցելու միայն ՀՀ-ին և լինելու է անկախ, բայց ստեղծման ժամանակ անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար դիմելու են թե՛ ՌԴ-ին, թե՛ միջազգային փորձն են ուսումնասիրելու։

Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահներին պետական պահպանության ծառայության 7-10 տարով տրամադրմանը, Արմեն Խաչատրյանը ընդգծեց, որ որոշակի ժամկետից հետո վերանում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Տպել
605 դիտում

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)