Իսկական արիստոկրատը սեփական ամուսնուն ոչ թե վարորդ է պահում, այլ նախարար նշանակում. Սաֆարյանն արձագանքել է Սարգսյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատասխանել է Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանի հոդվածին, որում վերջինս հայտարարել է, թե Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը, իր ամուսնուն նշանակել է իր իսկ վարորդ:

Սաֆարյանը հեգնել է Սարգսյանին՝ գրելով. «Իսկական արիստոկրատը յուր ամուսնուն գործուղում է աֆրիկյան սաֆարիներ՝ որս անելու, որդուն՝ հունական կղզիներ, լասվեգասներ ու հոլիվուդներ, ոչ թե պատերազմ, կամ՝ նշանակում նախարար, ոչ թե վարորդ»:

Սաֆարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Դաշնակցական «Երկիր» կայքի խմբագիրը (աջի արիստոկրատական դեմքով տղեն) փնտրում է արիստոկրատիա.

Փողոցներում ժողովրդին ժեխ անվանած ու ինքզինք «էլիտար», այն է՝ «արիստոկրատ» ինքնահռչակված ուժի քարոզչական խոսափողը կարող է դատի տալ այս կայքին՝ յուր արիստոկրատ ֆիզիոնամիան Սեդա Սաֆարյանի շվաքով փչացնելու համար․․․

Բայց սա դեռ մեր արիստոկրատի մի քանի նախադասությունանոց կինոյի մի մասն է․ մեր արիստոկրատը շատ նեղվել է, որ Արցախյան առաջին (90-94թթ․), 2016թ․ քառօրյա պատերազմի ու արցախյան երկրորդ (2020) 44-օրյա պատերազմի կալենդարնի /կներեք ոչ արիստոկրատ խոսակցական բառ օգտագործելու համար/ մասնակից ու հերոս տղեն, որը Սեդա Սաֆարյանի ամուսինն է, նրան ուղեկցում է դեպի աշխատանքի որպես վարորդ, թիկնապահ ու ամեն ինչ․․․: Ո՞նց է հնարավոր, որ բոլոր պատերազմներին մասնակցած տղեն խոզաբուծական ֆերմա, հացի փուռ չունենա․․․

Ախր ոնց չհամաձայնես սույն արիստոկրատի հետ, որ «իրական արիստոկրատը» սեփական ամուսնուն ու միակ որդուն Արցախ պատերազմի չի ուղարկում, ինչպես արել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը։ Ո՞նց հասկանաս «ոչ արիստոկրատ» Սեդա Սաֆարյանին, որ մեր հավերժ, զառամյալ «արիստոկրատիան» սեփական զավակների զինծառայության հարցերը լուծել է ՊՆ սենյակներում, որի պաշտոնյաներից մեկը, որպես ականատես, վրդովված Հանրային խորհրդում պատմում էր այդպիսի բազում դեպքերի մասին, ավելին՝ իսկական արիստոկրատիան մեծ հայրենիք է ուզում ուրիշների՝ ոչ արիստոկրատների, գյուղացիների, բանվորների, ուսուցիչների երեխաների կյանքի հաշվին, և սեփական մինուճար տղուն ու ամուսնուն չի դնում հայրենիքի զոհասեղանին․․․․

Իսկական արիստոկրատը պետք է Արցախում հէկեր, պլանտացիաներ, հանգստի գոտիներ ու ագարակներ ունենա, ոչ թե առանց պաշտպանական գծերի տափաստաններում, անծայրածիր հարթավայրերում գնա կռվի․․․

Իսկական արիստոկրատիան տասնամյակներով չպետք է թույլ տա, որ որևէ մեկը մտնի յուր ագարակների, բդեշխությունների տարածք, բայց երբ թշնամին հարձակվի, դրանց վրա գրում է «Հայրենիք» ու հանձնում Սեդա Սաֆարյանի նման հազարավոր մայրերի ամուսիներին, որդիներին․․․․

Իսկական արիստոկրատը յուր ամուսնուն գործուղում է աֆրիկյան սաֆարիներ՝ որս անելու, որդուն՝ հունական կղզիներ, լասվեգասներ ու հոլիվուդներ, ոչ թե պատերազմ․․․

Ախր հեչ արիստոկրատ չես, տիկին Սաֆարյան․․․: Այդքան էլ տասնամյակներով օրինակ են ծառայել, թե ինչպիսին պետք է լինի իրական արիստոկրատիան․․․: Եվ վերջապես, իսկական արիստոկրատը սեփական ամուսնուն ոչ թե կոպեկներով վարորդ է պահում, այլ նախարարից, բանից նշանակում․․․: Ինչպե՞ս կարելի է․․․: Չի կարելի չէ․․․:

Փաստորեն, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վրա քարոզչական մեծ արշավ է պլանավորվել ու իրականացավում․․․: Գիտեն, վստահ են, որ 168-ի «հետաքննությունը» և «մեղադրանքը» ջրվելու է, դրա համար էլ Սեդա Սաֆարյանին մեղադրում են ոչ արիստոկրատ լինելու մեջ»:

Տպել
11091 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է