Ես ևս դժգոհ եմ տրանսպորտային համակարգից, ինքս շաբաթ-կիրակի երթևեկում եմ, նկատում՝ խնդիրներ կան. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցել է hամայնքային տրանսպորտի արդիականացումից, ոլորտի խնդիրներից, այդ խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերից: Նրա հետ զրույցը՝ ստորև.

- Պարոն Սարգսյան, թեև տեսնում ենք, որ hամայնքային տրանսպորտի արդիականացման հարցը քաղաքային իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, սակայն տրանսպորտի հետ կապված դժգոհությունները շարունակվում են: Ըստ Ձեզ՝ հարցը ե՞րբ վերջնական լուծում կստանա:

- Ես էլ եմ դժգոհ տրանսպորտային համակարգից, ինքս օգտվում եմ շաբաթ-կիրակի օրերին ու հասկանում, որ այո՛, խնդիրներ ունենք: Տրանսպորտի ոլորտի խնդիրների համակարգային լուծումը պետք է իրականացվի չորս ուղղություններով միաժամանակ: Դրանք են՝

  • տրանսպորտի ձեռքբերում
  • երթևեկության կազմակերպում
  • տրանսպորտի տեխնիկական սպասարկում
  • տրանսպորտի կառավարում

Այսինքն՝ այս չորս ոլորտում զուգահեռաբար պետք է աշխատանք տարվի:

Վերջին մեկ տարվա ընթացքում չորս ուղղություններում էլ բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել, ունենք տարբեր ձեռքբերումներ: Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023 թվականի գարուն 90%-ով կթարմացվի։

Այս պահի դրությամբ 150 «Ժոնգ տոնգ» և 56 «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներն արդեն գտնվում են Երևանում: Ակնկալում ենք, որ մինչև փետրվարի 20-ը 12 մետրանոց «ՄԱՆ»-երն ամբողջական քանակով (87) կլինեն Երևանում: Պետք է մաքսազերծենք, համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ անցնեն, և արդեն այդ շարժակազմը մուտք կանենք երթուղիներ: Վստահ եմ, որ քաղաքացիները էական փոփոխություն են զգալու: Բայց դրանով դեռ չենք հասնի մեր սահմանած վերջնական նպատակակետին:  

Իսկ 18 մետրանոց ավտոբուսների դեպքում ռազմավարությունը հետևյալն է՝ ցանկանում ենք, որ մասնավորը ներդրում իրականացնի, մենք համայնքի կողմից ծառայություններ ձեռք բերենք և յուրաքանչյուր կիլոմետրի համար մասնավոր կազմակերպությանը վճարեք x չափի գումար: Այս մոդելը կիրառվում է տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում: Այս պահի դրությամբ օրենսդրական նախագիծը Կառավարությունը հաստատել է, փաթեթը գտնվում է Ազգային ժողովում: Կարծում եմ՝ շուտ կընդունվի, որը մեզ հնարավորություն կտա արդեն մրցույթ հայտարարել, որպեսզի ծառայություններ ձեռք բերենք 18 մետրանոց ավտոբուսների համար:

Չորս կոմպոնենտներից երկրորդը վերաբերում է ավտոբուսների սպասարկմանը: Քաղաքին այս քանակությամբ ավտոբուսներ սպասարկելու համար չորս ավտոպարկ է հարկավոր: Ավտոպարկերից մեկը Լենինգրադյանում է, որը մասամբ է կառուցված: Մյուսը Ջրվեժում է: Ջրվեժի ավտոպարկը Կառավարության ներդրումային խորհրդում հավանության է արժանացել, հիմա շինարարական աշխատանքների ձեռք բերման մրցույթ ենք հայտարարում: Այժմ այդ փաթեթն է նախապատրաստվում: Ակնկալում եմ, որ մինչև փետրվարի վերջ փաթեթն ամբողջությամբ պատրաստ կլինի, մրցույթ կհայտարարենք և գարունը բացվելուն պես արդեն կսկսենք շինարարական աշխատանքները: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ու վարկային միջոցներով Շիրակում մեծ դեպոյի կառուցման նախագիծ ունենք: Այս պահին Կառավարության հետ բանակցության մեջ ենք, թե ի՞նչ ֆինանսական միջոցներն ունենք դեպոյի կառուցումն իրականացնելու համար: 

Այս պահի դրությամբ մրցույթ է հայտարարված, և շուտով Ջրվեժի դեպոյում կկառուցվի գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, և այնտեղ կայանած ավտոբուսներն ստիպված չեն լինի շրջագայել տարբեր գազալցակայաններ, որպեսզի լիցքավորվեն: Սեփական ավտոպարկում էլ կիրականացվի գազալիցքավորումը: Սա ինչ վերաբերում է սպասարկմանը:

Մյուսը կառավարման բլոկին է վերաբերում: Մենք ունենք նախագիծ, որի մրցույթը մի քանի անգամ հետաձգվեց, բայց այս պահի դրությամբ նախագիծը պատրաստ է, մրցույթը՝ հայտարարված: Բացումը, եթե չեմ սխալվում, հունվարի 28-ին է լինելու, որը մեզ հնարավորություն կտա վերոնշյալ մեծ շարժակազմի կառավարման համար օգտագործել ժամանակակից ծրագրային ապահովումներ և տրանսպորտային համակարգը կառավարել:

Եվ չորրորդ կոմպոնենտը՝ երթևեկության կազմակերպումը: Եթե մեր փողոցներում այսքան քանակությամբ ավտոբուսներ լինեն, և երթևեկությունը ճիշտ կազմակերպված չլինի, ապա չենք կարողանալու այդ ավտոբուսները շահագործել:

Այս պահի դրությամբ մեր միջազգային գործընկերների օգնությամբ տարբեր վերլուծություններ ունենք արված, և, կարծում եմ, առաջիկայում կքննարկենք Միասնիկյան և Գայի պողոտաններում ավտոբուսների առանձնացված գծեր ունենալու հարցը: Ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ կօգտագործենք, որպեսզի այն վարորդները, ովքեր պայմանական կանգառներում են կանգնում, պատասխանատվության ենթարկվեն, քանի որ այդ կերպ երթևեկությունն ամբողջությամբ խափանվում է:

Բոլոր չորս ուղղություններով մենք բավականին մեծ աշխատանք ենք տարել ու շարունակում ենք անել: Իսկ թե վերոնշյալ խնդիրները ե՞րբ կլուծվեն վերջնականապես, կարծում եմ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում երկու տարվա ընթացքում Երևան քաղաքում կունենանք շատ լավ տրանսպորտային համակարգ:

- Շատ հաճախ դժգոհությունները նաև տրանսպորտի ինտերվալի հետ են կապված: Քաղաքացիների պնդմամբ՝ վարորդները վարում են սեփական նախասիրությամբ: Արդյոք այդպե՞ս է, և ի՞նչ վերահսկողություն է իրականացվում այս մասով:

- Տեսեք, կոմպոնենտներից մեկը՝ տրանսպորտային միջոցների կառավարումը, հենց այսպիսի հարցեր է կարգավորելու: Ինտերվալների հետ կապված կարող եմ ասել, որ շատ հաճախ խցանումների պատճառով է խախտվում ինտերվալը, և շատ տեղերում՝ կանգառներում, քաղաքացիների կուտակումներ է տեղի ունենում, որը խնդիրներ է առաջացնում: Խնդիրը գալիս է նաև նրանից, որ չունենք նորմալ՝ կազմակերպված երթևեկություն: Իհարկե, դա էլ իր պատճառներն ունի: Ինչո՞ւ չունենք նորմալ երթևեկություն, քանի որ հանրային տրանսպորտը տարիների ընթացքում երկրորդական դերում է եղել: Քաղաքացիները տեղաշարժվելու համար նախընտրել են իրենց սեփական ավտոմեքենաները ձեռք բերել:

2019 թվականին ԵԱՏՄ արտոնությունների շրջանակներում բավականին մեծ քանակությամբ ավտոմեքենաներ ձեռք բերվեց, որը բերել է այս իրավիճակին: Խնդրի լուծման միակ տարբերակը լավ հանրային տրանսպորտ ունենալն ու հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն է:

- Ավտոբուսների ամբողջական համալրումից հետո մարդիկ շարունակելո՞ւ են կանգնած երթևեկել, թե՞ այլևս վերջ է դրվելու այդ իրավիճակին:

- Կարծում եմ, որ 70%-ով խնդիրը լուծված կլինի, սակայն այն ցանկալի և բաղձալի պատկերը, որը ես եմ պատկերացնում, դեռ չենք ունենա: Դրա համար դեռ ճանապարհ ունենք անցնելու, հիմա պրոցեսներ կան, որ անկախ մեզանից՝ չենք կարող վերացնել:

Հերմինե Կարապետյան

Տպել
3057 դիտում

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից