Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային երաշխիք տրվի խաղաղապահներին. Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ

Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ են համարում, որ միջազգային երաշխիքներ տրվեն խաղաղապահ առաքելությանը։ Ըստ նրա՝ այդ երաշխիքները կարող են ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու կամ այլ ձեւաչափով լինել, քանի որ եղած անվտանգության երաշխիքները միանշանակ բավարար չեն, եւ դրանում անցած երկու տարիների ընթացքում քանիցս համոզվել են:

«Մենք մինչեւ հիմա կարողանում էինք կոմպրոմիսային տարբերակներ գտնել, բայց միջանցքը փակելն արդեն բոլոր կարմիր գծերի խախտում է, եւ հնարավոր չէ թույլ տալ, որ Ադրբեջանն ինչ ուզի, անի»,- շեշտում է նա: 

Արամ Հարությունյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարոն Հարությունյան, բնապահպանների անվան տակ հանդես եկող մարդկանց խումբը, որին շատ դժվար է նույնացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ի՞նչ պահանջ է ներկայացրել Արցախի իշխանություններին եւ խաղաղապահներին։ Ի՞նչ է նրանց ուզածը։

- Շատ ճիշտ ֆիքսեցիք՝ այդ մարդիկ իբր բնապահպաններ են, եւ աշխարհը երեւի առաջին անգամ ֆիքսեց, որ Ադրբեջանը քաղհասարակություն ունի, որի ներկայացուցիչներն էլ իբր ակցիաներ են իրականացնում եւ «բնապահպանական» պահանջներ առաջադրում։ Բոլորը անխտիր հասկանում են, որ սա կեղծ, մտացածին օրակարգ է, սա պետական մակարդակով կազմակերպված, հստակ պլանավորված օպերացիա է։ Նրանց այսօրվա պահանջը իբր թե Արցախի Կաշենի հանքի աշխատանքներին ծանոթանալն է, որպեսզի իբր համոզվեն, որ հանքի շահագործումը Կաշենին հարակից ադրբեջանցիներով բնակեցված տարածքների համար էկոլոգիական վտանգ չի ներկայացնում։ Բայց մենք հստակ հասկանում ենք, որ սա խաբկանք է, սրան հաջորդելու են հերթական որոշակի պահանջներ։

Սա հայկական կողմից զիջումներ կորզելու, Արցախի իշխանության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ինչ-որ գործողություններ իրականացնելու, մեր հայրենիք ներխուժելու, իրենց քիթը մեր գործերին խոթելու նպատակ է հետապնդում։ Նրանք  հետագայում պարբերաբար դիմելու են նման սադրանքների, որպես շանտաժի գործիք օգտագործելու են միջանցքի փակումը, եթե մենք այսօր զիջման գնանք եւ տեղի տանք։ Դրա համար չենք պատրաստվում նրանց ընդառաջ գնալ եւ իրենց նվագի տակ պարել։

- Տեղեկություն հրապարակվեց, ըստ որի՝ ադրբեջանցիների մի խումբ, այդուհանդերձ, կարողացել է թափանցել Կաշենի հանքավայրի տարածք՝ Արցախի իշխանությունների գիտությամբ կամ թույլտվությամբ։ Իրո՞ք Արցախի իշխանություններն են թույլ տվել ադրբեջանցիների մուտքը հանքավայր։

- Ադրբեջանցիները իսկապես հասել են հանքավայր, սակայն ոչ թե Արցախի իշխանությունների թույլտվությամբ, այլ դա եղել է ռուս խաղաղապահների, այսպես ասած, նախաձեռնությամբ։ Եվ մեր իշխանությունը ոչ թե համաձայնություն է տվել դրան, այլ իշխանությանը տեղեկացրել էին, որ նման պահանջ է առաջադրված, սակայն իշխանությունից որեւէ դրական արձագանք, որպես հարցի պատասխան, չի եղել։ Քանի որ իշխանությունները տեղյակ չէին, որ նման բան պլանավորվում է, որեւէ կազմակերպված բան չկար, հանքի աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի մեքենաները մուտք գործեն հանք, քանի որ հասկացել են, որ ռուս խաղաղապահներից բացի, կան նաեւ այլ անձինք։ Միայն դրանից հետո իշխանություններն էլ են տեղ հասել, եւ մեքենաների շարասյան մուտքը դեպի հանք փակվել է։ 

- Այսինքն՝ առ այս պահը ադրբեջանցիների պահանջը նո՞ւյնն է՝ մուտք գործել Կաշենի հանքավայր, թե՞ այլ պահանջներ էլ են գումարվել։  

- Այո, իրենց պահանջը դա է՝ գնալ, մտնել, իրենց աչքերով տեսնել․․․ բայց դե մենք էլ շատ լավ հասկանում ենք, թե որոնք են լինելու նրանց հետագա պահանջները՝ դադարեցնել հանքի շահագործումը եւ այլն։ Նկատեմ, որ հանքը շահագրծող ընկերությունը մեր խոշոր հարկատուն է, նաեւ՝ գործատուն (հանքը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն -խմբ․)։ Նման պահանջը քաղաքական ենթատեքստ է պարունակում, քանի որ ադրբեջանցիները հաջորդիվ կարող են, դիցուք, պահանջել, որ այս կամ այն ընկերությունը նույնպես դադարեցնի իր աշխատանքը՝ անհեթեթ պատճառաբանություններ վկայակոչելով։ Այսինքն՝ այսօր հանքի հարցն են բարձրացնում, վաղը կարող են մյուս ոլորտներին առնչվող պահանջներ դնել։

- Արցախի ԱԺ-ն այսօր տարածած հայտարարության մեջ նշել է՝ ակնկալում է, որ ՌԴ-ն «սանձի Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության եւ իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը»: Մինչդեռ արդեն որերորդ անգամ ականատեսն ենք, որ խաղաղապահ առաքելությունը, մեղմ ասած, թերանում է իր լիազորություններն իրացնելիս, կոնկրետ այս դեպքում՝ Լաչինի միջանցքի մասով։ Արդյոք Արցախը չպե՞տք է բարձրացնի միջազգային խաղաղապահ կոնտինգենտ ներգրավելու հարցը։

- Մենք պետք է բոլորս հասկանանք, որ սա սադրանք է ոչ միայն Արցախի ժողովրդի նկատմամբ, որը, այո՛, այսօր հումանիտար աղետի առաջ է կանգնած։ Սա նաեւ սադրանք է ՌԴ-ի, ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ, որպեսզի Ադրբեջանն այսպիսով վերջիններիս հնարավորինս վարկաբեկի։ Բաքուն, առաջին անգամ չէ, որ, օգտագործելով ռուս-ուկրաինական պատերազմը, մեջքից փորձում է հարվածել ՌԴ-ին։ Եվ այս կապակցությամբ, կարծում եմ, ՌԴ-ում եւս պետք է հետեւություններ անեն։

- Այսօրվա հայտարարության մեջ դիմել եք միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով «դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով՝ հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար»։ Ի՞նչ քայլերի մասին է խոսքը։

- Մենք տեսանք, թե Ֆրանսիայում ինչ մակարդակով ընդունեցին Արցախի նախագահին, ինչպիսի հայտարարություններ եղան։ Կարծում եմ, որ Ադրբեջանն այս հարցով էլ մտավախություն ունի, եւ նրա գործողությունները փոխկապակցված են այս ամենի հետ։ Ադրբեջանցիները տեսան, որ արցախահայությունը չի հրաժարվել եւ չի պատրաստվում հրաժարվել ինքնորոշման իրավունքից, եւ միայն սոցիալական ինչ-ինչ երաշխիքները չէ, որ մեզ կապում են Արցախի հետ։ Սա մե՛ր հայրենիքն է, եւ մենք մեր անկախության ճանապարհից չենք հրաժարվելու։ Արցախի խնդրի միջազգայնացումը, կարծում եմ, եւս դրդապատճառ հանդիսացավ, որ Ադրբեջանն իր «էկոլոգներին» ուղարկի եւ նման սադրանքի դիմի։ Մենք մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք խաղաղապահներին լրացուցիչ անվտանգության մեխանիզմներով ապահովելու հարցը եւ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային երաշխիքներ տրվեն խաղաղապահ առաքելությանը։ Այդ երաշխիքները կարող են ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրամադրելու կամ այլ ձեւաչափով լինել։  

Ամեն դեպքում, եղած անվտանգության երաշխիքները միանշանակ բավարար չեն, եւ մենք դրանում արդեն անցած երկու տարիների ընթացքում քանիցս ենք համոզվել։ Շեշտեմ նաեւ, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահ առաքելության մանդատը, դրա համար էլ խնդիրները բազմաթիվ են։ Մենք մինչեւ հիմա կարողանում էինք կոմպրոմիսային տարբերակներ գտնել, բայց միջանցքը փակելն արդեն բոլոր կարմիր գծերի խախտում է, եւ հնարավոր չէ թույլ տալ, որ Ադրբեջանն ինչ ուզի, անի։ 

- Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր է իրականացնում ՌԴ իշխանությունների, միջազգային գործընկերների հետ՝ օգտագործելով նաեւ իր կապերը։

- Ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ, բայց ավելի քան վստահ եմ, որ, այո, աշխատանքներ տարվում են։ Անվտանգության խորհրդի նիստերին ինքը եւս ներկա է եղել, ԱԽ անդամ է։ Եվ, ինչպես բոլորս ենք մեր բոլոր հնարավոր կապերն օգտագործում, այնպես էլ, վստահ եմ, նաեւ ինքը։ 

- Հույս ունենա՞նք, որ այսօր բնապահպան կոչվող խմբակը կապաշրջափակի Լաչինի միջանցքը։

- Ես էլ այդ հույսն ունեմ, քանի որ նրանք այժմ նաեւ մեր նյարդերն են ստուգում, եւ միանշանակ է, որ միջանցքը երկար ժամանակով փակ պահել իրենց չի հաջողվի։  

 Հեղինե Մանուկյան

Տպել
924 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը