Խաղաղապահների անգործությունը վստահաբար քաղաքական գնահատականի էր արժանի, վարչապետը տվեց այն. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը կարծում է, որ խաղաղապահների անգործությունը վստահաբար քաղաքական գնահատականի էր արժանի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության նիստի ժամանակ ելույթը կարելի է այդ համատեքստում դիտարկել. նա տվել է քաղաքական այդ գնահատականը:

«Ստացվել է այնպիսի իրավիճակ, երբ ռուս խաղաղապահները ներկա են այնտեղ և կատարում են որոշակի գործառույթներ, սակայն, դրանով հանդերձ, առաջացել են անվտանգային էական և սպառնալից խնդիրներ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակումը: Սրանից առաջ էլ կրկին գործ ենք ունեցել խաղաղապահ առաքելության աշխատանքի թերացման հետ: Կարող ենք ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում է Լաչինով ապահովել միջանցքը, և ՌԴ խաղաղապահները՝ անվտանգությունը, երկուսն էլ այս մասով խախտել են այն: Վարչապետի հայտարարությունը խիստ էր՝ պայմանավորված այն օրհասական իրավիճակով, որն առաջացել է Արցախում: Այս խնդրին պետք է տալ լուծում, որի առաջին հասցեատերը ՌԴ խաղաղապահ առաքելությունն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ինչ վերաբերում է վարչապետի ելույթին հաջորդած՝ ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների արձագանքներին, մասնավորապես՝ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նման բաներ ասելը նշանակում է չհասկանալ իրողությունները, Խաժակյանը նկատում է՝ ՌԴ-ի հնչեցրած իրողությունները վերաբերում են հայկական կողմի չակերտավոր ստանձնած պարտավորություններին, որոնք ոչ պաշտոնական, սակայն տարբեր եղանակներով հնչում են, այդ թվում՝ նաև «Զանգեզուրի միջանցք»-ի տեսքով՝ ասելով, որ, ըստ էության, հայկական կողմն էլ պետք է կատարի այդ պարտավորությունը:

«Այս հայտարարությունները նաև հայկական կողմին ասում են՝ ճիշտ է խնդիրներ կան, բայց լռեք դրանց մասին, անգամ այն ժամանակ, երբ հասցեատերը ռուսական կողմն է»,- կարծում է նա:

Անդրադառնալով ԼՂ իշխանությունների այն հայտարարությանը, որ պատրաստ են ժամանակավոր դադարեցնել հանքավայրի շահագործումը՝ փորձաքննություն իրականացնելու համար, վերջինս նշում է, որ այդ կերպ Արցախի իշխանությունը փորձել է մանևրել, այսինքն՝ ոչ թե հնարավորություն տալ Ադրբեջանին մուտք գործել և իրականացնել այն, ինչ ուզում է, այսպես ասած, մոնիթորինգ, այլ այդ հարցում ներգրավել միջազգային ատյաններին:

«Մենք տեսանք, որ դրա արդյունքում ճանապարհը չբացվեց, որն էլ ցույց է տալիս Ադրբեջանի այլ նպատակադրումը, քան բնապահպանականն է, այն էլ՝ կեղծ. նրանք ակնկալում են այլ տեսակի զիջումներ, որոնք, կարծում եմ, ներքին խողովակներով ավելի հստակ են փոխանցվում ԼՂ և ՀՀ կողմերին: Արցախյան կողմը փորձում է լուծումներ տալ, սակայն չի հասցեագրում այն խնդիրները, որոնք բարձրացրել է Ադրբեջանը: Մի կողմից սա խոսում է դիմադրողականության մասին, մյուս կողմից մենք ունենք առարկայական խնդիր՝ փակ միջանցք և բլոկադայի մեջ հայտնված ժողովուրդ»,- ասում է նա:

Վերջինս նկատում է, որ երբ եղավ այս հայտարարությունը, որևէ միջազգային կազմակերպություն 2-րդ հայտարարություն չտարածեց՝ Ադրբեջանին ասելով՝ ձեր հնչեցրած պայմանները բավարարված են, բացեք միջանցքը:

«Սա է մեր խնդիրը, որ միջազգային հանրությունն ու կազմակերպություններն այս հարցում չունեն որևէ շահագրգռվածություն՝ առարկայական ճնշում գործադրելու: Եթե համեմատական տանենք Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի հարձակման հետ, բազմաթիվ անգամներ տարբեր պետություններ և կառույցներ մի քանի անգամ նույն հայտարարությունը հաջորդաբար տարբեր ժամանակահատվածներում հնչեցրին: Լաչինի պարագայում եղան հայտարարություններ ՄԱԿ-ից, սակայն դրանից հետո կարծես թե թեման վերացվեց, անգամ այն ժամանակ, երբ լրջագույն քայլ կատարեց Արցախի իշխանությունը՝ ասելով՝ կդադարեցնենք, թող միջազգային փորձաքննություն ներգրավվի: Փաստացի, հնչեցրած մտահոգությունները փարատող քայլ արվեց, սակայն միջանցքը չբացվեց, որովհետև սույն մտահոգություններն անազնիվ են»,- նշում է նա:

Դավիթ Խաժակյանն Ադրբեջանից այլևս մարդասիրական քայլ չի ակնկալում և չի կարծում, որ սա դարձել է կարճաժամկետ ճնշման գործիք. «Սա կոնկրետ ուլտիմատում է: Նրանք ակնկալում են առարկայական զիջումներ: Խնդիրը կմնա չկարգավորված այնքան ժամանակ, քանի դեռ հնչեցրած պահանջները չեն հասցեագրվել»:

Ըստ նրա՝ 2022-ը ևս ծանր տարի էր՝ հետպատերազմյան, և 2023 թվական ենք մտնում կրկին առարկայական, դիվանագիտական մարտահրավերով, այն է՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլ, որտեղ, ըստ նրա, պետք է հայկական կողմը գնա լուծումների և այլևս այն չհետաձգի. «Քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ, որքան հնարավոր է, ժամանակ շահել ենք: Պետք է ասեմ, որ աշխարհաքաղաքական առումով 2023 թվականն ինձ համար բարենպաստ չի թվում, քան 2022-ը, ուստի պետք է գնանք վճռական լուծումների, որոնք կրկին 100 տոկոսանոց երաշխիք չեն, սակայն ռիսկերի արդյունավետ կառավարում են ենթադրում: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է:

Նատալի Մկրտչյան

Տպել
1564 դիտում

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին