Նախկինում, եթե ինչ-որ դեկան ասեր՝ ընդդիմության ցուցակով պատգամավոր եմ առաջադրվում, կգցեին քացուտակ, կտշեին. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ՀՀ-ում որոշ մարդիկ մեր պետությունը փորձում են դարձնել ծուռ հայլիների թագավորություն:

Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն մեղադրանքներին, թե իշխանությունը չի հաշտվում Բրյուսովի համալսարանի ռեկտորում Կարինե Հարությունյանի վերընտրման փաստին և դրա համար գործի է դնում ռեպրեսիվ միջոցներ:

«Ընդդիմադիր պատգամավորները, որոնք նախկինում եղել են իշխանություն, մեզ մեղադրում են բուհերի քաղաքականացվածության մեջ և դրա փաստ են ներկայացնում բուհերի հոգաբարձուների խորհուրդներում քաղաքական որոշ գործիչների ներկայացվածությունը։ Ուսանողներն էլ կփաստեն, որ երբևէ չի եղել մեկը ՔՊ-ից, որ կգնա, այդ բուհերից երեխաներին կհավաքի ու կտանի միտինգի։ Չի եղել մեկը, ով գնացել և ասել է, որ բոլոր ուսխորհրդականները պետք է դառնան ինչ-որ կուսակցության անդամ, որովհետև մի ուսխորհրդում չունենք էնպես, որտեղ մեկ-երկուսից ավելի ՔՊ-ական կա կամ ընդհանրապես կա։ Բոլոր համալսարանների ուսխորհուրդներում, եթե կան կուսակցական երիտասարդներ, դրանք կա՛մ հանրապետական են, կա՛մ դաշնակցականներ, կա՛մ այլ կուսակցության անդամներ։ Սա չեմ ասում՝ լավ կամ վատ փաստով, այլ օբյեկտիվ իրականությունն եմ ասում»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ ընդդիմության այն վարկածը, թե հիմա ռեպրեսիվ մահակ է գործում բուհերի մասով, որևէ աղերս չունի իրականության հետ․ «Եթե ռեպրեսիվ մահակ է գործում, ինչպես է ստացվում, որ ԵՊՀ դեկաններից մեկը ձեր ցուցակով պատգամավոր է առաջադրվում։ Նախկինում ԵՊՀ-ից ինչ-որ դեկան, եթե ասեր՝ ես ընդդիմության ցուցակով պատգամավոր եմ առաջադրվում, գիտխորհրդի նիստում կգցեին քացուտակ ու կտշեին»։

Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմությունը հեղափոխությունից հետո պառակտում մտցրեց․ «Իշխան Սաղաթելյանը վարչապետի նկարով երեխեքի էր ման գալիս, որ հետները նկարվեր՝ իր ռեյտինգը բարձրացնելու համար. ի՞նչ եղավ հետո՝ ո՞վ պառակտեց, դուք պառակտեցիք։ Հինգ տարի է՝ սև ու սպիտակ եք խոսում, բայց այդ արտահայտությունը առաջին անգամ արել է հանրապետական խմբակցության ղեկավարը։ Մի բան չկա, որ ձեր մեղադրանքներից ճիշտ լինի, մի բան չկա, որ մատով փոշին մաքրես, տակը սուտ չլինի»։

Տպել
2180 դիտում

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ