Հեղափոխությունը միայն այսօր մտավ Անի համայնք․ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարին

Համայնքային իշխանությունները 2018 թվականից հետո ոտք չէին դրել համայնքապետարան, և այսօր մենք հստակորեն կարող ենք փաստել, որ հեղափոխությունը մտել է Անի համայնք։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այսպես դիմեց Անիի համայնքապետարանի շենքում հավաքվածներին և ներկայացրեց համայնքապետի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին, որը սեպտեմբերին այստեղ կայացած ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր նաև։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։ Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանության ձևավորել։

Արման Սարիբեկյանը համայնքում կպաշտոնավարի մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Մարզպետը վստահ է, որ Սարիբեկյանը գիտակցում է՝ իր ուսերին ինչպիսի բեռ և պատասխանատվություն է դրված՝ համայնքի բնակիչների, ընդհանուր սպասումների առաջ, ինչու չէ՝ նաև քաղաքական ուժի առաջ։

«Այս պատասխանատու ժամանակահատվածում՝ շուրջ երեք ամիս ու կես, դուք պաշտոնավարելու եք մինչև ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Բավականին բարդ գործընթաց է լինելու, քանի որ փաստացիորեն համայնքն այս պահին չունի ավագանի, և դա բավական բարդացնում է աշխատանքը։ Ընթացիկ տարում չի հաստատվելու բյուջե, և հաջորդ տարվա բյուջեն գործելու է նախորդ տարվա համամասնությամբ։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախապես ներկայացված էին, նույնպես չեն կարող հաստատվել ավագանու բացակայության պարագայում»,- արձանագրեց մարզպետը։

319040072_448411814148346_1658573193665692662_n.jpg (342 KB)

Սարիբեկյանը ներկաներին վստահեցրեց, որ առաջին հերթին կկարգավորի համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը, համայնքապետարանում կարգ ու կանոն է հաստատելու, վարձատրելու է միայն աշխատող մարդկանց։

«Ոչ մեկի հետ ոչ մի թշնամություն չունեմ, ով աշխատելու է, արարելու է, հետևողական է լինելու, բոլորիդ հետ աշխատելու եմ»,- խոստացավ նա։

Շիրակի մարզպետը հատկապես կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավումը՝ ընդգծելով՝ Անի խոշորացված համայնքի ցուցանիշները մարզային կատարողականի վրա խիստ բացասական ազդեցություն են թողնում։

«Համայնքում աշխատանքները որևէ ժամ, որևէ րոպե չեն դադարելու, և պետք է ժամացույցի ճշգրտությամբ համայնքն աշխատի, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պատշաճ կերպով իրականացնի իր պարտականությունները և հետևի, որ համայնքում և սոցիալական, և աղբահանության և լուսավորության խնդիրները համակողմանի լուծում ստանան։ Լիահույս եմ, որ սրտացավ ու հետևողական աշխատանք կլինի, և ձեռք ձեռքի տված նորանոր հաջողություններ կարձանագրենք»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

318105259_448411737481687_4089328553077561212_n.jpg (235 KB)

Այնուհետ Բաղդասարյանը ոչ որպես մարզպետ, այլ որպես Շիրակի մարզում ՔՊ թիմի ղեկավար շեշտեց՝ լիահույս է, որ առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կմնա Անի համայնքում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին ընտրացուցակի առաջին համար և ինքնաբերաբար համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշումը մեծ դժվարությամբ էր կայացրել: Մշտապես պայքարել է անարդարությունների, նախկին իշխանությունների դեմ, բայց ոչ քաղաքական հարթակներում:

«Ինձ համոզեցին, որ էս քաղաքի իրավիճակը (-խմբ. նկատի ունի Մարալիկը) կարգավորելու միակ ելքն այն է, որ գաս, կանգնես, հետևողական աշխատես: Հետո էլ տեսան իմ աշխատանքը, երկու տարում «Հայփոստի»՝ ինձ վստահված ուղղությունը ոտքի եմ կանգնեցրել, որոշեցի մասնակցել»,- ասել էր ՔՊ թեկնածուն:

Տպել
993 դիտում

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը