Հայտարարության տակ չգիտեմ՝ ինչ հաշվարկ է դրված, հստակ երաշխիք է պետք. Խաժակյանը՝ Արցախի օդանավակայանը շահագործելու մասին

«Հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս սադրանքները՝ հայկական կողմը պետք է ամեն բան հաշվարկված անի և հայցի ռուսական կողմի երաշխավորությունը, քանի որ այնպիսի ուղիղ պարտավորություններ, ինչպիսիք են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը, որն այս պահի դրությամբ հարցականի տակ է դրված, չեն իրականացնում ռուս խաղաղապահները:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի այն պնդմանը, որ պետք է բացվի օդային միջանցք՝ մարդասիրական բեռներով ինքնաթիռների ԼՂՀ մեկնման համար՝ վերջինս նկատում է. «Այն պահից, երբ դեռ նախկին իշխանությունները գործարկեցին օդանավակայանը, պաշտոնական թռիչքներ որպես այդպիսին չեղան՝ հաշվի առնելով այն ժամանակվա առկա վտանգները: Արվող հայտարարությունների տակ չգիտեմ, թե ինչ հաշվարկներ են դրված: Օդային միջանցքի գործարկման համար անհրաժեշտ են հստակ երաշխիքներ և ըմբռնում միջազգային հանրության ու խաղաղապահների կողմից, որպեսզի այն լինի անվտանգ հաղորդակցության միջոց՝ չդառնալով սադրանքի, ինչու ոչ՝ նաև խոցման առարկա. նման փորձ, ցավոք, ունեցել ենք: Սա պետք է լինի համակողմանի քննարկված և հաշվարկված քայլ: Օդային ուղին միշտ բաց է, և կարելի է գնալ, սակայն դրա համար խիստ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ»:

Վերջինս կարծում է՝ այս հարցում մեծ դերակատարում ունի Արցախի իշխանությունը, որը ռուս խաղաղապահների հետ պետք է քննարկի առկա իրավիճակն ու լուծումներ փնտրի:

«Փաստացի ներկայումս քաղաքացիական հագուստով անձինք փակել են Լաչինի ճանապարհը, և, եթե ռուսական կողմը շահագրգռված է սույն կապի վերականգմամբ, պետք է ուղերձ հղի ադրբեջանական կողմին՝ օդային որևէ սադրանքից զերծ մնալու համար: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ ռուսական կողմը միայն միակողմանի կոչ է անում Ադրբեջանին, այն էլ՝ որոշակի վերապահումներով»,- ընդգծում է Խաժակյանը:

Նրա համոզմամբ՝ ադրբեջանական կողմն ամեն բան անում է ճնշումների և սադրանքների միջոցով, որպեսզի «հանգիստ» թողնեն Լաչինի միջանցքը, իսկ պահանջը մեկն է՝ ՀՀ-ի տարածքում ստանալ արտատարածքային միջանցք և շտապեցնել ստորագրել խաղաղության պայմանագիրը:

«ՀՀ իշխանությունները հետևողական հայտարարություններ են անում այն մասին, որ ՀՀ սուբյեկտայնությունը զիջման ենթակա չէ, և, եթե անգամ դա իրականացնում են սադրանքների գնով, մենք դրանց չենք տրվելու: Վատ է, որ մինչ այժմ միջանցքը փակ է, սակայն, կարծում եմ, Հայաստանում և Արցախում գիտակցում են, թե ինչի համար է այդ ամեն արվում»,- նշում է նա:

Միանշանակ է, որ ռուս խաղաղապահների ուղիղ պարտավորությունն է ԼՂ և ՀՀ անխափան կապի պահպանումը, ասում է Խաժակյանը, սակայն նրանք դա չեն անում, փոխարենը զբաղված են թողտվությամբ. «Գուցե էմոցիոնալ գնահատականի հարց է՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում իրականացնել, սակայն քաղաքական իմաստով տարբերությունը մեծ չէ: Փաստացի առկա իրավիճակի արդյունքն այն է, որ ռուս խաղաղապահների վարած բանակցություններն ադրբեջանցիների հետ միջանցքի բացման մասով արդյունք չեն տալիս»:

Վերջինիս խոսքով՝ կարևոր չէ, թե ում հովանավորչությունն ունի Ադրբեջանը: Ի վերջո, ռուսական կողմից չեղավ ուղիղ հայտարարություն ադրբեջանական կողմին առ այն, որ նրանք պետք է անհապաղ բացեն Լաչինի միջանցքը, դրա փոխարեն խոսվեց միայն ինչ-որ պարտավորությունների մասին: Ստեղծված իրավիճակում Հայաստանը բոլորովին էլ արժանի չէ որևէ ակնարկային հայտարարությունների:

«Ադրբեջանը չափում է կարմիր գծերը, և սա նրա կողմից կատարվող շարունակական գործընթաց է, որով ամեն անգամ կարողանում է էլ ավելի առաջ տանել դրանք: Առաջ նրանք սահմանային ներխուժումներ էին իրականացնում, իսկ հիմա իրավիճակը հասել է այն կետին, որ մխրճվել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Եթե առաջիկայում բացեն ճանապարհը, միևնույն է, հաջորդ անգամ դիմելու են որևէ այլ սադրանքի: Մեր խնդիրն է անդադար պահանջատեր լինել և եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական կողմի պարտավորությունները մատնանշել՝ ցուցաբերելով տոկունություն ու պատրաստվածություն հաջորդ սադրանքներին»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ սա պետք է անենք այնքան ժամանակ՝ մինչև աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի բարենպաստ դառնա մեր պետականության համար. «Այս պահին ակնհայտ է, որ խնդիրը լուծում չունի. միակ լուծումը դիմադրելն է, սակայն ես շարունակում եմ պնդել, որ այս փուլում, անկախ բոլոր սադրանքներից, խաղաղության գործընթացը չպետք է դադարի, ինչպիսի արդյունք էլ, որ այն ունենա: Հայկական կողմն այս ժամանակահատվածում պետք է հետևողական լինի այդ օրակարգին, որն էլ այժմ անում է»:

Նատալի Մկրտչյան

Տպել
1521 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն