Անկարան անհանգստացած է Հայաստան-Իրան համագործակցությունից ու հայամետ հայտարարություններից. Քալըն

Հունվարի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ակնհայտ մտահոգություն է հայտնել Իրան-Հայաստան համագործակցության որոշ դրվագների առնչությամբ։

«Իրանի հայաստանամետ դիրքորոշումները, հայտարարությունները տխրեցնում են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ՝ մեզ։ Մենք այս մասին ևս խոսում ենք իրանական կողմի հետ և ցանկանում ավելի մանրամասն խոսել»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, թե Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը կախված են այն առողջ հաղորդակցումից, որը հաստատելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և նաև Վրաստանը։

Ավելին՝ Թուրքիայի նախագահի խոսնակն ակնարկել է Իրան-Ադրբեջան լարվածությունը, որը, ինչպես ցույց տվեց 2022 թվականը, որոշակիորեն աճ գրանցելու միտում ունի, առաջիկայում եռակողմ, այն է՝ պաշտոնական Անկարայի մասնակցությամբ որևէ հարթակում առավել կենտրոնացված և մանրամասն քննարկելու մտադրության մասին։

Թուրքական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Haber7-ը, YeniAkit-ը, Milliyet-ը, հրապարակում են հոդվածներ և լրատվանյութեր, որոնցում Թեհրանը մեղադրվում է Հայաստանին և հայերին աջակցելու, Ադրբեջանի դեմ հրահրելու և անգամ զինելու համար։ Իրանը ներկայացվում է որպես «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ հանդես եկող հիմնական կողմերից մեկը, և որպես նրա հիմնական մտահոգության պատճառ է ներակայացվում վախն այն բանից, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազդեցիկ կդառնան տարածաշրջանում։ Մինչդեռ երկրորդական են ներկայացվում «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Թեհրանի համար ծագելիք խնդիրները՝ Սև ծով և ՌԴ հասնելու հետ կապված։ Երկրորդական են ներկայացվում նաև Հարավային Կովկասում ունեցած Իրանի թեկուզև ոչ մեծ ազդեցությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տարանցիկ երկիր լինելու իր նշանակությունը կորցնելու հետ կապված հարցերը։

Ինչպես վերոնշյալ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, առաջիկա շաբաթներին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այց է կատարելու Թուրքիա։ 

Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիա է մեկնելու նաև Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այցի շրջանակներում նա նաև Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպմանն է մասնակցելու:

Տպել
2199 դիտում

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում