Ավելի շատ ահաբեկվում եմ այդ հարցից, սա է մեր վտանգը, որ մտածում ենք՝ խաղաղապահների հետ պայմանավորված բան է. Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախը կանգնած է գոյաբանական վտանգի առջև։ Ըստ նրա՝ այս իրավիճակում գործուն քայլեր են անհրաժեշտ, այլ ոչ միայն հայտարարություններ։ Հակառակ դեպքում, Բաբայանի խոսքով, եթե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը երկար փակ մնա, կարող է հանգեցնել հումանիտար աղետի։ 

«Հայկական ժամանակ»-ի զրույցը նրա հետ՝ ստորև.

- Պարոն Բաբայան, ինչպե՞ս են կարողանում ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ սողոսկել Լաչինի միջանցք։ Խոսակցություններ են շրջանառվում ՌԴ խաղաղապահների հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին:

- Երբ որ այդպիսի հարցեր եք տալիս, ես ավելի շատ ահաբեկվում եմ այդ հարցից, քան բուն իրավիճակից։ Սա է մեր ողբերգությունը, որովհետև հայությունը չգիտի՝ ինչ է կատարվում։ Այդ «բնապահպանները» Շուշիի կողմից են եկել, քանի որ այդ ճանապարհը իրենց վերահսկողության տակ է։ Այդտեղից իջնում են ու խմբով գալիս, ներթափանցում են այս ճանապարհ, իսկ այնտեղ կանգնած է ընդամենը մի խումբ ռուս-խաղաղապահ։ Սա է մեր վտանգը, որ մտածում ենք՝ ՌԴ խաղաղապահների հետ պայմանավորված բան է։ Կործանվելու ենք։ Մենք կանգնած ենք գոյաբանական վտանգի առջև։ Խելոք պետք է լինենք, գրագետ, հայրենասեր։ Մեղադրում ենք ուրիշներին, երբ քարտեզը չգիտենք։ Ցավալի է, ոչ ոք որևէ պատկերացում չունի իրավիճակից։

- Իսկ կա՞ն մտավախություններ, որ այս սադրանքները կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, որն էլ իր հերթին առաջ կբերի նոր ռազմական էսկալացիա։

- Ամեն ինչ կախված է գործընթացներից։ Բնական է, որ այնտեղ բնապահպաններ չկան, ամեն ինչ բեմականացված է, նախօրոք ծրագրած ու պլանավորված բարձր մակարդակով։ Պատրաստված մարդիկ են բերել, վրաններ։ Մի շարք նպատակներով է սա արվում․ առաջինը մեծ հարված է ողջ հայությանը, նպատակ կա ահաբեկել Արցախը, կաթվածահար անել արցախցիների բնականոն կյանքը, հարված հասցնել ՌԴ խաղաղապահներին, միջազգային հանրությանը։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը բնապահպանների քողի տակ իրականացնում այս սադրանքները: Շեշտադրումն ինչո՞վ եք պայմանավորում:

- Ադրբեջանը նպատակ ունի կաթվածահար անել Արցախի տնտեսությունը։ Իրենց նպատակը Դրմբոնի և Կաշենի գործարանը փակելն է, որից հետո Արցախի տնտեսությունը մեծ վնասներ կկրի։ Այս առումով ուրիշ տարբերակ չունեին, ուստի ընտրել են «բնապահպաններին»։ Օրեր հետո գուցե այլ տարբերակներ մտածեն՝ ճանապարհը փակեն հեծանվորդների միջոցով, այլ մարդկանցով։ Այսինքն՝ ում ցանկանան, կարող են բերել, միայն տեխնիկայի հարցն է։

- Իսկ ճանապարհի փակ լինելն ինչպիսի՞ հումանիտար խնդիրներ է առաջացնում Արցախի համար:

- Եթե շատ երկար փակ լինի, ապա կարող է հանգեցնել հումանիտար աղետի։ Խնդիրներ են առաջացնելու բժշկական ծառայությունների տեղափոխման համար, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխման: Բազում այլ խնդիրներ կարող են առաջանալ։

- Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի այս քայլերը նաև միտված են իրենց հորինած «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմա՞նը: Եվ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այս պարագայում հայկական կողմը:

- Միջանցքի հարցը նույնպես չի բացառվում, բայց Արցախի ժողովուրդը հերոսաբար դիմադրում է և կանգուն է ։ Հայկական կողմը հիմա պետք է միասին աշխատի։ Աշխատանք տանի ՌԴ խաղաղապահների հետ իրավիճակը կայունացնելու համար։ Միջազգային հանրությանը պետք է դիմենք և դիմել ենք տարբեր հայտարարություններով, պարզապես պետք է վերջապես իրենք էլ որևէ քայլի դիմեն։ Գործուն քայլեր են անհրաժեշտ, այլ ոչ միայն հայտարարություններ։

Տպել
1633 դիտում

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել