Դատապարտել Ադրբեջանին, պահանջել ՄԱԿ-ի գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ. ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ս․թ․ դեկտեմբերի 15-ին հրատապ գործողությունների կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ- ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի Խորհրդին և Եվրամիության կառույցներին՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Հումանիտար ճգնաժամի մասին ահազանգող նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված սննդի իրավունքի, ջրի իրավունքի, առողջության իրավունքի, կրթության իրավունքի և զարգացման իրավունքի գծով հատուկ զեկուցողներին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրամիության կառույցներին։

Նամակներում, որոնք պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, Ժուռնալիսնտների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Հանրային լրագրության ակումբը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, մասնավորապես, ասվում է․

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, իսկ այնուհետև Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փակումն Ադրբեջանի կառավարության կողմից համակարգված քայլեր են՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելու և հայերի՝ իրենց իսկ հողում ապրելն անհնար դարձնելու համար։ Սա Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ իրավիճակի հերթական զարգացումն է, իրավիճակ, որը բավարար չափով չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից՝ Բաքվի վարչակարգին քաջալերելով Լեռնային Ղարաբաղում իրականացնելու էթնիկ զտումների իր ցեղասպան քաղաքականությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը նախաձեռնել է այս շրջափակումը` վտանգելու Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի կյանքը»,- ասված է հայաստանյան կազմակերպությունների նամակներում։

Կազմակերպությունները մանրամասն նկարագրել են Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը՝ նշելով, որ «Ադրբեջանի գործողությունները նպատակ են հետապնդում էթնիկ զտումների միջոցով ձեռք բերել տարածքներ՝ առանց այդ տարածքում ապրող բնիկ հայ բնակչության»։ Կազմակերպություններն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտմանն ուղղված իր գործողություններով Ադրբեջանի կառավարությունը խախտում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի (1948) մի շարք դրույթներ։

«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական մեկուսացումը միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և, հնարավոր է, միջազգային քրեական իրավունքի խախտում է։ Ի հավելումն մարդու իրավունքների մասով ստանձնած իր պարտավորությունների, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարությամբ։ Այս ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ են հրատապ միջոցներ։

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ համապատասխան կառույցներին հստակ հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները, պահանջել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժը և ԼՂ բնակչության խախտված իրավունքները, պահանջել ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- ասված է Հայաստանի հասարակական կազմակերպությունների նամակում։

Տպել
2126 դիտում

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան