Տարին ավարտվում է, ցավոք, չունենք խաղաղության համաձայնագիր, մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ. Սարգիս Խանդանյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ կայացած քննարկումն ի ցույց դրեց Լաչինի միջանցքն անմիջապես եւ առանց նախապայմանների ապաշրջափակելու հարցում   միջազգային լայն կոնսենսուսը։ Հումանիտար միջանցքը, որն արդեն 10-րդ օրն է, ինչ շրջափակել են Ադրբեջանի պսեւդոէկոլոգները, այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ: ՄԱԿ անդամ պետություններից շատերի հնչեցրած կոչ-հորդորները՝ բացել միջանցքը, դեռեւս մնում են չիրագործված։

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, ի՞նչ միջոցներ պետք է կիրառել, որոնք Ադրբեջանին կստիպեն վերադառնալ կառուցողական դաշտ եւ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության իմպերատիվ պահանջները, որոնցից մեկն էլ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը երաշխավորելն է։

«Հայկական ժամանակ»-ի այս եւ այլ հարցերի պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։

Ըստ նրա՝ ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հնչեցրին հասցեական գնահատականներ, եւ ակնհայտ է, որ բոլորը գիտակցում են՝ Լաչինի միջանցքի փակումը կոնկրետ հումանիտար խնդիր է եւ հումանիտար աղետի վտանգ է պարունակում ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների համար։ Հետեւապես, միջանցքը րոպե առաջ պետք է բացվի։ Բայց շատ ավելի կարեւոր է, որ հասցեական կոչերից հետո միջազգային գործընկերները կատարեն հասցեական քայլեր, որոնք կստիպեն Ադրբեջանին բացել միջանցքը, հարգել նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ապահովել այդ հայտարարության ամբողջական իրագործումը։

Նրա հետ ամբողջական զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Խանդանյան, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք։

- Կան տարբեր գործիքակազմեր։ Ադրբեջանը միջազգային հանրության մաս է, հարաբերվում է տարբեր պետությունների հետ, եւ, կարծում եմ, կան գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի մտացածին, կեղծ քաղաքացիական ակցիայի, ավելի ճիշտ՝ սադրանքի հետեւանքով առաջացած իրավիճակը, որը ադրբեջանական պետության կողմից իրականացվող գործընթաց է, օր առաջ հանգուցալուծվի։ Հիմնական գործիքը ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։

- Հույս ունենաք, որ միջազգային ճնշման տակ Ադրբեջանը կբացի միջանցքը։  Այդուհանդերձ, հայկական դիվանագիտությունն ի՞նչ միջոցներ պետք է կիրառի, որպեսզի հետագայում մեկ այլ պատրվակով միջանցքը կրկին չփակվի՝ հումանիտար խնդիրներ հարուցելով արցախահայության համար։  

- Կարծում եմ՝ հիմնական աշխատանքը, որ պետք է անի հայկական դիվանագիտությունը, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել նմանատիպ իրավիճակներից եւ կանխել Ադրբեջանի՝ էթնիկ զտման քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ։ Հայկական դիվանագիտությունը ներկայում լծված է հենց այդ աշխատանքին, որպեսզի հիմնախնդիրը կարգավորվի, եւ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված լինեն։

- Հայկական կողմը քանիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հակված է ստորագրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայանագիրը։ Նման լավատեսություն հայտնել էիք նաեւ դուք անձամբ։ Մինչդեռ ադրբեջանական կողմը վիժեցնում է համաձայնագրի կյանքի կոչմանը միտված՝ հայկական կողմի ջանքերը՝ ՀՀ-ին մեղադրելով իր հանձնառությունները չկատարելու համար։ Տպավորություն է, թե խաղաղության գործընթացը փակուղում է։

- Այո, կար լավատեսություն, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի կնքել խաղաղության համաձայնագիր, եւ դրան էր ուղղված ՀՀ-ի ողջ աշխատանքը եւ շարունակում է դրան ուղղված լինել։ Սակայն դուք էլ եք հասկանում, որ այն միակողմանի լինել չի կարող, քանի որ գործընթացը ենթադրում է բոլոր կողմերի ստանձնած հանձնառությունների կատարում, նաեւ՝ միջնորդների ակտիվ ներգրավվածություն։ Տարին ավարտվում է, ցավոք, չունենք խաղաղության համաձայնագիր։ Բայց մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր տարածաշրջանում կայունության հասնել։ Պետք է միջնորդների ուշադրությունը ամեն կերպ պահել հակամարտության վրա, ինչը շատ դժվար է աշխարհաքաղաքական առկա համատեքստում հասկանալի պատճառներով, բայց ամենակարեւորը չհուսախաբվելն է, չհիասթափվելը, առաջ շարժվելը՝ հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքներին։

- Ըստ էության՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը չի կարողանում իրացնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը մինչեւ օրս հրաժարվում է ստորագրել խաղաղապահ առաքելության մանդատը։ Խոսք կա ԼՂ-ում միջազգային խաղաղապահ զորակազմի ներգրավման մասին։ Ի՞նչ է այն ենթադրում պետք է ռուսական խաղաղապահ զորակազմը համալրվի միջազգային օժանդակ ուժերո՞վ, թե՞ այլ մեխանիզմ գործարկվի։

- Ես այս մասին խոսել եմ ԱԺ-ում եւ եւս մեկ անգամ կրկնեմ՝ խաղաղապահ զորակազմը որոշակի բովանդակային վերանայման կարիք է զգում։ Մենք տեսել ենք 2 տարվա ընթացքում, որ տեղի են ունեցել դեպքեր, որոնց ժամանակ Ադրբեջանը փորձել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հեղինակությունը վնասել, մասնավորապես՝ հիշենք Փառուխի դեպքը։ Այժմ էլ Լաչինի միջանցքի պարագայում է, որը ամբողջությամբ գտնվում է ռուսական խաղաղապահության վերահսկողության ներքո։ Այո, մենք կոչ ենք արել միջազգային հանրությանը, եւ երեկվա ՄԱԿ-ի քննարկումը այդ առումով նույնպես կարեւոր էր, որպեսզի միջազգային մեր գործընկերները մտածեին այդ մասին՝ որպես երաշխիք ԼՂ հայության անվտանգության ամրապնդման՝ խաղաղապահ զորակազմը կարող է ունենալ ավելի լայն՝ միջազգային մանդատ։ Դա ավելի մեծ եւ կարեւոր երաշխիք կարող է լինել արցախահայության անվտանգության ապահովման համար։

- Այսինքն՝ պետք է ռուսական խաղաղապահ առաքելությունը դուրս բերվի եւ ԵԱՀԿ-ի կամ մեկ այլ կառույցի մանդատի ներքո նոր զարակա՞զմ տեղակայվի, թե՞ ռուսական զորակազմը պետք է համալրվի, համակցվի նոր ուժերի հետ։

- Ճիշտն ասած՝ դրանք դետալներ են, որոնք բանակցման կարիք են ունենալու: Այս պահին նման բանակցություններ, որքան գիտեմ, տեղի չեն ունենում։ Այնուամենայնիվ, կարեւոր է մտածել այս մասին եւ միջազգային գործընկերներին փոխանցել, որ կարեւոր է խաղաղապահ զորակազմին միջազգային մանդատով օժտելը կամ ավելի լայն կազմով խաղաղապահ զորակազմ տեղակայելը Լեռնային Ղարաբաղում։ 

Հեղիե Մանուկյան

Տպել
919 դիտում

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ