Լուսանկարչի մոտ դեռևս պատերազմի օրերին ծագած գաղափարն իրականություն է դարձել. Արցախում ցուցահանդես է բացվել

Երեկ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական և գեղանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 6 երկրից 23 հեղինակի շուրջ 120 աշխատանք: Ցուցահանդեսի հեղինակը և համադրողը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն է: Վերջինս խոսքով՝ նման ցուցահանդես կազմակերպելու գաղափար առաջացել է դեռևս 44-օրյա պատերազմի օրերին:

«Պատերազմի ժամանակ առողջական խնդիրների պատճառով չկարողացա գնալ Արցախ, սակայն ոչինչ չանել էլ չէի կարող: Որպեսզի ինչ-որ կերպ ժողովրդի կողքին լինեի, նրանց գոտեպնդեի, որոշեցի ցուցահանդես կազմակերպել: Կապվեցի «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության տնօրենի հետ, ասացի, որ միջազգային ցուցահանդես կազմակերպելու գաղափար կա, ասաց՝ պատերազմական վիճակում չենք կարող անել: Այնուհետև քաղաքապետի հետ խոսեցի, գաղափարը հավանեց, բայց ասաց, որ նույն տեղում մեծաթիվ մարդկանց հավաք չի թույլատրվում, վտանգավոր է։ Բացատրեցի, որ կարելի է նմուշներն անգամ քանդված շենքի պատերին կախել, որ մարդիկ անցնել-դառնալուց կանգնեն, նայեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Ենգոյանը:

323005800_1859326127775129_4930755308324902462_n.jpg (173 KB)

Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցահանդեսի մասին հայտարարություն է տարածել, որպեսզի ցանկացողներն ուղարկեն իրենց աշխատանքները:

«Միանգամից սկսեցին դիմել տարբեր երկրներից ու քաղաքներից ազգությամբ թե՛ հայ, թե՛ այլազգի լուսանկարիչներ: Մասնակիցներ կային Մոսկվայից, Իսրայելից, Սլովենիայից, Իտալիայից և Չեխիայից: Չեխիայի լուսանկարիչների ասոցացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը ևս միացավ, միացան նաև մեր՝ հայաստանյան լուսանկարիչները: Մի խոսքով, ընտրեցինք լուսանկարներն ու զանգահարեցի Շուշի, ասացին՝ սպասիր մի երկու օր, որից հետո եղավ այն, ինչ եղավ՝ Շուշին արդեն մերը չէր»,- ցավով հիշում է լուսանկարիչը:

Այնուամենայնիվ, հսկայական աշխատանք է արվել, և նախաձեռնության հեղինակը որոշել է նույն ցուցահանդեսը իրականացնել Ստեփանակերտ քաղաքում, ինչը մի շարք խնդիրների պատճառով ձգձգվել է: Նա ծանոթացել է արցախցի քանդակագործ, Մարտունիում Նժդեհի արձանի հեղինակ Արմեն Պետրոսյանի հետ, որը խոստացել է օգնել իրեն ցուցահանդեսի կազմակերպման հարցում:

«Վերջինիս հետ որոշեցինք շրջիկ ցուցահանդես սկսել Մարտակերտից։ Եվ արդեն 2021 թվականի մայիսին բացումն արեցինք Մարտակերտի մշակույթի տանը: Ժողովուրդը շատ գոհ էր, ուրախ, շատ մարդիկ եկան՝ զինվորներ, շատ-շա՜տ հետաքրքրվեցին: Ի սկզբանե 80 լուսանկար էր, սակայն այնտեղ մեզ միացան նաև արցախցի լուսանկարիչներն իրենց գործերով: Ցուցահանդեսն այս ընթացքում հասցրել է լինել Մաղավուզ ու Բերդաշեն գյուղերում, իսկ մինչև շրջափակումը՝ Ասկերանում՝ արդեն 120 լուսանկարով»,- նշում է Արմեն Ենգոյանը։

MyCollages (74).jpg (134 KB)

Նրա խոսքով՝ Ստեփանակերտում ցուցահանդեսի բացումը պետք է ազդարարեր շրջիկ ցուցահանդեսի փակումը Արցախում. «Մտածում էի, որ հիմա ամենահարմար ժամանակը չէ ցուցահանդեսի համար, մարդիկ շրջափակման մեջ են, ես էլ Երևանում եմ և չեմ կարողանա համակարգել, բայց զանգեց Արմեն Պետրոսյան ու ասաց՝ ցուցահանդես ենք անում: Պատկերասրահի առաջին հարկում ներկայացված են լուսանկարչական աշխատանքները, մյուսում՝ Մաղավուզի ու Բերդաշենի դպրոցականների գեղանկարները»։ 

Վերջինիս խոսքով՝ արտասահմանցի լուսանկարիչներից ոմանք եղել են Հայաստանում, ոմանք՝ ոչ, դրա պատճառով կան հեղինակներ, որոնք ներկայացրել են լուսանկարներ իրենց հայրենիքից ու իրականությունից:

«Թեման խաղաղությունն է: Օրինակ՝ Իսրայելից Միխաիլ Լևիտը, որը երբևիցե չի եղել Հայաստանում, ուղարկել է լուսանկարներ Իսրայելից՝ Երուսաղեմից, դիմանկարներից մեկն էլ մեր այնտեղի հայ եկեղեցականն է: Այն լուսանկարիչները, որոնք եղել են Հայաստանում և Արցախում, ներկայացրել են այդ լուսանկարները, բացի դրանից՝ նաև լուսանկարներ իրենց հայրենիքից: Կան նաև լուսանկարներ, որոնցում պատկերված են այն վայրերը, օրինակ՝ Շուշին, Գանձասարը, Ղազանչեցոցը, որոնք արդեն մեր վերահսկողության տակ չեն»,- նկատում է նա:

325376048_5652543464843491_7196990348514179912_n.jpg (78 KB)

Ըստ նրա՝ թեև գաղափարը ծնվել է պատերազմի օրերին, սակայն շատ չեն այն լուսանկարները, որոնցում պատերազմական գործողություններն ու դրա հետևանքներն են պատկերված. «Շատ չկա, ու հատուկ եմ այդպես արել: Սիփան Գյուլումյանի հայտնի հրետանավորի՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարն է ներկայացված: Սիփանից ընդհանուր առմամբ երեք լուսանկար է ներկայացված»:

251804.jpg (38 KB)

Ցուցահանդեսն Արցախում պտտվելուց և Ստեփնակերտում փակվելուց հետո նախատեսվում է տեղափոխել Երևան, այստեղ ևս ներկայացնել: Ենգոյանը նկատում է, որ այս մասին կարելի է մտածել միայն շրջափակումից հետո:

MyCollages (75).jpg (44 KB)

Հերմինե Կարապետյան

Տպել
854 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին