Լաչինի միջանցքը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի, ԱՄՆ-ն նախատեսում է Փաշինյան-Ալիև հանդիպում․ Արամ Սարգսյան

ՀՀ իշխանությունը անհամար թերություններ ունի և քննադատելու ահռելի տարածք, բայց ինքնիշխանության խնդրում չենք կարող չընդունել, որ չի զիջել: Չի գնացել գործարքի, որով պետք է քիչը տար, շատը պահեր: Չի ասել՝ Արցախի խնդրի լուծողը միայն Ռուսաստանում է: Չի ասել՝ հայության փրկությունը Միութենական պետություն մտնելն է, Թաթարստանի կարգավիճակ ունենալը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Միշտ համարել եմ, որ տարին ամփոփելը քաղաքագետի կամ պատմաբանի խնդիր է, հիմա ուզում եմ ինքս անել, որովհետև 2022-ին կորուստների և փորձությունների մեջ լինելով՝ շատերս չենք արժևորել, թե ինչ աներևակայելի ճնշման ենք դիմակայել, իսկ տարվա վերջին՝ հակադրվել։ Որովհետև ևս մեկ անգամ համոզվեցի՝ մեր ժողովուրդը դիմակայող, պայքարող, հրաշք ժողովուրդ է։ Մեր զինվորը այսօր մեր անվտանգության թիվ 1 երաշխավորն է, անհնարն ու հնարավորն անում է անկախության ու անվտանգության համար, ցավոք, նաև՝ կյանքի գնով: Մենք պայքարել ենք ռուս-թուրք-ադրբեջանական ահռելի մեքենայի դեմ ու չենք հանձնվել:

ՀՀ իշխանությունը անհամար թերություններ ունի և քննադատելու ահռելի տարածք, բայց ինքնիշխանության խնդրում չենք կարող չընդունել, որ չի զիջել: Չի գնացել գործարքի, որով պետք է քիչը տար, շատը պահեր: Չի ասել՝ Արցախի խնդրի լուծողը միայն Ռուսաստանում է: Չի ասել՝ հայության փրկությունը Միութենական պետություն մտնելն է, Թաթարստանի կարգավիճակ ունենալը:

2022-ին մենք ՄԱԿ-ի ԱԽ երկու նիստով կարողացել ենք Հայաստանի ու Արցախի կենսական հարցերը ռուս-թուրք-ադրբեջանական փակուղուց (որտեղ մենակ ենք դիմադրում եռյակին) միջազգային ասպարեզ դուրս բերել, որտեղ ունենք իրական բարեկամներ: Մենք կարողացել ենք տարածաշրջան բերել ԵՄ դիտորդական առաքելությանը, որ Հարավային Կովկասն իրենցը համարող Մոսկվայի ու Անկարայի պայմանավորվածություններին ամենահակադիր քայլն էր։ Հայաստան այցելեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը, մեր բարեկամ Ֆրանսիայի առաջարկով Պրահայում կայացավ Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա եռակողմ հանդիպումը, որը ամրագրեց՝ սահմանազատումը կլինի 1992-ի Աստանայի համաձայնագրով հռչակված և ՄԱԿ-ում ճանաչված անկախ պետությունների սահմաններով։

Հայաստանը սկսել է ժամանակակից սպառազինություն գնել տարբեր երկրներից, բարեփոխում է բանակը՝ ըստ ժամանակակից չափանիշների… Ցանկը կարող եմ շարունակել, բայց ամենամեծ ձեռքբերումը համարում եմ Արցախում վերջին հանրահավաքը, որտեղ չկային ռուսական դրոշներ (Կոսովոն անկախություն ստացավ, երբ սկսեց պնդել, որ եվրոպական մոդելի պետություն է ուզում կառուցել և քաղաքակրթական ընդհանրություն չունի կիսասովետական Սերբիայի հետ)։ Արցախի մեր եղբայրների կոչը ՀՀ իշխանություններին, որ Հայաստանից ոչինչ չզիջեն, իրենք կդիմակայեն՝ ազգային միասնության լավագույն դրսևորում է։ Արցախցին կերտում է իր երկրում անվտանգ ապրելու ապագա, շրջափակման պայմաններում իր տոկունությամբ խնդիրը մղում է «Անջատում հանուն փրկության» տարբերակին։

Հայաստանի և Արցախի ժողովրդի դիմակայությունը ու հավաքական Արևմուտքի աջակցությունը արդյունքներ տվել են՝ Հայաստանը Բելառուսի պես ինքնիշխանությունը կորցրած, մարիոնետ պետություն չէ, Մեղրիով միջանցք չկա: Միայն դիմակայությունը և պայքարն են հաջողություն ապահովում։ Ոմանց կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը ամենակարող է, Իլհամ Ալիևն էլ փորձում է հավատացնել, որ իր վրա որևէ զանգ չի կարող ազդել։

Ադրբեջանի նախագահը, կարծում եմ, հասկացել է, որ ուժի գործադրմամբ հաղթանակը աշխարհը չի ընդունում: Կամ պետք է ընդառաջ գնա ժողովրդավար աշխարհին, կամ՝ դիրքավորվի իր հաղթանակին աջակցած ռուսական նավում։

Ադրբեջանում ամենամեծ ներդրումներ արած և բարեկամ Մեծ Բրիտանիայի պահվածքը լավագույն հիմնավորումն է, որ Ալիևը լրջագույն խնդիրներ ունի։ Նախ Բաքվում ՄԹ դեսպանը հայտարարում է՝ իր երկիրը կցանկանար, որ Լեռնային Ղարաբաղում լինեին միջազգային խաղաղարարներ, ՀՀ է գալիս բրիտանական Հատուկ ծառայության ղեկավարը, ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՄԹ ներկայացուցիչը խոսում է առանց նախապայմանների Լաչինի միջանցքը բացելու օգտին:

ՄԹ թագավորական իրավական ծառայությունը մինչև 500 միլիոն ֆունտ ստեռլինգի կոռուպցիոն գործարք է բացահայտում, որում ներգրավված է Ալիևների ընտանիքը։ Բազմափորձ Եվրպան գիտի, թե ո՞րն է կոռումպացված դիկտատորներին ճնշելու ամենագործուն մեխանիզմը՝ նրանց անձնական ունեցվածքը վեր է պետության խնդիրներից: Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է ապահովի ոչ միայն Ուկրաինայի անկախությունը, այլև՝ Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, հետագայում նաև Բելառուսի։

ԱՄՆ կոշտ պահանջը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանից ու Ռուսաստանից՝ մեկնաբանության կարիք չունի։ ԱՄՆ-ը համարում է, որ Լաչինի միջանցքը հետևանք է Արցախի կարգավիճակի չլուծված հարցի և նախատեսում է Փաշինյան-Ալիև հանդիպում։

Պապենական խոսք կա՝ Նոր տարին ինչպես դիմավորես, այնպես կանցկացնես։ Լավատեսությամբ ու հավատով Նոր Տարի տոնենք, ժողովուրդ ջան, դժվարություններին դիմակայենք ու պայքարենք, պահենք մեր արժանապատվությունը և ինքնիշխանությունը ու 2023-ը մեջքը շտկելու, հիմնարար ձեռքբերումների և խաղաղության տարի կդառնա։

Թող Ամենակարող Տերը Օրհնի հայությանը, Հայաստանը և Արցախը»։

Տպել
1856 դիտում

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ