Պատժելով վարորդին՝ բան չի փոխվում, եթե գնդակահարենք, ի՞նչ հաջողություն կունենանք. ինչպես է հնարավոր նվազեցնել վթարները

Վերջին շրջանում Հայաստանում շատ են գրանցվում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնք հաճախ ցավալի հետևանքներ են ունենում և խլում բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Դրանցից մեկը, օրինակ, օրերս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարն էր, որի հետևանքով զոհվեց 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։

ՃՏՊ-ների դեպքերը ահասարսուռ են նաև ոստիկանության տվյալների պատկերով. հունվարի 5-9-ը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ ճանապարհային անվտանգության պատշաճ մակարդակը և երթևեկությունն ապահովելու համար պետք է ստեղծվի պատասխանատու մարմին, որը կլինի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական քաղաքականության հիմքը։ Նա հիշեցնում է, որ այդպիսի մարմին կար դեռևս 2019-ին, սակայն, ըստ Իոաննիսյանի, այն անհասկանալի պատճառներով լուծարվեց։

«Կոչվում էր տրանսպորտի և կապի նախարարություն, բայց դարձավ ՏԿԵՆ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, և այդ գործառույթը մնաց բարձիթողի վիճակում։ Որևիցե մարմին քայլ չձեռնարկեց այն կարգավորելու համար։ Եվ մինչև այսօր էլ ոչ ոք որևէ քաղաքականություն չի մշակում՝ հասկանալու՝ ո՞րն է խնդիրը, որ ավտովթարները շատ են, և այդքան մարդ է զոհվում։ Անգամ այս վիճակում չի խոսվում այդ քաղաքականության մշակման մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Իոաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է առանձին մի մարմին, որը կվերլուծի և կառանձնացնի ՃՏՊ-ների վիճակագրությունը։ Զրուցակցի կարծիքով՝ երբ լինի այդ մարմինը, դրանից հետո հնարավոր կլինի այդ ուղղությամբ մշակել բարեփոխումների ծրագիր։ Վերջինս օրինակ է բերում Շվեդիան, որտեղ ճիշտ մշակված քաղաքականության միջոցով հնարավոր է եղել կանխել մեծ թվով ճանապարհատրանսպորտային դեպքերն ու դրանց հետևանքով առաջացած մահերը։

«Շվեդիան ունեցավ հաջողության փորձ, որը կոչվում է «Պլան զրո»։ Այդ քաղաքականությամբ նախ սահմանվում են վարորդների մեքենա վարելու կարողությունները, այսինքն՝ պետք է շատ լավ վարեն, որից հետո կստանան այն վարելու իրավունք սահմանող վկայականը։ Գիտակցեին ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։ Այդ նախագծով հաջորդ կետը մեքենաների տեխնիկական վիճակին է վերաբերում, դրանք պետք է նորմալ վիճակում լինեն, այնպիսի վերասարքավորումներ չլինեն, որոնք հրդեհի պատճառ կդառնան, ամրագոտիները պետք է տեղում լինեն։ Այս շարքում պատժի մասին չի խոսվում»,- նկատում է նա։

Ըստ բանախոսի՝ նման դեպքերից խուսափելու համար կարևոր են նաև ճանապարհների բարեկարգումը, անվտանգ լինելը. «Ճանապարհը պետք է լինի լուսավոր, առանց անսպասելի շրջադարձերի։ Վատ եղանակների ժամանակ նվազեցված լինի սառցակալման ռիսկը»:

Հարցին՝ օրինախախտ վարորդների նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացումը կամ որևէ այլ պատժիչ միջոց սահմանելն արդյոք չի՞ նպաստի դեպքերի նվազմանը, Իոաննիսյանն ասում է․ «Պատժելով վարորդին՝ որևէ բան չի փոխվում։ Եթե գնդակահարենք օրինախախտ վարորդներին, ի՞նչ հաջողություն կունենանք, տարբեր միջոցներ կան երթևեկության անվտանգությունը կարգավորելու համար»։

Նրա կարծիքով՝ այս հարցի շուրջ բարձրացած աղմուկը հերթականն է և որևէ ուշադրության չի արժանանալու։

Նկատենք, որ «Ֆեյսբուք»-ի իր էջում խնդրին անդրադարձել էր նաև ՀՀ առողջապահության նախկին նախարար, այսօր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նա շեշտել էր, որ մահերի այս շարանը պետք է դադարեցվի, և դա պետության պարտականությունն է՝ ապահովելու ճանապարհային անվտանգության պատշաճ մակարդակ, որպեսզի թե՛ ոտքով, թե՛ մեքենայով փողոց դուրս գալիս քաղաքացիները չվտանգեն իրենց կյանքը։

«Այդ պարտականությունը պետք է իրականացվի թե՛ վթարների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություններով (ճանապարհների պատշաճ կահավորում նշաններով և այլ տեխնիկական միջոցներով, արագությունների սահմանափակումների սահմանում, պատշաճ լուսավորության ապահովում, մեքենաների տեխզննման պատշաճ համակարգ, ամրագոտիների և երեխաների նստատեղերի համատարած կիրառում և այլն), թե՛ օրինախախտ վարորդների նկատմամբ խիստ պատասխանատվության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ խստացնելով այս պահին գործող պատժամիջոցները։

Ոստիկանությունը, իսկ ավելի ճիշտ՝ նորաստեղծ ներքին գործերի նախարարությունն այլ պետական գերատեսչությունների հետ համատեղ պետք է անհապաղ սկսի այս ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի տարեկան մի քանի հարյուր քաղաքացու կյանք փրկվի»,- ահազանգել էր ԱԺ պատգամավորը:

Տպել
1141 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը