Բրյուսովի ռեկտորը, ՀԺ-ի հրապարակումը խեղաթյուրված համարելով, չի հերքում, որ ՊՎԾ-ի հետ ունեն անհամաձայնություն

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի պաշտոնում վերընտրված Կարինե Հարությունյանի խոսքով՝ այսօր համալսարանի ռեկտորի ընտրության համար կայացած նիստը ընթացել է արդար և անաչառ կերպով։

«Բավականին բարյացկամ և լավ մթնոլորտ էր։ Բուհի հետ կապված իմ ծրագրերը շատ են, ութ հիմնական ուղղություններով են։ Շատ գործ կա անելու»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նշենք՝ ռեկտորի ընտրությունն ընթանում էր փակ նիստով և լուսաբանման ենթակա չէր։ Բուհի ռեկտորի պաշտոնի համար պայքարում էր երկու հոգի․ համալսարանի ներկայիս ռեկտոր Կարինե Հարությունյանը և ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նիստը տեղի էր ունեցել համալսարանի հոգաբարձուների 20 հոգուց բաղկացած խորհրդի կազմով, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Խոսելով Գյուրջինյանի թեկնածության մասին՝ Հարությունյանն ասաց. «Պարոն Գյուրջինյանը, ամեն դեպքում, շատ երկար աշխատել է համալսարանում, ես իրեն որպես մասնագետ շատ հարգել եմ և շարունակում եմ հարգել, շատ լավ հայերենի մասնագետ է»։

Անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ում օրերս հրապարակված՝ «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» հոդվածին՝ վերընտրված ռեկտորը այն որակեց ընդամենը խեղաթյուրված լրատվական նյութը, միևնույն ժամանակ նշելով, որ Պետական վերահսկողական ծառայության ստուգումների ժամանակ և դրանից հետո ծառայության հետ իրենք ունեն անհամաձայնություններ։ Թե ո՞ր մասով է մեր հրապարակումը խեղաթյուրված, որևէ հիմնավորում նա չտվեց:

«Դա լրատվական նյութ է, որը խեղաթյուրում է իրականությունը, մենք երեկ ենք ստացել Պետական վերահսկողական ծառայության տեղեկանքը ստուգումների մասին և շատ մանրամասն արձագանքելու ենք բոլոր կետերին, որոնք գրված են։ Մենք հիմնավոր կերպով մեր տեսակետը կներկայացնենք»,- ասաց նա:

Տպել
3201 դիտում

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)