Թեև Եվրոպական դատարանը բավարարել է մեր խնդրանքը, ադրբեջանական մամուլում շրջանառվում են հակառակ լուրեր. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը բավարարել է մեր խնդրանքը:

«Եվրոպական դատարան դիմել էինք դեռևս դեկտեմբերի 15-ին, որից հետ ամենօրյա ռեժիմով նոր տեղեկատվություն էինք ներկայացնում: Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների տրամաբանությամբ՝ դիմումի մեջ շեշտադրել ենք հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց և անօթևան մնացած անձանց իրավունքները խախտելու մասին: Եվրոպական դատարանն այս իրավիճակը պետք է կապի հիմնականում այդ երկու իրավունքների հետ և պետք է տեսնի այդ կապը»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանը դեկտեմբերի 20-ին՝ ուշ երեկոյան է ծանուցել իր կայացրած որոշման մասին:

«Ձևակերպեց հետևյալ կերպ: Նախևառաջ հղում կատարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, որով Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխումը: Հիշեցրեց Ադրբեջանին իր կոնվենցիոն պարտավորությունների մասին: Նաև խոսեց այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց տեղափոխումը, ովքեր Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, ինչպես նաև ապահովել այն բոլոր անձանց անվտանգ տեղաշարժը, ովքեր գտնվում են ճանապարհին՝ անօթևան և առանց ապրուստի բավարար միջոցների: Ադրբեջանը իր ձեռնարկած գործողությունների մասին պետք է ծանուցի դատարանին»,- հիշեցրեց Եղիշե Կիրակոսյանը:

Վերջինս մանրամասնեց, որ Եվրոպական դատարանում Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի չորս միջպետական գանգատ ունի ներկայացրած:

«Չորրորդ գանգատի շրջանակը վերաբերում է այս տարվա մարտ ամսին Արցախում՝ Փառուխ և Քարագլուխ գյուղերում իրականացվող զարգացումներին՝ ադրբեջանական ուժերի առաջխաղացմանը և քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարմանը, տեղահանմանը և գազանջատումներին, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և մարդու իրավունքի ոտնահարումներին: Այս երկու շրջանակները կազմում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի թիվ չորս գանգատի առարկան, և մենք այս առարկայի տրամաբանության մեջ էլ շարունակեցինք ներկայացնել նոր զարգացումները՝ խնդրելով կիրառել միջանկյալ միջոց: Գործին ավելացավ նաև այն փաստը, որ առողջական խնդիր ունեցող Արցախի քաղաքացին զոհվեց բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չունենալու պատճառով»,- ասաց Կիրակոսյանը:

Վերջինիս խոսքով՝ թեև Եվրոպական դատարանը բավարարել է մեր խնդրանքը, ադրբեջանական մամուլում շրջանառվում են հակառակ լուրեր, թե դատարանը մերժել է Հայաստանին, ինչը ակնկալվում էր:

«Մենք նաև Ադրբեջանին նամակ ենք հղել Արդարադատության միջազգային դատարանի միջոցով՝ պահանջելով ներկայացնել փաստարկներ: Իհարկե, ստացել ենք պատասխան թե՛ արդարադատության դատարանի, թե՛ Եվրոպական դատարանի միջոցով: Պատասխանները նույնաբովանդակ են, որտեղ պատասխանատվությունը փորձում են գցել իրենց վրայից՝ ասելով, որ խոսքը ակտիվիստների մասին է, ինչը աբսուրդային է»,- նկատեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Ըստ Կիրակոսյանի՝ եթե իրավիճակը չհանգուցալուծվի, շարունակելու են ներկայացնել լրացուցիչ փաստարկներ և ապացույցներ, որպեսզի ապահովվի հետագա ընթացքը:

Տպել
819 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին