Արցախի հարցն ավելի է բարդացել. Ադրբեջանը ճանապարհը կբացի որոշակի առևտրից հետո, որը տեղի կունենա նրա և ՌԴ-ի միջև. Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանն Արցախն արտաքին աշխարհին կապող ճանապարհը կբացի որոշակի «առևտրից» հետո, որը տեղի կունենա այդ պետության և Ռուսաստանի Դաշնության միջև:

«Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ իրականացրած ադրբեջանական ագրեսիան մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային հանրության շրջանում, դրա համար Ադրբեջանն այս անգամ չընտրեց ռազմական ուղղությունը։ Առևտուրը հիմնականում իրականացվում է ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի հաշվին։ Պարզ է, որ ՌԴ-ն շահագրգռված է Մեղրիի միջանցքի համար, շահագրգռված է, որովհետև այնպիսի պատժամիջոցներ են իր հանդեպ կիրառվել, որ ցանկանում է ստանալ ճանապարհ, որը կվերահսկի ինքը։ Կա նաև հարցի տնտեսական գործոնը․ Ադրբեջանն ուզում է փակել Արցախի հանքերը, քանի որ դրանք են Արցախի տնեսության հիմնական բյուջեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում նա:

Ըստ Բաբայանի՝ ստեղծված իրավիճակում կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է ուզում Հայաստանը:

«Ես մտածում եմ, որ մենք կրկնում ենք նախկին սխալը՝ ուզում ենք պահպանել ստատուս քվոն, սակայն պետք է առաջ նայել՝ ի՞նչ է լինելու երեք տարի հետո, երբ լրանա ռուս խաղաղապահների ժամկետը։ Հնարավոր է՝ ավելի շուտ ռուս խաղաղապահներն այնտեղից դուրս գան, որովհետև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, կարող են ցավալի ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի հեղինակության ու ուժի վրա։ Այսօր ՌԴ-ին դատապարտում է ամբողջ աշխարհը, և ռուս խաղաղապահ ու միջազգային մանդատ արտահայտությունները համատեղ օգտագործելը բացառվում են»,- կարծում է նա:

Վերջինս նկատում է, որ սրա հետ մեկտեղ պետք է հատկապես մտածել, թե ինչպե՞ս է Հայաստանը տեսնում Արցախի պաշտպանության հարցը։ Ըստ զրուցակցի՝ տվյալ հարցի հետ կապված Հայաստանը մշտապես մի բան բաց է թողել՝ լիարժեք ապացուցել միջազգային հանրությանը, որ Արցախն ու արցախցիները չեն կարող ապրել Ադրբեջանի հսկողության ներքո։ Վերջինս հիշատակում է Կոսովոյի և Սերբիայի օրինակը, երբ Կոսովոն ցույց տվեց, որ իր քաղաքակրթական ընտրությունը չի համապատասխանում Սերբիայինի հետ:

«Սկզբում սկսվեց տարածքային հարցը՝ Արցախը միացնում ենք Հայաստանին, հետո այն դարձավ ազգամիջյան խնդիր՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող միասին ապրել, բայց հաշվի չէինք առնում, որ այս փաստարկները միջազգային հանրության համար բացարձակ անընդունելի են։ Կա մի փաստարկ, որի ուղղությամբ մենք չաշխատեցինք․ քաղաքակրթությունների բախումը. այն քաղաքակրթությունը, որին տիրապետում են Հայաստանն ու Արցախը, բացարձակապես կապ չունի Ադրբեջանի քաղաքակրթության հետ։ Մենք չփորձեցինք Հայաստանն ու Արցախը դարձնել այնպիսի երկրներ, որպեսզի ցույց տայինք, որ այստեղ գլխավոր խնդիրը քաղաքակրթությունն է»,- ընդգծում է նա:

Ըստ Բաբայանի՝ երբ միջազգային հանրությանն ասում ենք՝ չենք կարող միասին ապրել, նրանք հիշեցնում են, որ 70 տարի նորմալ ապրել ենք, երբ ասում ենք՝ տարածքային հարց է, նշում են, որ բոլոր երկրները ունեն այդ խնդիրը. «Այս հարցը աշխարհում որպես փաստարկ չի ընդունվում, քանի որ եթե բոլոր երկրները փորձեն ցույց տալ, թե պատմականորեն որ հողն է իրենց պատկանում, ապա աշխարհի գրեթե բոլոր ծայրերում պատերազմները անխուսափելի կլինեն»։

Բաբայանը կարծում է, որ այժմ Արցախի խնդրի լուծման հարցն ավելի է բարդացել, քանի որ ամբողջ աշխարհում իրավիճակը կտրուկ փոխվել է. ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհը բաժանվել է երկու մասի, իսկ Հայաստանը չի գտնվում այն մասում, որը պաշտպանում է մարդկային բոլոր իրավունքները։

«Եթե համեմատենք՝ ինչ է անում և ինչ է արել Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ, ապա կտեսնենք, որ դա գրեթե նման է նրան, ինչ անում է ՌԴ-ն Ուկրաինայի հետ։ Մենք գտնվում ենք այլ դաշտում, և մեր մեղադրանքները շարունակվում են Ադրբեջանով։ Չնայած կարող էինք Ադրբեջանի արած գործողությունները համեմատել ՌԴ-ինի հետ, որը դատապարտում է միջազգային հանրությունը, բայց մենք լուռ ենք։ Ստանում ենք պատասխան՝ եթե քո դաշնակիցը նմանատիպ քայլերի է գնում, ապա մեզնից ինչ ես պահանջում»,- ասում է նա:

Մշակույթի գործչի խոսքով՝ պահանջներ ներկայացնելուց առաջ պետք է նախ հավատարիմ լինել այն արժեքներին, որով առաջնորդվում է միջազգային հանրությունը։

Տպել
1452 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը