Առկա են գաղափարական հակասություններ. ինչու է պասիվ սփյուռքը, ինչ քայլեր է ձեռնարկում հանձնակատարի գրասենյակը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումից հետո ամենօրյա ռեժիմով սփյուռքի կառույցների, կազմակերպությունների, անհատների՝ գրեթե 30 հազար էլ. հասցեների ուղարկում է եռալեզու տեղեկագրեր՝ ներկայացնելով իրավիճակը և սփյուռքի ներկայացուցիչների կողմից հնարավոր քայլերը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս անձամբ հեռախոսազանգեր է ունենում համայնքային ներկայացուցիչների հետ:

Այս մասին, ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Լաչինի փակման ուղղությամբ, հայտնել են գրասենյակից:

Նշվում է, որ սփյուռքի մեր հայրենակիցները խորապես մտահոգված են արցախահայության խնդիրներով, ցանկանում են օգնել, աջակցել, բարձրացնել իրենց ձայնը, սակայն նրանք շատ հաճախ ունեն հստակ ուղղորդման, հստակ քայլերի նախաձեռնման կարիք:

«Հայկական սփյուռքն առկա է հարյուրից ավելի պետություններում, ունի քաղաքական, հասարակական, տնտեսական լայն ներգրավվածություն, լոբբիզմի և փափուկ ուժի կիրառման բազում հնարավորություններ, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում հայ մարդուն պետք է ավելի մեծ միասնականություն, քան առկա է»,- ասվում է հանձնակատարի գրասենյակի պատասխանում:

Վերջին դեպքերի հետ կապված որոշ համայնքներում բողոքի ակցիաներ իրականացվում են, սակայն դրանք այն մասշտաբայնությունը չեն կրում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ: Հանձնակատարի գրասենյակից փաստում են՝ անժխտելի է, որ սփյուռքում դեռևս առկա են անկումային տրամադրություններ, գաղափարական հակասություններ և այլն: Մյուս կողմից էլ նախկինում իրականացվող անհնազանդության ակցիաները ոչ միշտ են արդյունավետ եղել:

«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ միջազգային հանրությունը դեռևս համարժեք գնահատական չի տվել Արցախը ցեղասպանելու ադրբեջանական քայլերին»,- ընդգծել են գրասենյակից:

Հերմինե Կարապետյան

Տպել
811 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն