Սպառնալիքնե՞ր, թե՞ օրինական պահանջ. տուր-օպերատորների և զբոսավարների «ջրերը սկսել են մի առվով չհոսել»

Հայաստանյան զբոսավարներն ահազանգում են․ արդեն մի քանի օր է՝ տարբեր զբոսաշրջային կազմակերպություններից ստանում են զանգեր, նույնիսկ՝ սպառնալիքների տեսքով։

Ըստ նրանց՝ որոշ օպերատորներ ստիպում են զբոսավարներին փոխել իրենց ԱՁ-ների հարկային դաշտը, հակառակ դեպքում անգործ կմնան, իսկ որոշներն էլ համոզում են, թե այլևս չկա միկրոձեռնարկություն, և բոլորը պետք է անցնեն շրջհարկի դաշտ։

Խնդիրը «Ֆեյսբուք»-ի էջում բարձրաձայնել է նաև Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։

«Հայկական ժամանակ» հետ զրույցում վերջինս պարզաբանում է՝ բանն այն է, որ վերջին հարկային փոփոխությունների համաձայն՝ շահութահարկով աշխատող (խոշոր) տուրիստական ընկերությունների միկրոձեռնարկություններին արած փոխանցումները որպես ծախս չեն դիտարկվելու և հարկվելու են 18% դրույքաչափով։ Իսկ զբոսավարները մեծ մասամբ միկրոձեռնարկատերեր են։

Նկատենք՝ 2019 թվականից որոշ բացառություններով բոլոր միկրոձեռնարկատերերն ազատված են պետական հարկերից: Օրինակ՝ չեն ազատվում դրոշմանիշային վճարներից, ներմուծման հարկից, որպես գործատուներ՝ վարձու աշխատողներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից և այլն:

«6 տարուց ավելի է, ինչ տուր-օպերատորների հորդորներով զբոսավարները, որոնք ֆիզիկական անձ են և քաղաքացիաիրավական պայմանագրերով են աշխատում տուր-օպերատորների հետ, վերածվել են ԱՁ-ների (միկրոձեռնարկությունների)՝ ազատելով օպերատորներին եկամտահարկ վճարելու բեռից, որի հնարավորությունը սահմանեց պետությունը։ Հիմա՝ նշված փոփոխությունից հետո, տուր-օպերատորները ստիպում են զբոսավարներին հրաժարվել պետության տված արտոնությունից և մտնել հարկային բեռի տակ: Այսինքն՝ որոշ օպերատորներ որոշել են, որ ավելի լավ է իրենց հարկային բեռը դնել զբոսավարների ուսերին»,- ասում է Սոլոմոնյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ փորձում են անել տուր-օպերատորները, լուրջ խնդիր է, որովհետև ոչ բոլոր տուրիստական կազմակերպություններն են աշխատում ԱԱՀ-ով կամ շահութահարկի դաշտում են։ Կան փոքր, միջին կազմակերպություններ, որոնք էլ աշխատում են շրջհարկով։ Զրուցակցի նկատառմամբ՝ զբոսավարը աշխատում է տարբեր ընկերությունների հետ, հետևաբար եթե անցնի շրջհարկի դաշտ, ապա զբոսավարի ամբողջ եկամուտը կհարկվի․ «Ենթադրենք՝ զբոսավարը մեկ տարվա մեջ աշխատում է 5 խոշոր տուր-օպերատորի հետ, ևս 10 էլ՝ փոքր ու միջին տուր-օպերատորների հետ, ստացվում է, որ այն 5-ի պատճառով 10-ից աշխատած եկամուտը նույնպես պետք է հարկվի։ Արդյունքում զբոսավարի ողջ եկամուտը կհարկվի»։

Տուրիստական ընկերությունների հետ պայմանագրերը զբոսավարները կնքում են ամեն տարվա սկիզբ, նախորդ տարի կնքած պայմանագրերը ուժը կորցրած են համարվում։ Հետևաբար այս դեպքում կազմակերպությունները, հրաժարվելով շարունակել աշխատանքը զբոսավարների հետ, օրենք չեն խախտում, սակայն առաջ են բերում մեծ խնդիրներ։

«Պայմանագրերը ամեն տարի թարմացվում են զբոսավարների հետ։ Դրանք հատուկ կետեր չեն նախատեսում, սովորական ծառայությունների համար են կնքվում։ Հաշվի առնելով, որ նախորդ տարվա պայմանագրերը չեն գործում՝ որոշ խոշոր կազմակերպություններ միաբանվել են ու որոշել շուկայում կանոններ թելադրել։ Սակայն սա անում են առանց քննարկումների, խորհրդակցությունների, և այս առումով մեր իրավունքներն են խախտում»,- նշում է նա։

Հայաստանում զբոսավարը վարձատրվում է իր փորձից, լեզուների հմտությունից, ոլորտից կախված, ասում է զբոսավարների ներկայացուցիչը։ Այժմ նրանք ներգնա զբոսաշրջության ուղղությամբ են կենտրոնացած։ Այս ոլորտում վերջիններիս աշխատավարձը օրվա համար 20-30 հազար դրամ է։

Ըստ Սոլոմոնյանի՝ եթե զբոսավարը մեկ օրվա համար վարձատրվի 25 հազար դրամ, դրանից հարկվի 5 տոկոսը՝ 1250 դրամ, իսկ եթե դա հաշվարկվի 10 օրվա, հետո՝ տարվա համար, միլիոնից ավելի կորուստ կպատճառի․ «Իսկ տուրիստական կազմակերպությունները զբոսավարին վճարելուց հարկվում են 4500 դրամով, հետևաբար մտածել են՝ ավելի լավ է՝ դրա կիսով չափը վճարի զբոսավարը, և նա ընկնի բեռի տակ»։

Թե որքան զբոսավար ու տուր-օպերատորներ կան ՀՀ-ում, զբոսավարների ասոցիացիայի նախագահը դժվարանում է ասել։ Նրա խոսքով, սակայն, ասոցիացիան սկսել է հավաքել տվյալներ։ Միայն ասոցիացիայում գրանցված է 96 զբոսավար, սակայն ստեղծված իրավիճակի հետ կապված ահազանգեր են ստանում նաև այլ զբոսավարներից, որոնք դիմում են ասոցիացիային։

Իսկ խնդրի լուծման տարբերակը Սոլոմոնյանը տեսնում է հետևյալ կերպ․ «Տուր-օպերատորները փոխանակ հարկային բեռը մեզ վրա բարդելու, պետք է համագործակցեն մեզ հետ, Կառավարության հետ հանդիպում խնդրեն, պարզաբանեն և բացատրեն խնդիրը։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել պետության մեզ տված արտոնությունից, այն է՝ որպես միկրոձեռնարկություն ազատված ենք հարկերից, բայց վճարում ենք բոլոր պարտադիր և այլ սոցվճարները»։

Հրաժարվելով ներկայիս զբոսավարների հետ աշխատելուց, ըստ Սոլոմոնյանի, տուրիստական կազմակերպությունները կգտնեն ավելի ցածրորակ ծառայություններ մատուցող զբոսավարների, որի հետևանքով կտուժի ոլորտը։

«Ռիմա թրավել» զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն Ռիմա Խաչատրյանն էլ, անդրադառնալով խնդրին, նշում է՝ տուրիստական կազմակերպությունների բարձրացրած հարցը տեղին է։ Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր զբոսավար պետք է մտնի հարկային դաշտ, ինչպես տուր-ընկերություններն են գումար վճարում․ «Ինչո՞ւ պետք է տուրիստական կազմակերպությունն ամբողջ տարի աշխատի և եկամուտ չակնկալի, իսկ զբոսավարը կազմակերպի որևէ զբոսաշրջային տուր և գումար աշխատի։ Շատ դեպքերում տուրիստական կազմակերպությունները դուրս են մնում շուկայից, քանի որ զբոսավարներն իրենց անձնական հեռախոսահամարներն են տրամադրում զբոսաշրջիկներին։ Այսպես ասած՝ «գողանում» են ընկերությունների ձեռքից զբոսաշրջիկներին»։

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն այսօր դուրս է մնում որակյալ զբոսաշրջային ծառայություններից, քանի որ «խլելով» զբոսաշրջիկներին զբոսավարներից՝ տուրիստական կազմակերպությունը չի կարողանում որակյալ ծառայություն մատուցել և մեծ վնասներ է կրում։

«Ես բազմիցս նշել եմ, որ մեր զբոսավարները զբոսաշրջիկին մեր երկիրը ներկայացնելու խնդիր ունեն․ նախ իրենք չունեն համապատասխան հագուստներ, որով կարող են դիմավորել զբոսաշրջիկին, և օտարերկրյա զբոսաշրջիկը ամբոխի միջից կարողանա ճանաչել իր զբոսավարին, չունեն հատուկ բեյջեր։ Առաջին տպավորությունը զբոսաշրջիկը երկրի մասին կազմում է հենց զբոսավարներից և տուր-կազմակերպություններից։ Կարծում եմ՝ հիմա բարձրացված հարցը տեղին է»,- ասում է զբոսաշրջային կազմակերպության հիմնադիր տնօրենը։

Հարցին՝ իսկ այս պարագայում ինչո՞ւ էին տարիներ առաջ տուր-օպերատորները հորդորում բոլոր զբոսավարներին ֆիզիկական անձանցից վերածվել ԱՁ-ների (միկրոձեռնարկությունների), որի մասին նաև բարձրաձայնել էր զբոսաշրջության ասոցիացիայի նախագահը, Խաչատրյանը նկատում է՝ այն ժամանակ կարծում էին, որ արժեքների փոփոխություն չի լինի․ «Կարծում էինք, որ զբոսավարները, միևնույն է, մնում են հարկային դաշտում, բայց ստացվեց, որ ոչ։ Ենթադրենք՝ տուր-կազմակերպությունը մեկ օրում ունենում է 20 զբոսաշրջիկ և 100 հազար եկամուտ, ստացվում է, որ դրանից 5 տոկոսն էլ վճարում է պետությանը։ Որքան հարկ վճարում է տուր-կազմակերպությունը պետությանը, պետք է վճարի նաև զբոսավարը»։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից էլ խնդրի առնչությամբ մեզ հայտնեցին:

«Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ոլորտային բնույթ չեն կրում: Թիրախում միայն զբոսաշրջության ոլորտի միկրոձեռնարկությունները չեն: Եթե զբոսաշրջային կազմակերպությունները, մասնավորապես՝ տուր-օպերատորները, ծառայություն մատուցող միկրոձեռնարկություններին պահանջ են ներկայացնում աշխատել հարկային օրենսգրքի սահմաններում, դա չի կարող որակվել որպես սպառնալիք, քանի որ նույն տուր-օպերատորները գործունեություն են ծավալում հարկային օրենսգրքի շրջանակներում»,- ասում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ զբոսաշրջության կոմիտեն ակնկալում է ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների փոխըմբռնումը և առաջարկում դիտարկել համագործակցային եզրեր գտնելու հնարավորություն:

Տպել
3622 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)