Եթե Ադրբեջանը դրական արձագանքի, հնարավոր է. Գրիգորյանը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հնարավոր է՝ մինչև տարվա վերջ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի։

«Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ու այս առումով ՀՀ-ն իր քայլը կատարել է։ Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով այն մասին, թե ի՞նչ առաջարկներ է արել ՀՀ-ն Ադրբեջանին՝ պայմանագիրը ստորագրելու համար, Գրիգորյանը պատասխանեց․ «Պայմանագրի վերաբերյալ խոսել ենք, թեմաները ընդհանուր առմամբ հայտնի են։ Մենք, նաև հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը միշտ խախտում է այն կետերը, որոնք փաստաթղթերով ընդունվում են, պայմանագրի տեքստում առաջարկել ենք միջազգային թե՛ կազմակերպության, թե՛ պետությունների կողմից որպես խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի, որը կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Մենք նաև առաջարկել ենք ստեղծել մեխանիզմ՝ միջազգային դատարան դիմելու, որով կլուծենք ստեղծված որևէ ճգնաժամ»։ 

Գրիգորյանի խոսքով՝ երաշխավորների վերաբերյալ ՀՀ-ն վերջնական որոշում չունի, դա կախված է այն պետություններից, որոնք նման պարտավորություն կվերցնեն։ 

Ըստ նրա՝ Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է այժմ Լաչինի միջանցքը բացելու համար։ «Այս ուղղությամբ ՀՀ-ն աշխատում է միայն միջազգային հանրության հետ։ Այս պահին արտաքին գործերի նախարարությունը աշխատում է, և փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով ՄԱԿ-ի ԱԽ կառույցի շրջանակներում աշխատանքներ կատարել։ Եթե լինեն արդյունքներ, դրանց մասին տեղյակ կլինեք։ ՄԱԿ ԱԽ-ը նիստը միայն հայտարարություն չէ։ Դեռևս արդյունք չենք տեսել, բայց ՀՀ-ն կոչ է անում միջազգային հանրությանն առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել ստեղծված իրավիճակը»,- նշեց նա:

Խոսելով վարչապետի կողմից ռուս խաղաղապահների վերաբերյալ այսօր Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարության մասին՝ Գրիգորյանն ասաց․ «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է։ Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի տեքստը և դրա շրջանակներում վերցրած պարտավորությունները, բնականաբար, խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն նույնպես կատարի իր պարտավորությունները»:

Տպել
814 դիտում

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը