«Հայրենիք» կուսակցությունն առաջարկում է Վանաձորում նոր ընտրություններ անցկացնել. ինչ կարծիքի են մյուս խմբակցությունները

Անցած տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: Մասնակցում էր 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել էր 5-ը: Ամենից շատ ձայն հավաքել էր «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով 15 մանդատ: Ընտրություններից որոշ ժամանակ անց դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց: Եվ մոտ կես տարի է՝ Վանաձոր համայնքը չուներ համայնքի ղեկավար ու ղեկավարի պաշտոնակատար:

2022 թվականի մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը նշանակվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Սակայն մինչ օրս Վանաձորի ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու անդամները քվորումները չէին ապահովում, համայնքի համար կարևոր որոշումներն այդպես էլ ընդունել չէր հաջողվում:

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամ Վահե Դոխոյանը խնդիրն վերաբերող հայտարարությամբ էր հանդես եկել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ առաջարկելով համայնքում նոր ընտրություններ կազմակերպել:

Օրերս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դոխոյանն ասել էր՝ Վանաձոր համայնքի յուրաքանչյուր բնակչի արժանապատիվ կենցաղը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկում են օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացնել, ինչպես նաև համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին:

Հարցադրմանը՝ իր առաջարկի վերաբերյալ այլ խմբակցություններից արձագանք ստացե՞լ են, Դոխոյանը բացասական պատասխան էր տվել. «Չի արձագանքել դեռևս որևէ մեկը, ու պատճառների մասին էլ ոչինչ ասել չեմ կարող: Վանաձորի բնակիչն ասում է՝ մենք ձեզ ընտրել ենք, որ նմանատիպ իրավիճակներում լուծումներ գտնեք: Մենք էլ, ընդառաջ գնալով վանաձորցիներին, անում ենք առաջարկ, որովհետև էս վիճակը կարող է երկար շարունակվել: Հետո բոլորս էլ հասկանում ենք, որ պաշտոնակատարով չի կարող համայնքը 5 տարի գործել: Ուշ թե շուտ այս հարցը հանգուցալուծում պետք է ստանա: Մենք առաջարկում ենք նոր ընտրության օր նշանակել, օրինակ՝ ապրիլին: Եվ որպեսզի համայնքի կյանքը կաթվածահար չլինի, մենք մինչև ապրիլ կգնանք, բյուջե կհաստատենք»:

Հարցադրմանը՝ հանգուցալուծում չէ՞ր լինի, եթե Մամիկոն Ասլանյանը մանդատը վայր դներ, և հաջորդ համարը կառավարեր համայնքը, Դոխոյանը նշել էր, որ չի կարող նման հարցի պատասխանել, իրենք չեն խառնվում դաշինքի որոշումներին:

Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանն էլ, որը Արկադի Փելեշյանի թիմակիցն է,  մեզ հետ զրույցում անդրադառնալով Դոխոյանի առաջարկին, տեղեկացրել էր՝ դեկտեմբերի 14-ին Վանաձորի ավագանու նիստ պետք է տեղի ունենա: Առաջարկում է ավագանու անդամներին ներկայանալ նիստին և տարբեր հարցեր քննարկել: «Նիստին նաև քննարկվելու է համայնքի բյուջեն: Ճիշտ կլինի, որ բոլորը ներկայանան այդ օրը: Մնացածը հետագայում կարող են իրենց մտքերն արտահայտել, բոլորն էլ այդ իրավունքը ունեն»,- ասել էր նա:

Դիտարկմանը, որ ավագանու անդամները կարող են այս անգամ էլ չներկայանալ, և բյուջեն չհաստատվի, ինչպե՞ս է տեսնում այս խնդրի հանգուցալուծումը, Բերնեցյանը նշել էր. «Ստիպված ենք լինելու աշխատել նախորդ տարվա բյուջեով: Այնպես չէ, որ քաղաքը կանգնած է: Անցած տարվա բյուջեով մենք բավականին աշխատանքներ արել ենք: Իսկ ինչ վերաբերում է նոր ընտրություններ անցկացնելուն, մենք ցանկացած հեռանկարի դեմ չենք, բայց վանաձորցիները պետք է հետ չմնան ոչ մի բանից, հիմա առաջնայինը բյուջեի հաստատումն է»:

Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նոնա Հովհաննիսյան էլ մեր զրույցում հայտնել էր՝ իրենց խմբակցությունը հրավիրված արտահերթ բոլոր նիստերին մասնակցել է, այս անգամ էլ է պատրաստվում մասնակցել և նույն էլ հորդորում է իրենց գործընկերներին:

«Ավագանին իր ձեռքի տակ եղած գործիքակազմով կարող է Վանաձորի բոլոր խնդիրներն լուծումներ տալ, մասնակցել բյուջեի քննարկմանը և այն հաստատել: Հուսով եմ՝ մեր գործընկերներն ականջալուր կլինեն մեր հորդորներին և կներկայանան դեկտեմբերի 14-ի նիստին: Պետք է առաջնահերթություն տալ քաղաքի շահին, քանզի համայնքում հարկավոր են սուբվենցիոն ծրագրերով փոփոխություններ մտցնել: Արտահերթ ընտրությունները սարերի հետևում չեն, բայց մենք հնարավորություն ունենք ավագանու արտահերթ նիստով համայնքի բյուջեն հաստատել»,- նկատել էր նա:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամներն էլ չէին ցանկացել մեկնաբանել Դոխոյանի առաջարկը: Ավագանու անդամներից Վահագն Դավթյանը մեզ փոխանցել էր, որ դաշինքի անդամներով հանդիպում և քննարկում թեմայի շուրջ չեն ունեցել և չեն կարող մեկնաբանություն տալ:

«Հայկական ժամանակ»-ի այս նյութի պատրաստումը համընկել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետ, և մեր ողջ ռեսուսրը, կենտրոնացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման վրա, այն չէինք հրապարակել: Նկատենք, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստը վերջապես կայացել է, որին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» խմբակցությունները, ինչպես նաև «Մամիկոն Ասլանյան» դաշինքից  ավագանու 2 անդամ: Ավագանին ընդունել է 2023թ․ բյուջեի նախագիծը, հաստատել մի շարք սուբվենցիոն ծրագրեր:

«Մամիկոն Ասլանյան» դաշինքից ավագանու 2 անդամի մասնակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում մեկնաբանել է Մամիկոն Ասլանյանը, որը, ինչպես նշեցինք, այժմ կալանավայրում է: Ասլանյանը գրել է, որ Վանաձոր համայնքի ավագանու նիստի ընթացքում հնչել են հայտարարություններ, որոնք չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս:

«Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել և որևէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։ Ավագանու առանձին անդամների գործողությունները կրում են զուտ անհատական բնույթ, և յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաև այլ շահագրգռությամբ։ Նիստեր գումարելու և դրանց մասնակցության միակ նախապայմանը եղել է օրինականության վերականգնումը, որը խաթարվել է շուրջ մեկ տարի առաջ, և ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք հավատարիմ ենք վանաձորցու տված քվեին և երբեք ժողովրդի թիկունքում անտրամաբանական որոշումներ չենք կայացնում»,- շեշտել է նա: 

Տպել
3170 դիտում

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել