Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակում է մարզական նշանակության շինությունների կառուցման և վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել։ Այս պահին 6 հաստատություն է ընդգրկված շինարարական աշխատանքներում։ 

Այս մասին նա հայտարարեց այսօր՝ Կառավարության 2022 թվականի վերջին նիստի ժամանակ:

«Մասնավորապես՝ կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեական դպրոցը, աշխատանքներ են իրականցվում հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան դպրոցում, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցում։ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական դպրոցում այս տարի ավարտում ենք աշխատանքները։ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը»,- մանրամասնեց նախարարը։

Ըստ նրա՝ վերջերս նաև միջոցներ են հատկացվել Կիլիկիայի մարզադաշտի կառուցման համար, որն օգտագործվելու է հաջորդ տարի կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման նպատակով:

Նախարարությունը նաև առաջարկեց ընդունել նախագիծը, որի միջոցով աննախադեպ աջակցություն կտրամադրվի ՀՖՖ-ին և Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։

«Առաջարկում ենք 2022 թվականի բյուջեն ավելացնել 2,5 միլիարդ դրամով, և այդ ամբողջը ուղղել ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին՝ պետական աջակցություն տրամադրելուն։ Նախատեսում ենք, որ կկառուցվի 4 ֆուտբոլի դպրոց՝ Երևանում, Արարատի, Գեղարքունիք և Տավուշի մարզերում։ Երևանում ընտրվել է Դավթաշեն համայնքը, որը կկարողանա սպասարկել Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների երեխաներին։ Այստեղ շուրջ 30 հազար երեխա ունենք»,- ասաց Ալեքսանյանը։

Ֆուտբոլային ենթակառուցվածքները Արարատի մարզում կկառուցվեն Արտաշատ քաղաքի համայնքային սեփականության հողակտորի վրա, Գեղարքունիքում՝ Մարտունի քաղաքում, Տավուշի մարզում՝ Իջևանում։ Նախարարի հավաստմամբ՝ դպրոցները կլինեն միջազգային ստանդարտներին համապատասխան։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս ամենի շնորհիվ ֆուտբոլը ոչ միայն Հայաստանում կզարգանա, այլ նաև հասանելի կլինի թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։

Տպել
2367 դիտում

Էկոնոմիկայի նախարարը ոլորտի մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ