Թղթե ինքնաթիռներ՝ դեսպանատների դարպասներից ներս. Երևանում՝ դիվանագիտական կառույցների առջև, տեղի են ունեցել ակցիաներ

Այսօր՝ ժամը 14:00-ից սկսած, մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են իրականացրել Հայաստանում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Ակցիաներին մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, պետնախարարի գործող խորհրդական Արտակ Բեգլարյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանները:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ հասցեական գնահատականներ տան դեսպանատները՝ նշելով՝ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի գործողությունները:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ռուսաստանի դեսպանատան դիմաց հանդես է եկել կոչով. «Կոչ եմ անում խաղաղապահ զորակազմի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և կարևոր գործողությունները: Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա: Պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի և պատժի են արժանանում: Միայն այդ դեպքում կարող ենք հասնել նրան, որ Ադրբեջանը պահպանի եռակողմ հայտարարության դրույթները և հարգի Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»:

Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, հիշեցնելով Ադրբեջանի կողմից տարբեր ժամանակահատվածներում ատելության ու մարդու իրավունքները խախտելու դրսևորումները, նշել է. «Հաշվի առնելով հատկապես վերջին երկու տարվա հայատյաց ու ցեղասպան քաղաքականությունը, որի վկան են նաև ռուս խաղաղապահները, որոնք արձանագրել են այդ փաստերը, հստակորեն պահանջում և ակնկալում ենք բոլոր երկրներից, այդ թվում՝ ՌԴ-ից, կիրառել «Ճանաչում՝ հանուն փրկության» սկզբունքը»:

Բեգլարյանի համոզմամբ՝ ճանաչումը լրացուցիչ քաղաքական միջազգային երաշխիք է դառնալու՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման համար:

Վերադառնալով միջանցքի վերաբացմանը՝ վերջինս նշել է՝ խիստ կարևորում են, որ առաջիկա օրերին միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, գործուն քայլեր ձեռնարկեն օդային հումանիտար միջանցք բացելու ուղղությամբ. «Քանի որ մենք տոտալ շրջափակման մեջ ենք, օդային ճանապարհը կարող է այլընտրանքային միջոց լինել հումանիտար բեռների տեղափոխման համար»:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ ասել է, որ եթե այսօր չկանգնենք Արցախի կողքին, մեր ձայնը չբարձրացնենք ի լուր աշխարհի, հաջորդը վտանգված է լինելու Հայաստանը:

«ՌԴ դեսպանության հետ ակտիվ կապի մեջ եմ, և նրանք տեղյակ են բոլոր մանրամասներին: Իմ բոլոր միջազգային գործընկերներին այս օրերին նամակներով և հեռախոսազանգերով հեղեղել եմ և տեղեկացրել, թե ինչ վիճակ է տիրում Արցախում: Ակնկալում ենք պատժի կիրառում ագրեսորի՝ Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է Թովմասյանը:

Վերջինս հույս է հայտնել, որ ակցիաներն է՛լ ավելի մարդաշատ կդառնան, իսկ այն հանցագործությունները, որ այսօր իրականացվում են Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ, կարժանանան քրեական պատասխանատվության. «Ագրեսորի հետ շփվելու և հարաբերվելու այլ ճանապարհ ուղակի գոյություն չունի»:

Ակցիայի մաս են կազմել թղթե ինքնաթիռները, որոնք մասնակիցները նետել են դեսպանատների դարպասներից ներս՝ որպես պահանջ, որ հնարավորինս արագ լուծվի օդային հումանիտար միջանցք բացելու հարցը:

Հերմինե Կարապետյան

Տպել
839 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա